«Աբաս Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չNo edit summary
Տող 18.
|մայր = Հռիփսիմե՞
}}
'''Աբաս Ա Բագրատունի''' (մոտ [[880]] - [[953]]/[[954]]), Հայոց թագավոր [[928]]/[[930|929]]<ref>«Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3</ref> – [[953]]/[[954]]<ref>«Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3</ref> թվականներին, հաջորդել է [[Աշոտ Բ Երկաթ]]ին, [[Սմբատ Ա]]-ի որդին։ Նախքան թագավորելը եղել է սպարապետ, իշխանանիստն էր [[Կարս]] քաղաքը։
 
== Աբաս Ա-ի գահակալությունը ==
Սմբատ Ա-ի մահից հետո, իր եղբոր՝ Աշոտ Երկաթի հետ միացած հալածել է պարսիկներին և ապստամբած հայ իշխաններին: Աշոտ Երկաթի թագավորության ժամանակ՝ ապստամբում է նրա դեմ: Անժառանգ եղբոր՝ [[Աշոտ Բ Երկաթ]]ի մահից հետո գահ բարձրացավ որպես «Շահնշահ Հայոց և Վրաց»։ Կարսը հռչակեց թագավորանիստ, կառուցեց [[Սուրբ Առաքելոց եկեղեցի (Կարս)|սուրբ Առաքելոց եկեղեցին]], որը կանգուն է մինչև այսօր։ Աբաս Ա-ն խաղաղության դաշինք է կնքում [[Ատրպատական]]ի Ափշին ոստիկանի հետ, ինչպես նաև [[Դվին]]ի արաբ ոստիկանի հետ: Նրա օրոք հաստատվում է խաղաղություն [[Բագրատունյաց թագավորություն]]ում: Աբասը վարում էր կենտրոնաձիգ քաղաքականություն։ [[948]] թվականին [[կաթողիկոս]]ական աթոռը [[Աղթամար]]ից փոխադրում է [[Արգինա]], երկիրը մասամբ ազատում արաբ հողատերերից, հաղթում [[Աբխազիայի թագավորություն|Աբխազիայի]] Բեր թագավորին, որով կասեցնում է կովկասյան ցեղերի ասպատակությունները: Զսպում աբխազական թագավորների ոտնձգությունները [[Բագրատունյաց Հայաստան]]ի և [[Քարթլի]]ի թագավորության նկատմամբ։ Աբասի օրոք հայկական զորքերը շարունակում էին լեռնականների ներխուժումներից պաշտպանել [[Ալանաց դուռ]]ը։ Աբասը զբաղվել է նաև երկրի վերաշինությամբ։ Մահացել է [[953]]/[[954]]<ref>«Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3</ref> թվականին:
[[Պատկեր:Kars Armenian Cathedral.jpg|մինի|300px|Աբաս Ա Բագրատունու կողմից կառուցված Կարսի սուրբ Առաքելոց եկեղեցին]]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աբաս_Ա» էջից