«Հաճընի բարբառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Հաճընի բարբառ''', [[հայերեն]]ի [[բարբառ]]։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «կը» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արմատական խմբակցության Կիլիկիայի կամ հարավ-արևմտյան բարբառախմբին։ Խոսվել է [[Լեռնային Կիլիկիա]]յի [[Հաճըն]] քաղաքում և մերձակա գյուղերում։ Հաճընի բարբառում առկա են ա, է, ը, ի, ու, օ, ա, ու, օ ձայնավորները, իէ, ուէ երկբարբառները։ Գրաբարի խուլ բաղաձայնների դիմաց առկա են ձայնեղներ, ձայնեղների դիմաց՝ խուլեր։ Ր-ի փոխարեն շատ բառերում հանդես են գալիս յ, շ, ռ, ա-ի փոխարեն մի շարք բառերում՝ օ։ Երկբարբառները մասամբ պարզվել են՝ այ>ա, ոյ>օ ևն։ Հաճընի բարբառում գոյականի հոգնակին կազմվում է իէ, նիէյ, նի, վընի, ստաննի, ք, վիք, վօնք, դաք, դիք մասնիկներով, տոհմանուններինը՝ օնք մասնիկով։ Ունի 4 հոլովաձև․ ուղղական-հայցական, սեռական-տրական, բացառական, գործիական։ Դերանունն ունի 7 հոլովաձև։ Բայի սահմանական ներկան և անկատար անցյալը կազմվում են գը, ապառնին՝ բի մասնիկով։ Վերլուծական կազմություն ունեն վաղակատար և հարակատար ժամանակների ձևերը (իէմ բայի խոնարհված ձևերի և իէյ (էյ), օձ վերջույթներ ունեցող հիմքերի (դերբայների) համադրությամբ)։
'''Հաճընի բարբառ''' — [[հայերեն]] '''կը''' ճյուղի [[բարբառ]]։
 
{{ՀՀՀ}}
Ըստ բաղաձայնական համակարգի մտցվում է բաղաձայնական համակարգի տեղաշարժ-տեղափոխություն կատարող խմբի երկրորդ ենթախմբի ([[միջին հայերեն]]ի համակարգի նման) մեջ։ Այս բարբառում ձայնեղները խլանում են, իսկ խուլերը` ձայնեղանում (բ→պ, պ→բ)։<ref>{{cite book|author=Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան|title=Լեզվաբանական բառարան|publisher=ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն|location=Երևան|year=1975|page=էջ 164}}</ref>
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}
 
{{Բարբառ անավարտ}}
 
[[Կատեգորիա:Կը ճյուղի բարբառներ]]