«Հաճն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: en:Saimbeyli |
No edit summary |
||
Տող 70.
Եղել է Հռոմեական (պահպանվել են մ.թ.ա. I դ. բերդի ավերակները), [[Բյուզանդական կայսրություն]]ների, Կիլիկիայի հայկական պետության կազմում: Հնուց Հաճընում բնակվող [[հայեր]]ը XI դ. հիմնադրել են Սուրբ Հակոբ վանքը (կանգուն է մինչև օրս): [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի հայկական թագավորության]] անկումից ([[1375]] թ.) հետո մեծ թվով [[հայեր]] հաստատվել են Հաճընում: XV դ. քաղաքը զավթել է Օսմանյան [[Թուրքիա]]ն: [[1915]]-ին‘ 35 հզ. բն. (մոտ 30 հզ-ը‘ հայեր): [[Հայեր]]ն ունեին վեց եկեղեցի‘ կից վարժարաններով (նշանավոր էր Սահակ-Մեսրոպյանը): Քաղաքից դուրս, Սուրբ Հակոբ վանքում, գործել է գիշերօթիկ վարժարան: Զբաղվել են հիմնականում արհեստներով և առևտրով: [[1915]]-ի [[Մեծ եղեռն]]ի ժամանակ Հաճընի [[հայեր]]ը բռնությամբ տեղահանվել և աքսորվել են [[Դեր Զոր]], որտեղ նրանց մեծ մասը զոհվել է: [[1919]]-ին մոտ 8 հզ. հաճնցիներ վերադարձել են [[Ֆրանսիա]]յի հովանավորության ներքո գտնվող հայրենի քաղաքը, սակայն ֆրանսիական կառավարությունն ամբողջ [[Կիլիկիա]]ն (ներառյալ Հաճընը) հանձնել է [[Թուրքիա]]յին: [[1920]]-ի մարտին քեմալական զորքերը պաշարել են Հաճընը, որի հայ բնակիչները դիմել են ինքնապաշտպանության (տես [[Հաճընի հերոսամարտ (1920)]]): Կոտորածից փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում: Թուրքերը Հաճընը վերանվանել են Սալիմբեյլի (Հաճընի ջարդարարի անունով): [[1958]]-ին [[Հայաստան]]ում հիմնվել է [[Նոր Հաճն]] քաղաքը:
{{ՀՀՀ}}
[[Կատեգորիա:Կիլիկյան Հայաստանի քաղաքներ]]
|