«Խորեն Ա Տփղիսեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Դեկտռբերին-Դեկտեմբերին
Տող 44.
1903 թվականի հունիսին, եկեղեցական կալվածքների և ունեցվածքի բռնագրավման ժամանակ ցարական իշխանություններին դիմադրություն ցույց տալու համար ձերբակալվել և աքսորվել է [[Ռուսաստան]]ի [[Օրյոլի մարզ|Օրյոլ]] քաղաք։ 1905 թվականին վերադարձել է աքսորից և նշանակվել Գորի-Իմերեթի-Բաթումի և [[Արդվին]]ի առաջնորդական փոխանորդ։ 1907 թվականի հունիսին Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսի կոնդակով նշանակվել է Նոր Բայազետի և Դարաչիչակի (այժմ՝ [[Ծաղկաձոր]]) եկեղեցիների բարեկարգիչ։
 
1909 թվականի դեկտռմբերինդեկտեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի տարիներին Երևանի թեմի Եղբայրական օգնության հանձնաժողովի նախագահն էր, կազմակերպել է վիրավոր հայ զինվորների և փախստականների օգնության գործը։
 
1917 թվականին նրա նախաձեռնությամբ [[Երևան]]ում հիմնադրվել է Հայոց Ազգային խորհուրդը։ 1919 թվականին Գևորգ Ե Սուրենյանցի կարգադրությամբ և Հայաստանի կառավարության հրահանգով որպես հայրապետական պատվիրակ մեկնել է [[Փարիզ]]՝ համերաշխություն հաստատելու Փարիզի խաղաղության կոնֆերանսին մասնակցող հայկական ազգային երկու պատվիրակությունների միջև։