«Ոզնենի կլորագլուխ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 57.
[[Չինական բժշկություն|Չինական բժշկության]] մեջ կիրառվում է ոզնենու մի տեսակը՝ որպես հեմոստատիկ, արտաքին՝ [[մաշկ]]ային որոշ [[հիվանդություն]]ներ բուժելու նպատակով։ Որոշ [[ազգ]]երի ժողովրդական բժշկության մեջ ամբողջ [[դեղաբույս]]ն օգտագործվել է ավերի և մաշկային որոշ հիվանդությունների դեպքում, ինչպես նաև որպես միզամուղ և քրտնամուղ միջոց։
 
[[Պատկեր:Kugeldistel 20050705 554.jpg|250px|աջից]
[[Ա.Դ. Տուրովա]]յի և համահեղինակների փորձնական աշխատանքները լայն ուղի բացեցին դեղաբույսի գիտական արժեքավորման գործում։ Հեղինակների տվյալներով, դեղաբույսից ստացված էխինոպսին ալկալոիդը, [[նիտրատային աղեր|նիտրատային]] և [[սուլֆատային աղեր]]ի ձևով, օժտված է ստրիխնինային կամ բրուցինային ներգործությամբ։ Դեղորայքի փոքր դոզաները, մտցնելով գորտի ավշապարկ, հեղինակները նկատեցին կենդանու ընդհանուր գրգռվածությունը, իսկ մեծ դոզաներից սկզբում ուժեղացել է այդ գրգռվածությունը, իսկ հետո փոխարինվել ցնցումներով և արգելակումով։ Նման վիճակ նկատվել է նաև սպիտակ մկների և կատուների մոտ։ Ուշագրավ է եղել փորձերի այն սերիան, որոնք հեղինակները դրել են տրավմատիկ անդամալուծությամբ ճագարների վրա։ Էխինոպսինի ազդեցության տակ բարձրացել է վնասված նյարդի գրգռականությունը. 3-4 շաբաթվա ընթացքում այն վերականգնվել է։ [[1957]] թ-ին էխինոպսինը՝ նիտրատային աղի ձևով։ [[Ն.Պ. Դորնիկովա]]ն, ներարկման կամ ներքին ընդունման ձևով, էխինոպսինն օգտագործել է հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող անձանց մոտ։ Դեղորայքի միանվագ ներարկման («սուր փորձ») պայմաններում հեղինակը նկատել է օսցիլյատոր ինդեքսի մեծացում, մի հանգամանք, որը վկայում է անոթների պատի տոնուսի ճկունության բարձրացման մասին։ 3-4 շաբաթ տևողությամբ, բուժման կուրսն ավարտելուց հետո, հեղինակն արձանագրել է հիվանդների զարկերակային արյան ճնշման կայուն բարձրացում, գլխացավերի, ընդհանուր թուլության, հոգնածության մեղմացում կամ լրիվ վերացում։ Հիվանդներն առույգացել են, քունը և ախորժակը լավացել։
 
[[Պատկեր:Kugeldistel 20050705 565.jpg|մինի]]
Էխինոպսինի կիրառումից դրական արդյունք է արձանագրվել նաև նյարդային հիվանդությունների կլինիկայում։ Այսպես, գոտկասրբանային ռադիկուլիտների և նրբոլոքային նյարդի ախտահարումների ժամանակ հիվանդների մի մասը ստացել է միայն էխինոպսին, իսկ մյուս մասը՝ հանրահայտ ընդհանուր միջոցներ։ Պարզվել է, որ էխինոպսինից նկատվում են ավելի շատ և ավելի շուտ առողջացման դեպքեր։ Դեղամիջոցի կիրառումից հուսալի տվյալներ ստացվել են նաև կողմնային ատրոֆիկ սկլերոզով, պոլիոմիելիտային անդամալուծությամբ, ցրված [[սկլերոզ]]ով, բորբոքական պրոցեսի հետ կապված՝ դիմանյարդի պարեզով և տեսանյարդի ատրոֆիայով տառապող բազմաթիվ հիվանդների մոտ (Գ.Պ. Գուբինա, Տ.Յա. Յանկելևիչ)։ Դեղորայքն արդյունավետ է ներգործել նոր սկսվող պրոցեսի վրա. ուշացած դեպքերում նկատվել է ավելի թույլ արդյունք։ Էխինոպսինը բարձրացնում է [[ողնուղեղ]]ի ռեֆլեկտոր գրգռվածությունը, տոնուսավորում կմախքային մկանները, առաջ բերում օրգանիզմի ընդհանուր ուժերի ակտիվացում։ Այն լայնորեն կիրառվում է կլինիկայում՝ կենտրոնական և ծայրամասային նյարդերի ախտահարումների (պարեզ, կաթված, պլեքսիտ, ռադիկուլիտ, մկանային ատրոֆիա և այլն), միոպաթիայի, ասթենիկ վիճակի, [[ռադիոակտիվ ճառագայթում]]ից առաջ եկած հիպոտոնիայի ժամանակ և այլն (Մ.Դ. Մաշկովսկի)։ Ըստ որում՝ պատրաստուկի փոքր դոզաները բարձրացնում, իսկ մեծ դոզաներն իջեցնում են արյան ճնշումը։ Ն.Գ. Կովալևան դեղաբույսի պտուղներն օգտագործում է որպես կարդիոտոնիկ միջոց՝ աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության ժամանակ։