«Հալիդոն Հիլլի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 21.
[[Էդուարդ Բալլիոլ|Էդուարդ Բալլիոլի]] արշավախմբի սկզբնական հաջողությունը, որը ամրապնդվեց [[1332|1332 թվականին]] որպես [[Շոտլանդիա|Շոտլանդիայի]] թագավոր նրա թագադրմամբ, շուտով ի չիք դարձվեց [[Դավիթ II (Շոտլանդիայի թագավոր)|Դավիթ II-ի]] կողմնակիցների գործողություններով. Արչիբալդ Դուգլասը՝ փոքրահասակ Դավիթ II-ի օրոք [[Շոտլանդիա|Շոտլանդիայի]] [[Ռեգենտ|ռեգենտը]], [[1332|1332 թվականի]] [[Դեկտեմբերի 17|դեկտեմբերի 17-ին]] Անանի ճակատամարտում հաղթանակ տարավ [[Էդուարդ Բալլիոլ|Բալլիոլի]] զորքերի նկատմամբ և շուտով նրան դուրս մղեց երկրից: Փաստացի առանց միջոցների և բանակի մնացած Էդուարդ Բալլիոլը օգնության խնդրանքով դիմեց [[Անգլիա|Անգլիայի]] թագավոր [[Էդուարդ III|Էդուարդ III-ին]]: Չնայած այն հանգամանքին, որ [[Անգլիա|Անգլիան]] այդ ժամանակ [[Շոտլանդիա|Շոտլանդիայի]] հետ խաղաղության մեջ էր, [[Էդուարդ III|Էդուարդ III-ը]] չհապաղեց օգտագործել առիթը, և չեղյալ հայտարարեց Նորթհեմփթոնի պայմանագիրը: [[1333|1333 թվականի]] գարնանը անգլիական բանակը, թագավոր [[Էդուարդ III|Էդուարդ III-ի]] հրամանատարությամբ, ներխուժեց [[Շոտլանդիա|Շոտլանդիայի]] սահմանները և պաշարեց [[Թվիդ (գետ)|Թվիդ]] գետի ափին գտնվող Բերիկը՝ Շոտլանդիայի կարևորագույն սահմանային բերդը և երկրի խոշորագույն ծովային նավահանգիստը։ Արչիբալդ Դուգլասի՝ անգլիացիներին շեղող գործողությունները (Նորթումբերլենդ ներխուժումը և անգլիական թագուհուն գերի վերցնելու սպառնալիքը) արդյունք չտվեցին. [[Էդուարդ III|Էդուարդ III-ը]] շարունակեց Բերիկի պաշարումը: Երկու ամիս տևած պաշտպանությունից հետո Բերիկի [[Կայազոր|կայազորը]] համաձայնեց կապիտուլացվել այն դեպքում, եթե մինչև [[Հուլիսի 20|հուլիսի 20-ը]] շոտլանդական զորքերին չհաջողվի վերացնել պաշարումը: Արչիբալդ Դուգլասը ստիպված եղավ շարժվել՝ ազատագրելու Բերիկը։
 
== Կողմերի դիրքերըդիրքեր ==
[[1333|1333 թվականի]] [[Հուլիսի 19|հուլիսի 19-ին]] շոտլանդական զորքերը մոտեցան Բերիկին։ [[Էդուարդ III|Էդուարդ III-ի]] բանակը տեղակայված էր դեպի քաղաք տանող ճանապարհի վրա վեր խոյացող Հալիդոն Հիլլ բլրի վրա ամրացված ճամբարում, որը բաժանել էր չորս թևի: Արչիբալդ Դուգլասը այլ հնարավորություն չուներ, քան հարձակվել անգլիացիների վրա, հակառակ դեպքում Բերիկի [[Կայազոր|կայազորը]], պայմանավորվածության համաձայն, ստիպված կլիներ հաջորդ օրը կապիտուլացվել: Շոտլանդական բանակը ևս բաժանված էր չորս թևերի, որոնց համապատասխանաբար հրամանատարում էին ռեգենտ Դուգլասը, Շոտլանդիայի Ստյուարդ Ռոբերտը (նա ընդամենը տասնյոթ տարեկան էր)՝ իր հորեղբոր՝ սըր Ջեյմս Ստյուարդի օգնությամբ, Մորեյի կոմսը՝ մեծն Ռենդոլֆի որդին, որին օգնում էին երկու վետերաններ Ջեյմսը և Սայմոն Ֆրեյզերին, ինչպես նաև Ռոսսի կոմսը: [[Պատկեր:Halidon Hill.jpg|thumb|200px|Հիշատակի նշան Հալիդոն-Հիլլի ճակատամարտի դաշտում]]
 
== Ճակատամարտի ընթացքըընթացք ==
Շոտլանդացիները ստիպված էին շտապել, և անգլիացիների վրա հարձակվեցին բլրի լանջին՝ դրանից առաջ հաղթահարելով [[Ճահիճ|ճահիճը]]: Անգլիացի մարտիկներն արագ ցրեցին հարձակվող հակառակորդի ջոկատները, իսկ [[Էդուարդ III|Էդուարդ III-ի]] հետևակի հարձակումը վերջնականապես ջախջախեց շոտլանդացիներին: Արչիբալդ Դուգլասը և մի քանի շոտլանդական կոմսեր սպանվեցին։ Շոտլանդացիների կորուստները աղետալի էին. միայն սպանվածները 4,5 հազար մարդուց ավելի էին՝ ի հակադրություն անգլիացիների ընդամենը 14-15 սպանվածի։ Հաջորդ օրը Բերիկը կապիտուլացվեց։
 
== Հալիդոն Հիլլի ճակատամարտի նշանակությունընշանակություն ==
[[Շոտլանդիա|Շոտլանդիայում]] իշխանությունն անցավ [[Էդուարդ Բալլիոլ|Էդուարդ Բալլիոլին]], իսկ երկրի ողջ հարավային մասը գրավվեց անգլիական զորքերի կողմից։ Ճակատամարտի կարևոր հետևանքը անգլիացիների կողմից Բերիկի նվաճումն էր, որն ավելի քան 100 տարով դարձավ անգլիական [[Բանակ|բանակի]] և [[Նավատորմ|նավատորմի]] բազան՝ նրանց հնարավորություն տալով վերահսկել [[Շոտլանդիա|Շոտլանդիայի]] հարավային շրջանները։ Անգլիական թագավորների կողմից Բերիկի տիրապետումը դարձել է շոտլանդական թագի նկատմամբ նրանց հավակնությունների խորհրդանիշը։