«Ջուլի Էնդրյուս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
== Կենսագրություն ==
Ջուլի Էնդրյուսը ծնվել է [[Անգլիա|Անգլիայի]] Ուոլտոն քաղաքում [[1935]] թվականին: Առաջին անգամ բեմ է բարձրացել [[1942]] թվականին, երբ յոթ տարեկան էր, իսկ տասներկու տարեկանում խաղացել է «Աստղ և լույս» ամենամյա ներկայացման մեջ և զբաղեցրել առաջին տեղը<ref>Հ. Թահմիզյան, Կինոռեժիսորներ, դերասաններ, Երևան, [[1984]], էջ 24</ref>: Տասնվեց տարեկանում խաղացել է «Մոխրոտը» պիեսում: Արդեն պատերազմի ժամանակ Էնդրյուսը միշտ ելույթ էր ունենում Լոնդոնի երաժշտական սրահներում, իսկ չափահաս դառնալուց հետո տեղափոխվում է [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]], որտեղ նախ խաղում է «Ընտրյալը» ներկայացման մեջ, մուտք է գործում [[Բրոդվեյ (թատրոն)|Բրոդվեյ]], որտեղ «Իմ չքնաղ լեդին» ներկայացումը լայն ճանաչում է բերում դերասանուհունԷնդրյուսiն: Այնուհետև դերասանուհին հրավիրվում է [[Հոլիվուդ]]: Խորհրդային էկրաններում ցուցադրվել է ռեժիսոր Ռոբերտ Ուայզի «Երաժշտության հնչյունները» կինոնկարը ([[1965]] թ., ի դեպ, այս ֆիլմով Ուայզն առաջ է անցնում մյուզիքլի բոլոր ռեկորդներից և «Քսան դար-Ֆոքս» կինոընկերությանը հարյուր միլիոն դոլարի շահույթ է բերում), որտեղ Էնդրյուսը կարողացել է ապրել իր մարմնավորած կերպարի՝ Մարիայի կյանքով, ճակատագրով, հոգեբանությամբ: Բրոդվեյում նրանԷնդրյուսին տալիս են «Մյուզիքլի թագուհի» անունը: Նրա առաջին ֆիլմը «<nowiki/>[[Մերի Փոպինս|Մերի Փոպինսն]]<nowiki/>» էր, որը նկարահանվել է [[1964]] թվականին: Ռեժիսոր Ռոբերտ ՍտիվենսոնիՍթիվենսոնի այս կինոնկարով Էնդրյուսը հանդիսատեսի առջև բացեց կատարողական արվեստի նոր հորիզոններ, լիովին ապացուցելով, որ ունի դերասանական մեծ կուլտուրա, հմուտ ու ճկուն տեխնիկա, մթնոլորտ ստեղծելու անվիճելի կարողություն: Այս ֆիլմը մեծ ճանաչում է բերում Էնդրյուսին: Կանացի լավագույն դերակատարման համար Էնդրյուսն արժանանում է «<nowiki/>[[Օսկար]]<nowiki/>» մրցանակի: Այնուհետև [[1964]] թվականին նկարահանվում է «Էմիլիի ամերիկացումը» կինոնկարը, 1966-1967 թվականներին նկարահանվում են [[Ալֆրեդ Հիչքոք]]ի «Արցունքոտ վարագույր» և Ջորջ Ռոյ Հիլլի «Միլլի» կինոնկարները: Կինոժապավեններում նկարահանվելուց հետո Էնդրյուսը խաղացել է «Աստղ» ֆիլմում, որոշ ժամանակ անց նա նկարահանվում է «Սիրելի Լիլի», «Նա», «Պստիկ օրիորդ Մարկերը» կինոնկարներում: [[1997]] թվականին վիրահատության արդյունքում կորցրել է ձայնը, բայց շարունակել է դերասանուհու կարիերան: [[1999]] թվականին Մեծ Բրիտանիայի թագուհին նրան շնորհել է Տիկնոջ տիտղոս<ref>[http://www.reelclassics.com/Actresses/Julie_Andrews/juliea-bio.htm ''Julie Andrews'']. Reel Classics.</ref>: Խաղալով բարեհոգի դայակի դեր՝ Էնդրյուսը հայտնվում է որոշակի կերպարի սահմաներում, որի դեմ նա ստիպված պայքարել է իր ողջ կյանքի ընթացքում: Երաժշտական թատրոնում խաղալ նա այլևս չէր կարող, իսկ կինոարտադրությունում նրան համարում էին 60-ականների սկզբում մնացած դերասանուհի: Այունամենայնիվ, սկսած «Էմիլիի ամերիկանացումը» ֆիլմից, նրա դերերի ընդգրկումն անընդհատ ընդլայնվել է: Էնդրյուսը փորձել է իրեն թատրոնի ռեժիսորի դերում, խաղացել է մանկական «Արքայադուստրերի օրագրերը» մանկական կատակերգությունում և հնչյունավորել է թագուհի Լիլիանի դերը «[[Շրեկ 2]]» մուլտֆիլմում: Ջուլի Էնդրյուսը հայտնի ռեժիսոր Բլեյք Էդվարդսի այրին է, ում հետ ամուսնացած է եղել 1969-2010 թվականներին և ում ֆիլմերում նկարահանվել է:
 
== Անձնական կյանք ==