Բացել գլխավոր ցանկը

Changes

[[Արկադի]] վանքի պաշարումը հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց: 1866 թվականի նոյեմբերին 250 հույն զինվորներ և մոտ 600 կանայք և երեխաներ պաշարման մեջ ընկան 23.000 հիմնականում կրետեցի մուսուլմանների և օսմանյան զինվորների կողմից և այն մեծ աղմուկ բարձրացրեց Եվրոպայում: Արյունալի ճակատամարտից հետո երկու կողմերն ունեցան մեծ թվով կորուստներ: Կրետեի հույները անձնատուր եղան, երբ զինամթերքը վերջացավ, սակայն սպանվեցին հանձնվելուց հետո<ref>{{Citation | last = Stillman | first = William James | url = http://www.gutenberg.org/files/11594/11594.txt | title = The Autobiography of a Journalist | volume = II | publisher = The Project Gutenberg | format = ebook | date = March 15, 2004 | id = [[eBook#11594]]}}.</ref>:
 
1869 թվականի սկզբի դրությամբ ապստամբությունը ճնշվեց, սակայն [[Բարձր դուռ]]ը գնաց որոշ զիջումների` կղզուն տալով որոշակի ինքնավարություն և մեծացնելով քրիստոնյաների իրավունքները կղզում: Չնայած Կրետեի ճգնաժամը լավ ավարտ ունեցավ Օսմանյան կայսրության համար, առանառանց որևէ դիվանագիտական միջադեպի, սակայն ապստամբության ճնշման դաժանություն բերեց Եվրոպայի մեծ տերությունների ուշադրությանը, հատկապես քրիստոնյաների կարգավիճակին Օսմանյան կայսրությունում:
 
===Ուժերի դասավարվածության փոփոխություն Եվրոպայում===