«Աշոտ Մարգարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
 
===Կրթություն===
2006 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի [[Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոց]]ը: 2006-2012 թվականներին սովորել և ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Լոնդոնի LSI ուսումնական կենտրոնում անցել է մասնագիտական թարգմանության դասընթացներ: 2012-2013 թվականներին [[Լոնդոնի համալսարանական քոլեջ]]ի սլավոնական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների դպրոցում ստացել է քաղաքականության, անվտանգության և ինտեգրացիայի մագիստրոսի կոչում: 2015 թվականին հունվար-հունիս ամիսներին «Տավիտյան» կրթաթոշակով ուսանել է «Հանրային կառավարում և վարչարարություն» Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, [[Թաֆթս համալսարան]], [[ԱՄՆ]]<ref name="">[http://gov.nkr.am/hy/staff-structure/other/122/Աշոտ Մարգարյանի կենսագրություն, ԼՂՀ կառավարության աշխատակազմի պաշտոնական կայք]</ref>:2016 թվականին [http://www.diplomaticacademy.am/hy/ Հայաստանի դիվանագիտական դպրոց]ում վերապատրաստվել է միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն մասնագիտությամբ:
 
===Աշխատանքային գործունեություն===