«Ագաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
 
[[Հայաստան]]ում հայտնի է [[Սարիգյուղի ագաթի հանքավայր]]ը։ [[Արտաշատ]], [[Կարմիր բլուր]], [[Լճաշեն]] և այլ հնավայրերից հայտնաբերվել են մ.թ.ա. III–I հազարամյակներին վերագրվող ագաթե զարդեր։
 
== Անվանում ==
Հին դարերի գիտնականների, հատկապես նշվում է Պլինի Ավագի կարծիքով ագաթ անվանումն առաջացել է Սիցիլիայի Ախատես գետի ({{lang-grc|Ἀχάτης}}) անվանումից, այլ աղբյուրներում էլ նշվում է հունական «ἀγαθός» բառից, որ թարգմանաբար նշանակում է լավագույն, բարի, երջանիկ: Շատ հաճախ ագաթը նկարվում է աչքի նման: Հին լեգենդներից մեկի համաձային, դա երկնային սպիտակ արծվի աչքն է, որը սև վիշապի դեմ պայքարելուց հետո ընկել է Երկրի վրա և դարձել է թանկարժեք քար: Այդ ժամանակներից սկսած այս քարը բարի մարդկանց հեռու է պահում չարից, նախանձից: Ագաթն անվանում են նաև Արարիչի Աչք:
 
 
[[Պատկեր:Agate_Braziilia.jpg|250px|thumb|Մոխրագույն ագաթ, [[Բրազիլիա]], 10 սմ]]
== Ագաթի ծագումը ==
Ագաթի ծագման պատմությունը մինչև այժմ էլ հայտնի չէ: Շրջանառվում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում կապված են բնական նյութերի քիմիական և ֆիզիկական ձևափոխությունների հետ: Հատկապես հետաքրքրական է ագաթի վրայի զոլերի առկայությունը, որոնք տարբեր գիտնականներ տարբեր կերպ են մեկնաբանում՝ դարերի ընթացքում նյութերի ատոմների կամ մոլեկուլների փոխադարձ ներթափանցումների արդյունք (դիֆուզիա), սիլիկահողերի բյուրեղացման արդյունք, կամ էլ քաղկենոքարերի բյուրեղացման արդյունք<ref>[http://mindraw.web.ru/bibl12.htm П. Хини. Предполагаемый механизм роста халцедона]</ref>: Ագաթի հաստությունը կարող է լինել մինչև 1,5 մկմ:
== Ֆիզիկո-քիմիական հատկություններ ==
[[[[Կարծրություն|Կարծրությունը]]]] 6,5—7: Լինում է հարթ մակերևույթով, փայլուն կամ անփայլ: Այս քարը դիտարկվում է որպես սիլիկահող, բայց ոչ միատարր, այլ մի քանի տարրերի խառնուրդ: Թափանցիկ չի, եզրերում փոքր-ինչ հստակ է: Ամենից հաճախ հանդիպում են կաթնագույն-սպիտակ գույնի ագաթներ: Սակայն ագաթը լինում է բազմագույն, բայց, եթե սպիտակ զոլերին հաջորդում են դեղին գծեր, կարմիր, դարչնագույն, սև կամ այլ գույներ, ապա այդ ագաթները կարող են ունենալ այլ անուններ:
 
[[Պատկեր:Chalcedon 2.jpg|250px|thumb|Ագաթ, [[Չեխիա]]]]
[[Պատկեր:Фигурка Петуха из агата.jpg|250px|thumb|Ագաթից պատրաստված աքաղաղի մոդել]]
[[Պատկեր:Бронзовая фигурка гнома с агатом на граните.jpg|250px|thumb| Ագաթի լրացումով բրոնզե քանդակ]]
 
== Տարատեսակներ ==
* Բաստիոնային ագաթ
* Բրազիլական ագաթ (բարակ կոնցենտրիկ զոլերով)
* Ակնային ագաթ
* Երկնագույն ագաթ
* Սև ագաթ («[[մոգական]] ագաթ»)
* Կանաչավուն ագաթ
* Փայտանման ագաթ
* Շերտավոր ագաթ
* Աստղափայլ ագաթ
* [[Երփներանգություն|Երփներանգ]] ագաթ
 
== Հայրենիք ==
Ագաթի հայրենիք են համարվում շատ երկրներ: Ռուսաստանում ագաթ հանդիպում են հիմնականում [[Ուրալի դաշնային շրջան (ՌԴ)|Ուրալում]], Մագնիտոգորսկում, [[Մագադանի մարզ|Մագադանի մարզի]] Օլա բարձրավանդակում, [[Չուկոտյան թերակղզի|Չուկոտյան թերակղզում]], Մոսկվայի մարզում և այլուր: Ղրիմում հանդիպում է ագաթի գեղեցիկ և անկրկնելի տեսակներ, որոնք դուրս են բերվում [[Ալմա (գետ)|Ալմա գետից]] և [[Բոդրակ (գետ)|Բոդրակից]], Կարա Դագից:
Ագաթ հանդիպում է նաև [[Վրաստան|Վրաստանի]] [[Ախալցխա]], [[Հայաստան|Հայաստանի]] [[Իջևան]], [[Տաջիկստան|Տաջիկստանի]] Ադրասման, [[Բրազիլիա|Բրազիլիայի]] [[Մինաս Ժերայս|Մինաս Ժերայս]] քաղաքներում:
Մեծ քանակությամբ ագաթ են արդյունահանում [[Մոնղոլիա|Մոնղոլիայում]], [[Ուրուգվայ|Ուրուգվայում]], [[Հնդկաստան|Հնդկաստանում]], [[Գերմանիա|Գերմանիայում]], [[Ուկրաինա|Ուկրաինայում]], [[Ռաֆալովկա|Ռաֆալովկայում]]:
 
== Գրականություն ==
* ''Ռիդ Պ.'' Գեմմոլոգիա. — Մ.: Միր, 2003:
* ''Սինկենկես Ջ.'' Թանկարժեք և կիսաթանկարժեքքարերի մշակման ձեռնարկ— Մ.: Միր, 1989:
* ''Ֆերսման Ա.'' Պատմություններ գույների մասին —Մ.: Գիտություն, 1974:
* {{ВТ-БСЭ1|Агат}}
 
.
 
 
 
 
== Արտաքին հղումներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ագաթ» էջից