Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 4347 բայտ ,  8 ամիս առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
==== Փայտե մեկ բանալի ունեցող ուղղահայաց ֆլեյտա ====
Տոնայնությամբ՝ D։ Փայտե համերգային ֆլեյտա օգտագործել են Եվրոպական դասական երաժշտության մեջ հիմնականում վաղ 18-իդ դարից վաղ 19-իդ դարի ընթացքում։ Որպես այդպիսին գործիքը հաճախ է նշվում որպես [[բարոկկո համերգային ֆլեյտա]]։ 19-րդ դարում աստիճանաբար մարգինալացված արևմտյան համերգային ֆլեյտայից՝ բարոկկո ֆլեյտաները նորից գործի դրվեցին ուշ 20-րդ դարում։
 
====Արևմտյան համերգային ֆլեյտա ====
[[File:Western concert flute.jpg|thumb|upright=1.35|right| Արևմտյան համերգային ֆլեյտայի պատկեր]]
Արևմտյան համերգային ֆլեյտան՝ միջնադարյան գերմանական ֆլեյտի հաջորդը, ուղղահայաց երեք մասերից կազմված գործիք է՝ փակված վերին հատվածում։ Այս տեսակի ֆլեյտան ունի տոնայնության ավելի մեծ շրջանաձև անցքեր քան բարոկկո ֆլեյտաների մատների համար նախատեսված անցքերըը։ 1932-ից 1847 թվականներին Բյոմ Տեոբալդը ձևավորեց անցքերի չափսը և տեղադրությունը, բանալիների մեխանիզմը և [[մատադրում|ապլիկատուրան]], որոնցով ստեղծվում էին նոտաներ ֆլեյտայի ամենացածրից ամենաարձր դիապազոն։ Սրանով առ համեմատ բարելավվեց գրծիքի դինամիկ դիապազոնը և տոնայնությունը<ref>[[Theobald Boehm|Boehm, Theobald]]. (1964). ''The Flute and Flute-Playing in Acoustical, Technical, and Artistic Aspects'', translated by Dayton C. Miller, with a new introduction by Samuel Baron. New York: Dover Publications. {{ISBN|0-486-21259-9}}, pp. 8–12.</ref>։ Որոշ դետալներով (և բացառությամբ ''Kingma'' համակարգի և այլ ապլիկատուրաների համակարգերի) արևմտյան համերգային ֆլեյտաները համապատասխանում են Բյոմի դիզայնին, որն հայտնի է որպես Բյոմի համակարգ։ Սկսնակ երաժիշտների ֆլեյտաները պատրաստված են նիկելից, արծաթից կամ արծաթազօծ փողով են, մինչ հմուտ երաժիշտներն օգտագործում են կարծր արծաթե, ոսկե և երբեմն էլ պլատինե ֆլեյտաներ։ Կան նաև ժամանակակից փայտե ֆլեյտաներ, որոնք սովորաբար արծաթե կամ ոսկե բանալիներով են։ Սովորաբար օգտագործվում է ''African Blackwood'' տեսակի փայտ։
 
Սովորական Դո լարվածքով համերգային ֆլեյտայի դիապազոնը երեք օկտավա է և սկսվում է Դո նոտայից կամ կես տոն ցածր, երբ միացված է ''B foot''-ը։ Սա նշանակում է, որ համերգային ֆլեյտան ամենատարածված նվագարանն է։
 
====Արևմտյան համերգային ֆլեյտայի տերբերակներ====
[[File:Joueuse de flûte à Château-Thierry.jpg|thumb|right| Կենտրոնում՝ պիկոլլոպիկոլո, աջում՝ մեծ ֆլեյտա]]
[[Պիկոլո|Պիկոլոն]] նվագախմբի ամենաբարձր հնչողություն ունեցող գործիքն է։ Ֆլեյտայի ընտանիքին պատկանող ավելի ցածր հնչողության գործիքներն են [[Ալտֆլեյտա|Ալտ-ֆլեյտան]] և [[Բասֆլեյտա|բասֆլեյտան]]։ Վերջիններս հազվադեպ են օգտագործվում և համերգային ֆլեյտայից մեկ օկտավա ցածր են։ [[Կոնտրաբաս ֆլեյտա|Կոնտրաբաս ֆլեյտան]], [[կրկնակի կոնտրաբաս ֆլեյտա|կրկնակի կոնտրաբաս ֆլեյտան]] և [[հիպերբաս ֆլեյտա|հիպերբաս ֆլեյտան]] համապատասխանաբար Դո-ից երկու, երեք, չորս օկտավա ցածր լարում ունեցող ֆլեյտաների հազվագյուտ տեսակներից են։
 
Երբեմն օգտագործվում են պիկոլլոյի և ֆլեյտայի ալյ տեսակներ։ Գործիքները, որոնք պատրաստված են համապատասխան հին ստանդարտների և օգտագործվում են հատկապես փողային նվագախմբերի համերգներում ներառում են D♭ պիկոլլոնպիկոլոն, սոպրանո ֆլեյտան, F ալտ-ֆլեյտան և B♭ բասսֆլեյտան։
 
===Հնդկական ֆլեյտաներ===
[[File:Indian bamboo flute.jpg|thumb|left|Ութ անցքերից կազմված բամբուկե կարնատիկ ֆլեյտա։]]
 
[[File:Eight Flute1.JPG|thumb|Ութ անցքերից կազմված հնդկական դասական բամբուկե ֆլեյտա։]]
 
Բամբուկից պատրաստված ֆլեյտան կարևոր նշանակություն ունի հնդկական դասական երաժշտության մեջ։ Այն զարգացել է համերգային ֆլեյտայից զատ։ Հինդուսների [[Կրիշնա]] աստծուն համարում են բամբուկե ֆլեյտայի վարպետ։ Հնդկական ֆլեյտաները շատ հեշտությամբ են համեմատվում արևմտյանների հետ․ երկուսն էլ պատրաստված են բամբուկից և զուրկ են բանալիներից<ref>{{Cite book|title=The Garland Encyclopedia of World Music |last=Arnold |first=Alison |year=2000 |publisher=Taylor & Francis|location=[[London]] |isbn=0-8240-4946-2 |page=354 |url=https://books.google.com/?id=ZOlNv8MAXIEC}}</ref>:
 
Հնդկական ֆլեյտայի երկու հիմնական տեսակներն այժմ օգտագործվում են։ Առաջինը բանսուրին (बांसुरी) է, որն ունի վեց անցքեր և մեկ բերանային անցք։ Հիմնականում օգտագործվում է Հյուսիսային Հնդկաստանի հիդուստանի երաժշտության մեջ։ Երկրորդը ''Venu''-ն կամ ''Pullanguzhal''-ն է։ Ունի ութ անցքեր։ Օգտագործում են Հարավային Հնդկաստանի կարնատիկ երաժշտությունում։ Ներկայումս ութ անցքեր ունեցող ֆլեյտան՝ ապլիկատուրայի խաչաձև տեխնիկայով, շատ տարածված է կարնատիկ երաժշտությամբ զբաղվող երաժիշտների շրջանում։ Հարավհնդկական ֆլեյտան ունի միայն յոթ անցքեր՝ 20-րդ դարի սկզբին ''Palladam'' դպրոցի Sharaba Shastri-ի մշակած ստանդարտ ապլիկատուրայով<ref>{{Cite book|title=The Dictionary of Hindustani Classical Music |last= Caudhurī|first=Vimalakānta Rôya|last2=Roychaudhuri|first2=Bimalakanta |year= 2000|publisher=Motilal Banarsidass Publication |location=[[Kolkata]] |isbn=81-208-1708-7|url=https://books.google.com/?id=gQWLa--IHjIC}}</ref>։
[[File:Krishna flute suchindram temple car carving.jpg|thumb|Քանդակագործություն՝ Կրիշնան ֆլեյտա նվագելիս․ [[Թամիլ Նադու]], [[Հնդկաստան]]։]]
 
Ֆլեյտաների ձայնի որակը կախված է բամբուկի տեսակից, որից պատրաստված է ֆլեյտան։ Լավագույն որակն ապահովող բամբուկներն աճում են Հարավային Հնդկաստանի ''Nagercoil'' շրջանում<ref>{{Cite book|title=The Rough Guide to South India 3 |last=Abram |first=David |last2=Guides |first2=Rough |last3=Edwards |first3=Nick |last4=Ford |first4=Mike |last5=Sen |first5=Devdan |last6=Wooldridge |first6= Beth |year=2004 |publisher=[[Rough Guides]] |location=[[London]] |isbn=1-84353-103-8 |pages=670, 671 |url= https://books.google.com/?id=sEhJBfbhTAAC}}</ref>։
 
Համաձայն ''Bharata Natya Shastra Sarana Chatushtai'' փորձի'', Avinash Balkrishna Patwardhan''-ը 1988 թվականին զարգացրեծ կատարյալ տոնայնության ֆլեյտաներ արտադրելու մեթոդաբանություն, որոնք այժմ առկա են հնդկական դասական երաժշտության մեջ<ref>Paper authored by Avinash Balkrishna Patwardhan unveiling the fundamental principles governing Indian classical music by research on Bharata Muni's Natya Shastra at the National Symposium on Acoustics (1998), ITC Sangeet Research Academy, Calcutta, India.</ref>։
 
[[Գուջարաթի]] դրալեկտում ֆլեյտան նաև անվանում են [https://www.youtube.com/watch?v=AatluOKqQJM Pavo]։ Որոշ մարդիկ նաև կարողանում են միաժամանակ նվագել երկու ֆլեյտա։
 
 
<br />
501

edits