«Ուիլյամ Շեքսպիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 165.
]]
Սակայն շուտով Շեքսպիրն սկսել է ավանդական ոճերը համապատասխանեցնել իր նպատակներին։ «Ռիչարդ III» պիեսի սկզբի մենախոսությունը իր արմատներով գալիս է միջնադարյան դրամաներում Արատ կոչվող կերպարի ինքնաներկայացումից։ Միևնույն ժամանակ Ռիչարդի մենախոսությունընման է Շեքսպիրի հասուն շրջանի պիեսների մենախոսություններին{{sfn|Brooke|2004|p=69}}{{sfn|Bradbrook|2004|p=195}}։ Ոչ մի առանձին պիեսում արտահայտված չէ անցումն ավանդականից ավելի ազատ ոճի։ Շեքսպիրը միավորել է դրանք իր հետագա ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում, և «[[Ռոմեո և Ջուլիետ]]» պիեսը ոճերի միավորման լավագույն օրինակն է{{sfn|Clemen|2005b|p=63}}։ Մինչ 1590-ական թվականները, երբ ստեղծվել են «Ռոմեո և Ջուլիետ», «Ռիչարդ II» և «[[Միջամառային գիշերվա երազ]]» պիեսները, Շեքսպիրին սկսել է ստեղծել ավելի բնական ոճ ունեցող պոեզիա։ Նա գնալով փոխաբերություններն ու կերպարներն ավելի է հարմարեցրել տվյալ դրամայի պահանջներին։
 
Շեքսպիրի երկերը նրա ստեղծագործության սկզբնաշրջանում եղել են հանգավորված, երկրորդ կեսին մեծ մասամբ դարձել են [[Անհանգ ոտանավոր|անհանգ]]<ref>[https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/491 Շեքսպիր], ՀՍՀ, էջ 491</ref>։ Դրանք հիմնականում գրված են հնգոտնյա յամբով։ Գործնականում դա նշանակում էր, որ նրա ոտանավորը, որպես կանոն, եղել է չհանգավորված և մեկ տողը ներառել է տասը վանկ, որոնցից շեշտված էր յուրաքանչյուր երկրորդը։ Նրա վաղ շրջանի պիեսների անհանգ ոտանավորը զգալիորեն տարբերվում է ուշ շրջանի անհանգ ոտանավորից։ Դրանք գեղեցիկ են, սակայն նրա նախադասությունները միտում ունեն սկսվելու, ընդմիջվելու կամ ավարտվելու տողի վերջում, ինչն առաջացնում է միօրինակություն{{sfn|Frye|2005|p=185}}։ Ավանդական անհանգ ոտանավորի յուրացնելուց հետո Շեքսպիրն սկսել է ընդմիջել և փոխել այն։ Այդ տեխնիկայի օգտագործումը նոր հզորություն և ճկունություն է տվել նրա պոեզիային այնպիսի պիեսներում, ինչպիսիք են՝ «[[Հուլիոս Կեսար (Շեքսպիր)|Հուլիոս Կեսար]]» և «Համլետ» ստեղծագործությունները։ Օրինակ՝ Շեքսպիրն օգտագործել է այն Համլետի գիտակցության մեջ տիրող խառնաշփոթը փոխանցելու համար{{sfn|Wright|2004|p=868}}․
{{quote|
<poem>Sir, in my heart there was a kind of fighting
That would not let me sleep. Methought I lay
Worse than the mutines in the bilboes. Rashly—
And prais'd be rashness for it—let us know
Our indiscretion sometimes serves us well&nbsp;...{{sfn|Wright|2004|p=868}}
 
::Հայերեն՝ ''Լսիր, սրտիս մեջ կարծես մի տեսակ պայքար էր մղվում և թույլ չէր տալիս, որ քուն մտնեի։ Ես ինձ ավելի վատ էի զգում, քան տաժանակիր ապստամբները շղթաների տակ։ Աճապարանքով, և օրհնյալ լինի աճապարանքը, քանի որ հաճախ, թող գիտենանք այդ, անխոհեմությունն ավելի լավ է մեր բանին գալիս․․․''
</poem>
|աղբյուր=''Համլետ'', արարված 5, տեսարան 2, 4-8<ref>[https://hy.wikisource.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B4%D5%AC%D5%A5%D5%BF «Համլետ», Շեքսպիր]</ref>}}
 
== Շեքսպիրը հայ իրականության մեջ ==