«Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
=== Պերեդվիժնիկներ ===
[[Պատկեր:Peredvizhniki.jpg|thumb|400px|Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամները (1886 թ.)․ նստած են (ձախից աջ)՝ [[Սերգեյ Ամմոսով]], [[Ալեքսանդր Կիսիլյով]], [[Նիկոլայ Նևրև]], [[Վլադիմիր Մակովսկի]], [[Ալեքսանդր Լիտովչենկո]], [[Իլարիոն Պրյանիշնիկով]], [[Կիրիլ Լեմոխ]], [[Իվան Կրամսկոյ]], [[Իլյա Ռեպին]], Իվանով (ծառայող ընկերության վարչությունում), [[Նիկոլայ Մակովսկի]], կանգնած են (ձախից աջ)՝ [[Գրիգորի Մյասոեդով]], [[Կոնստանտին Սավիցկի]], [[Վասիլի Պոլենով]], [[Եֆիմ Վոլկով]], [[Վասիլի Սուրիկով]], [[Իվան Շիշկին]], [[Նիկոլայ Յարոշենկո]], [[Պավել Բրյուլով]], [[Ալեքսանդր Բեգրով]]]]
Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի նկարիչների՝ շրջիկ ցուցահանդեսների կազմակերպման միջոցով համախմբելու գաղափարն առաջ է քաշվել մոսկվացի նկարիչների նամակում<ref group="Ն․">Գրիգորի Մյասոեդով, Վասիլի Պերով, Իվան Կամենև, Ալեքսեյ Սավրասով, Վլադիմիր Շերվուդ (հետագայում ընկերության անդամ չի դարձել), Իլարիոն Պրյանիշնիկով։</ref><ref name="multiple">Товарищество передвижных художественных выставок. Письма и документы. Издательство «Искусство», Москва, 1987. Т. 1, 2.</ref>՝ ուղղված Սանկտ Պետերբուրգի նկարիչների արտելի անդամներին։ Վերջիններս, բացառությամբ Իվան Կրամսկոյի ու Կիրիլ Լեմոխի, Ընկերության ստեղծման գաղափարը չեն ընդունել, սակայն Սանկտ Պետերբուրգի այլ նկարիչներ, ովքեր արտել էին գնում «հինգշաբթիներին», այդ առաջարկն ընդունել են մեծ խանդավառությամբ։ 1870 թվականի սեպտեմբերին Ընկերության հիմնադիրները (17 մարդ<ref name="multiple" />) դիմում են ներկայացնում ներքին գործերի նախարար Ալեքսանդր Տիմաշևին՝ խնդրելով հաստատել Ընկերության կանոնադրության նախագիծը։ 1870 թվականի նոյեմբերին կանոնադրությունը հաստատվում է։ Նրա § 1-ով հայտարավումհայտարարվում էր․ «Ընկերությունը նպատակ ունի կայսրության բոլոր քաղաքներում կազմակերպել գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսներ՝ ձգտելով ա) գավառների բնակչությանը հնարավորություն ընձեռել ծանոթանալ ռուսական արվեստին, բ) հասարակության մեջ զարգացնել սերը դեպի արվեստը, գ) նկարիչների համար հեշտացնել նրանց նկարների վաճառահանումը»։ Կանոնադրության մեջ նշված էր, որ Ընկերության գործերը ղեկավարում է ընդհանուր խորհուրդը<ref name="multiple" /><ref group="Ն․">Վարչությունը կազմված է երկու բաժիններից (մոսկովյան և պետերբուրգյան), այն ուներ հինգ անդամ ու մեկ անդամության թեկնածու (մեկ տարով)։ Առաջին վարչության (1871 թվական) անդամ են ընտրվում Գեն, Մյասոեդովը, Մ․ և Ի․ Կլոդտները, Պերովը, Կրամսկոյը, անդամության թեկնածու՝ Պրյանիշնիկովը։</ref>, որտեղ բոլոր հարցերը որոշվում են քվերակությամբ (որոշումն ընդունվում է ձայների մեծամասնությամբ), ընկերության անդամ ընդունվում է ընդհանուր ժողովի ժամանակ անցկացվող քվեարկությամբ։ Կանոնադրությունն անփոփոխ է մնում 18 տարի՝ մինչև 1890 թվականի ապրիլը, երբ ընդունվում է նոր կանոնադրությունը, որում զգալիորեն սահմանափակվում են որոշումների ընդունման դեմոկրատական սկզբունքները<ref name="multiple" /><ref group="Ն․">Ստեղծվում է Ընկերության խորհուրդը, որին էլ վերապահվում է Ընկերության բոլոր գործերի ղեկավարությունը։ Խորհրդի ցկյանս անդամներ էին միայն հիմնադիր անդամները։</ref>։
 
Ընկերության առաջին ցուցահանդեսն բացվել է [[1871 թվական]]ի նոյեմբերի 29-ին Պետերբուրգում՝ Գեղարվեստի ակադեմիայի շենքում։ Ցուցահանդեսում ներկայացվել են 16 նկարիչների աշխատանքներ<ref group="Ն․">Վ. Ամմոնի, Ս. Ամմոսովի, Ա. Բոգոլյուբովի, Ն. Գեի, Կ. Գունի, Լ. Կամենևի, Ֆ. Կամենսկու, Մ. Կլոդտի, Ի. Կրամսկոյի, Վ. Մաքսիմովի, Գ. Մյասոեդովի, Վ. Պերովի, Ի. Պրյանիշնիկովի, Ա. Սավրասովի, Ի. Շիշկինի, Մ. Կլոդտի աշխատանքները:</ref><ref name="multiple" />: Պետերբուրգից հետո ցուցահանդեսն անցկացվել է [[Մոսկվա]]յում, [[Կիև]]ում և [[Խարկով]]ում: Ընդհանուր առմամբ ցուցադրվել է 20 նկարչի 82 աշխատանք։ Ցուցահանդեսում մեծ հաջողություն են ունեցել [[Ալեքսեյ Սավրասով]]ի «[[Սերմնագռավները վերադարձան]]» և Նիկոլայ Գեի [http://upload.wikimedia.org/wikipedia/commons/5/50/Peter_the_Great_Interrogating_the_Tsarevich_Alexei_Petrovich.jpg «Պետրոս I-ը հարցաքննում է արքայազն Ալեքսեյ Պետրովիչին Պետերհոֆում»] նկարները, Մարկ Անտոկոլսկու [http://upload.wikimedia.org/wikipedia/commons/0/0f/Ivan_IV_by_Antokolsky_by_shakko_01.jpg «Իվան Ահեղ»] քանդակը։ Ցուցահանդեսը հաջողություն է ունենում<ref group="Ն․">Ցուցահանդեսի այցելուների թիվը հասնում է 30 հազարի, նկարների վաճառքի ընդհանուր գումարը կազմում է 23 հազար ռուբլի:</ref><ref name="multiple" /> և դառնում է նշանակալի իրադարձություն Ռուսաստանի մշակութային կյանքում։ Պերեդվիժնիկների արվեստը մեծ ժողովրդականություն էր վայելում Ռուսաստանի բնակչության շրջանում։ Պերեդվիճնիկների արվեստի զարգացման գործում մեծ դեր են ունենում հասարակական գործիչ, արվեստի հետազոտող և քննադատ Վլադիմիր Ստասովը, հավաքորդ և մեկենաս [[Պավել Տրետյակով]]ը, ով գնել է պերեդվիժնիկների աշխատանքները [[Տրետյակովյան պատկերասրահ]]ի համար՝ դրանով իսկ նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելով նկարիչներին։ Պերեդվիժնիկների բազմաթիվ նկարներ ստեղծվել են Պավել Տրետյակովի պատվերով։