«Թռեղքյան մշակույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Թռեղքյան մշակույթ''', նաև Թռեղք-Վանաձորյան [[Հարավային Կովկաս]]ի ([[Վրաստան]], [[Հայաստան]]) միջին բրոնզե դարյան ( մ.թ.ա. 22200 -րդ հազարամյակի1600 առաջին) կեսիհնագիտական [[մշակույթ]]ը է: Թռեղքյան դամբարանները, ըստ ակադեմիկոս [[Պիոտրովսկ]]ու, «Բերեց մեզ հնագույն մշակույթի պատկերը` իր ինքնատիպությամբ և աննախադեպ բարբարոսական շքեղությամբ»:
 
Մշակույթը հայտնի է դարձել 1936-1940 և 1947 թթ. [[Վրաստանի Պետական թանգարան]]ի կողմից կազմակերպված և Բ.Ա. Կուֆտինի ղեկավարությամբ իրականացրած [[պեղումներ]]ի արդյունքում։ Թռեղքյան մշակույթի գոյության վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են դամբարանաբլուրներում եղած հուղարկավորությունների սրահների գտածոների միջոցով։ [[Դամբարանաբլուր]]ները ունեցել են 10-15մ բարձրություն և 100 մ տրամագիծ։ Դամբարանաբլուրներից մեկի կենտրոնում եղած թաղման սենյակների բարձրությունը հասել է 6 մետրի, իսկ տարածքը՝ 150 քառակուսի մետր խորանարդի։ Սենյակներից մեկում գտնվել են կառքերի մնացորդներ, հայտնաբերվել են նաև խոշոր կավե սափորներ, թանկարժեք մետաղներից բարձր գեղարվեստական ճաշակով պատրաստված իրեր, որոնք վկայում են [[Մերձավոր Արևելք]]ի և [[Փոքր Ասիա]]յի երկրների հետ ունեցած մշակութային կապի մասին։ Պեղումների արդյունքում գտնվել են նաև արծաթե և ոսկե գավաթներ՝ զարդարված եղջերվի պատկերով և ծիսական արարողություն ներկայացնող նախշով։ Ակադեմիկոս [[Լորդկիպանիձե]]ն այս մշակույթը վերագրել է 3-րդ հազարամյակի 2-րդ կեսից մինչև 2-րդ հազարամյակի առաջին կեսը եղած ժամանակաշրջանին։<ref>Гобиджешвили Культура ранних погребений Тбилиси 1980</ref>