«Էմինյոնյու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 63.
'''Էմինյոնյու''' ({{lang-tr|Eminönü}}), <nowiki/>[[Ստամբուլ]]ի պատմական թաղամասերից: Ներկա պահին այն մտնում է [[Ֆաթիհ]] շրջանի կազմի մեջ: Էմինյոնյու թաղամասը գտնվում է նախկին [[Կոստանդնուպոլսի պարիսպներ]]ի ներսում: Այս թաղամասում են գտնվում Ստամբուլի մի շարք ամենահայտնի տեսարաժան վայրերը, այդ թվում [[Գալաթայի կամուրջ]]ի հարավային վերջավորությունը, [[Կապույտ մզկիթ (Ստամբուլ)|Կապույտ մզկիթը]], [[Թոփքափը ամրոց|Թոփքափը պալատը]], [[Սուրբ Սոֆիայի տաճար (Կոստանդնուպոլիս)|Սուրբ Սոֆիայի տաճարը]]: Հյուսիսից Էմինյոնյուի ափերը ողողում են [[Ոսկեղջյուր]]ի, արևելքից` [[Բոսֆոր|Բոսֆորի նեղուցի]] ջրերով: Փաստացի, Էմինյոնյուն հանդիսանում է [[թերակղզի]]: Այն Ֆաթիհի մաս էր կազմում մինչև [[1928]] թվականը: Կրկին Ֆաթիհի տարածքի մեջ Էմինյոնյուն ներառվեց [[2009]] թվականից:
 
Էմինյոնյու անվանումն արտացոլում է իր դերն ու պատմությունը: [[Թուրքերեն]]ից թարգմանաբար այն նշանակում է «արդարադատություն առաջ» ({{lang-en|in front of justice}}): ''Emin'' նշանակաումնշանակում է ''արդարադատություն'' (''justice''), ''önü` առաջ, առջև'' (''in front of''): Անվանումն ըստ էության առաջացել է [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան]] տիրապետության ժամանակներից, քանի որ Էմինը հանդիսացել է [[Նավահանգիստ|նավահանգստի]] դատավարության վայրն ու մաքսատունը:
 
== Պատմություն ==
 
Էմինյոնյու [[թերակղզի]]ն խիստ բարենպաստ դիրքում է գտնվում. այն մեծ ռազմավարական նշանակություն ունի [[Ոսկեղջյուր]]ի համար: Ամենակարևոր նավահանգիստներից է համարվում: Էմինյոնյուն յուրացրել են դեռևս անհիշելի ժամանակներից: Հենց այստեղ է հիմնադրվել պատմական [[Կոստանդնուպոլիս]] մայրաքաղաքը: Էմինյոնյուն կարևոր դեր խաղաց այն ժամանակ, երբ Կոստանդնուպոլսին տիրում էին [[վենետիկ]]ցիները: Վերջիններս սեփական կարիքների համար ամրացրին ափը և կառուցեցին նավահանգիստը: [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան]] տիրապետության ժամանակահատվածում Էմինյոնյուն կարևոր արդյունաբերական և առևտրական կենտրոնն էր հանդիսանում [[Թոփքափը ամրոց|Թոփքափըի]] ամրոցով:
[[Պատկեր:Byzantine Constantinople-en.png|մինի|ձախից|Քաղաքի քարտեզը [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիայի]] տիրապետության ժամանակահատվածում]]
Արդյունաբերական դարաշրջանի սկզբնավորումով տեղանքը մեծ փոփոխություններ կրեց: Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի վերջում այստեղ կառուցվեց [[Գալաթայի կամուրջ]]ը: [[Էլեկտրականություն|Էլեկտրականության]] և [[Երկաթուղի|երկաթուղու]] հայտնվելուն պես [[Սիրքեջի]] կայարանը սկսեց կարևոր դեր խաղալ. այստեղ էր փաստացիորեն տեղաբաշխված [[Արևելյան ճեպընթաց|Արևելյան ճեպընթացի]] Ստամբուլի տերմինալը: Կայարանի ընդարձակմանը զուգընթաց կառուցվեցին այլ շինություններ: [[20–րդ դար|20-րդ դարի]] սկզբին այստեղ կառուցվեց Ստամբուլի փոստային գլխավոր բաժանմունքը, ինչպես նաև մեծ գրասենյակներ, օրինակ ''Istanbul 4th Vakıf Han,'' որն այսօր հյուրանոցի է վերածվել: [[Թուրքիայի Հանրապետություն|Թուրքիայի Հանրապետության]] վաղ տարիներին այստեղ ակտիվ փոփոխությունների նոր փուլ է սկսվում: [[Նոր մզկիթ (Ստամբուլ)|Նոր մզկիթի]] դիմացի տարածքը մաքրեցին և բացեցին մեծ հրապարակ: Վերականգնվեց [[Եգիպտական շուկա|Եգիպտական շուկան]]: Ծոցի տարածքը մաքրվեց [[Ձուկ (սննդամթերք)|ձկան]] շուկայից և կառուցվեց ճանապարհ մինչև [[Աթաթուրքի կամուրջ|Աթաթուրքի կամուրջը]]: [[1928]] թվականին Էմինյոնյուի համար նոր տարածքներ տրամադրվեցին և հանեցին [[Ֆաթիհ]]ի տարածքից: 1950-ական թվականներին քաղաքի իշխանությունները ընդհուպ մինչև [[Մարմարա ծով|Մարմարայի ափերը]] կառուցեցին [[Քենեդու փողոց (Ստամբուլ)|Քենեդու փողոցը]], որը Էմինյոնյուն միացնում է [[Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան]]ի հետ:
 
== Տեսարժան վայրեր ==
Էմինյոնյուում տեղաբաշխված են Ստամբուլի մի շարք պատմական տեսարժան վայրերը: Փաստացի այստեղ գտնվող [[Սուլթանահմեդ (հրապարակ)|Սուլթանահմեդ հրապարակն]] իր շինություններով և հուշարձաններով [[1985]] թվականին մտավ [[ՅՈՒՆԵՍԿՕ|UNESCO]]-ի համաշխարհային ժառանգության կազմի մեջ<ref>{{cite web
|url = http://whc.unesco.org/en/list/356/
|title = Historic Areas of Istanbul, World Heritage list
Տող 98.
 
'''Պատմական շուկաներ'''
* [[Գրանդ բազար]]
* [[Եգիպտական շուկա]]
[[Պատկեր:Colorful Spices and Teas.jpg|մինի|աջից|Եգիպտական շուկայի համեմունքները]]