«Արցախյան ազատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 6165019 խմբագրումը, որի հեղինակն է՝ 87.241.188.75 (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 121.
 
=== Շուշիի ազատագրում ===
[[Պատկեր:Խարաբ պատերազմ.tif.tif‎|մինի|400px|աջից|Շուշին ազատագրված է 9,5,1992|link=Special:FilePath/Խարաբ_պատերազմ.tif.tif]]
Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստումը կատարվել է մի քանի փուլով՝ դիվանագիտական, լրատվաքարոզչական և ռազմական։ [[1992]]-ի [[մայիսի 8]]-ին ժամը 2:30-ին ԻՊՈւ շուրջ 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ են եղել կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը [[Շուշի]]ի և [[Ստեփանակերտ]]ի շրջակա հենակետերում։ Մարտական գործողությունները ծավալվել են «26»-ի (հյուսիսային), [[Շոշ]]ի (արևելյան), [[Լաչին]]ի (հարավային) և [[Ջանհասան]]-[[Քյոսալար]]ի (հյուսիսարևմտյան) ուղղություններում։
 
Տող 203.
Ակնհայտ էր, որ ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմն այլևս չէր կարող իր թվական ու ռազմատեխնիկական գերակշռությամբ ռազմաճակատում բեկում մտցնել։ Հետևաբար, հասունացել էր զինադադարի հաստատման պահը, ինչն էլ ճիշտ ժամանակին գնահատեց [[Ռուսաստան]]ը: Վերջինս, խնդիր ունենալով չեզոքացնել մի շարք երկրների շահագրգիռ միջամտության ու իր «ազդեցության գոտի» ներթափանցման փորձերը, առանց նախապայմանների ու քաղաքական հարցերի արծարծման վճռական քայլեր ձեռնարկեց հրադադար հաստատելու ուղղությամբ։ Դրանով Ռուսաստանն առաջին հերթին հետամտում էր իր միջազգային վարկանիշի ու [[Հարավային Կովկաս]]ում ազդեցության վերականգնման քաղաքական խնդրին։
[[Պատկեր:Republic of Artsakh map.png|ձախից|մինի|200px]]
Դեռևս [[մայիսի 5]]-ին [[Բիշքեկ]]ում [[Ռուսաստան]]ի, [[Ղըրղզստան]]ի և [[ԱՊՀ]] միջխորհըրդարանականմիջխորհրդարանական խորհըրդաժողովիխորհրդաժողովի միջնորդությամբ Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները ստորագրել են արձանագրություն, ըստ որի համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման վերաբերյալ։ Բիշքեկյան արձանագրությանը Ադրբեջանը միացել է ավելի ուշ՝ մայիսի 8-ին։
Ռուսաստանի միջնորդությամբ կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը ՀՀ, Արցախի և ԱՀ պաշտպանության գերատեսչությունները ստորագրել են [[մայիսի 11]]-ին։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին։
Ադրբեջանի կողմից բիշքեկյան համաձայնության խափանումից հետո գործին միջամտել է ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովը, նպատակ ունենալով դադարեցնել զինված հակամարտությունը՝ մնացած հարցերի լուծումը թողնելով քաղաքագետներին։ 1994-ի մայիսի 16-ին Մոսկվայում հանդիպելով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանի, Արցախի ՊԲ հրամանատար Ս. Բաբայանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովի հետ՝ նա առաջարկել է մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը։ Այն մեծ դժվարությամբ ընդունել է նաև Ադրբեջանը և մեկ ամիս անց տվել իր համաձայնությունը։ Պարտադրված հրադադարը պահպանվում է ցայսօր (2012)։