«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 8512 բայտ ,  1 տարի առաջ
 
Սալադինը փորձել է ստանալ խալիֆ ան-Նասիրի աջակցությունը ընդդեմ Իզզ ադ-Դինի՝ նրան նամակ ուղարկելով, որի մեջ խնդրում էր փաստաթուղթ տրամադրել, որը օրինական արդարացում կտար Մոսուլի գրավման համար։ Սալադինը փորձել է համոզել խալիֆին, թե մինչ ինքը նվաճել է Եգիպտոսն ու Եմենը Աբբասյանների դրոշի ներքո, Մոսուլի Զանգիները աջակցել են սելջուկներին (խալիֆայության հակառակորդներ) և խալիֆին օգնության են եկել միայն անհրաժեշտության դեպքում։ Նա նաև մեղադրել է Իզզ ադ-Դինի ուժերին խաչակիրների դեմ մղվող մուսուլմանական «սրբազան պատերազմին» խանգարելու համար՝ հայտարարելով, որ «նրանք գոհ չեն, որ չեն կռվում և թույլ էլ չեն տալիս կռվել նրանց, ովքեր կարող են»։ Սալադինը պաշպանում էր իր վարքագիծը՝ պնդելով, որ նա եկել է [[Սիրիա]]՝ խաչակիրների դեմ կռվելու, Ասսասինների ժառանգությանը վերջ դնելու և մուսուլմանների սխալ քայլերը դադարեցնելու։ Նա նաև խոստանում էր, որ եթե Մոսուլը իրեն հանձնվի, ապա դա կհանգեցնի [[Երուսաղեմ|Երուսաղեմի]], [[Կոստանդնուպոլիս|Կ․Պոլսի]], [[Վրաստան|Վրաստանի]] և [[Մաղրիբ|Մաղրիբի]] [[Ալմոհադներ|Ալմոհադների]] տարածքների գրավմանը՝ «մինչև Ալլահի խոսքը կդառնա գերակա և Աբբասյան խալիֆայությունը կմաքրի աշխարհը՝ եկեղեցիները դարձնելով մզկիթներ»։ Սալադինը շեշտում էր, որ այս ամեն կատարվելու է Ալլահի կամքով, և խալիֆից ֆինանսական կամ ռազմական աջակցություն խնդրելու փոխարեն նա գրավելու է և խալիֆին է հանձնելու Թիքրիթը, Դակուկը, [[Խուզիստան|Խուժաստանը]], [[Քիշ (կղզի)|Քիշ կղզին]] և [[Օման|Օմանը]]<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|pp=192–94}}</ref>։
 
==Խաչակիրների դեմ պատերազմներ==
[[File:Saladin and Guy.jpg|thumb|[[Հաթթինի ճակատամարտ|Հաթթինի ճակատամարտից]] հետո [[Գի դը Լուզինյան|Գի դը Լուզինյանն]] ու Սալադինը]]
1182 թվականի սեպտեմբերի 29-ին Սալադինն անցել է [[Հորդանան (գետ)|Հորդանան գետը]], որպեսզի հարձակում գործի [[Բեյթ-Շեան|Բեյթ-Շեանի]] վրա, որը, սակայն, դատարկ է եղել։ Հաջորդ օրը նրա զորքերը ավերածություններ են գործել և հիմնահատակ այրել են քաղաքը, որից հետո շարժվել են արևմուտք։ Նրանք Նաբլուսի ճանապարհին Քարաքից և Մոնրեալից նվաճել են խաչակրաց ամրությունները և գերեվարել մի շարք մարդկանց։ Այդ ընթացքում խաչակրաց ուժերը [[Գի դը Լուզինյան|Գի դը Լուզինյանի]] գլխավորությամբ շարժվել են Սեպֆորիսից դեպի Աֆուլա։ Սալադինը 500 հրաձրգների ուղարկել է այս ուժերին կանգնեցնելու, իսկ ինքը շտապել է Այն Ջալուտ։ Երբ խաչակրաց զորքը, որը թագավորության ամենամեծ զորքն էր, սակայն, այնուամենայնիվ, քիչ էր մուսուլմանական զորքից, սկսել է առաջանալ, Այյուբյանները անսպասելիորեն շարժվել են դեպի Այն Ջալուտ։ Այյուբյանների մի քանի արշավանքից հետո, որն ընդգրկում էր հարձակումներ Զիրինի, Ֆորբելեթի և [[Թաբոր լեռ|Թաբոր լեռան]] վրա, խաչակիրները դեռևս [[Ալ-Փուլի ճակատամարտ|չէին համարձակվում հարձակվել նրանց հիմնական ուժերի վրա]], իսկ Սալադինը իր զորքի հետ հետ է անցել գետը այն բանից հետո, երբ մթերքն ու պաշարները սպառվել են<ref name="Lyons202" />։
 
Խաչակիրների հարձակումները Սալադինի հետագա արձագանքների պատճառն են դարձել։ Անտիոքի դուքս Ռենոն հարձակումներ է գործել մուսուլմանական առևտրական և ուխտագնացության ճանապարհներին Կարմիր ծովում գտնվող իր նավատորմով․ սա մի ճանապարհ էր, որը Սալադինն աշխատում էր բաց պահել։ Ի պատասխան Սալադինը 30 նավերից կազմված նավատորմ է պատրաստել և 1182 թվականին հարձակվել [[Բեյ­րութ|Բեյրութի]] վրա։ Ռենոն իր հերթին սպառնացել է հարձակում գործել [[Մեքքա]] և [[Մադինա (Յասրիբ)|Մադինա]] քաղաքների վրա։ Իբրև վրեժխնդրական քայլ՝ Սալադինը երկու անգամ՝ 1183 թվականին և 1184 թվականին, պաշարել է Քարաքը՝ Անդրհորդանանում Ռենոյի ամրոցը։ Ի պատասխան այս քայլիn Ռենոն թալանել է 1185 թվականին հաջ կատարող ուխտավորների քարավանը։ 13-րդ դարի վերջի ''Վիլյամ Տյուրոսցու Հին ֆրանսիական շարունակության'' համաձայն՝ Ռենոն քարավանի վրա հարձակման ժամանակ գերեվարել է Սալադինի քրոջը, սակայն սրա մասին ժամանակակից մուսուլմանական կամ [[Ֆրանկներ|ֆրանկների]] աղբյուրներում որևէ հստակ տեղեկատվություն չկա, սակայն ընդհակառակը կան փաստեր, որ Ռենոն հարձակվել է նախորդ քարավանի վրա, որի հետևանքով Սալադինը որոշել է պահակախումբ դնել քրոջ և նրա որդու հետ, որի արդյունքում էլ նրանք անվնաս տեղ են հասել։
 
Քարաքի պաշարման ձախողումից հետո Սալադինը ժամանակավորապես իր ուշադրությունը սևեռել է մեկ այլ ծրագրի վրա և արշավանքներ է սկսել Մոսուլի շրջանում Իզզ ադ-Դինի (Մասուդ իբն Մավդուդ իբն Զանգի) տիրույթների վրա, որը նա մեծ հաջողություններով սկսել էր դեռևս 1182 թվականին։ Այնուամենայնիվ, այդ օրից ի վեր Մասուդը սկսել է դաշնակցել Ջիբալի և [[Իրանական Ադրբեջան|Իրանական Ադրբեջանի]] հետ, որոնք 1185 թվականին իրենց զորքերը տարել են դեպի [[Զագրոս|Զագրոսի լեռներ]], որի արդյունքում Սալադինի որոշել է արշավանք չսկսել։ [[Մոսուլ|Մոսուլի]] պաշտպանները, տեղեկանալով, որ իրենց օգնական ուժեր են գալիս, կրկնապատկել են իրենց ջանքերը, իսկ Սալադինը հիվանդացել է ու ստիպված եղել 1186 թվականի մարտին խաղաղության պայմանագիր կնքել<ref>Bosworth, 1989, p. 781.</ref>։
 
1187 թվականի հուլիսին Սալադինին հաջողվել է գրավել [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմի թագավորության]] մեծ մասը։ 1187 թվականի հուլիսի 4-ին [[Հաթթինի ճակատամարտ|Հաթթինի ճակատամարտում]] Սալադինը հանդիպել է Գի դը Լուզինյանին, Երուսաղեմի թագավորի ամուսնուն և [[Տրիպոլիի կոմսություն|Տրիպոլիի կոմս]] [[Ռայմունդ III (Տրիպոլիի կոմս)|Ռայմոնդ III-ին]]։ Հենց միայն այս ճակատամարտում խաչակրաց ուժերը ոչնչացվել են Սալադինի զորքի կողմից։ Սա մեծագույն աղետ էր խաչակիրների համար, և խաչակրաց պատմության մեջ սա շրջադարձային դեպք էր։ Սալադինը գերեվարել է Ռենոյին և անձամբ պատասխանատու եղել նրան մահապատժի ենթարկել՝ իբրև վրեժ մուսուլմանական քարավանների վրա հարձակվելու համար։ Քարավանի անդամները խնդրել են նրա ողորմածությունը՝ հղում կատարելով մուսուլմանների և խաչակիրների միջև զինադադարի վրա, սակայն Ռենոն նրանց խնդրանքներն անուշադրության է մատնել և վիրավորական խոսքեր է հնչեցրել՝ ուղղված մուսուլմանների մարգարե [[Մուհամմադ|Մուհամմադին]], նախքան քարավանի անդամներից մի քանիսին չարչարանքների ենթարկելն ու սպանելը։ Սրա մասին լսելով՝ Սալադինը երդվել է անձամբ մահապատժի ենթարկել Ռենոյին<ref>''Saladin Or What Befell Sultan Yusuf'' by Beha Ed-din, Baha' Al-Din Yusuf Ib Ibn Shaddad, Kessinger Publishing, 2004, pp. 42, 114.</ref>։ Գի դը Լուզինյանը նույնպես գերեվարվել էր։ Տեսնելով Ռենոյի մահապատիժը՝ նա վախեցել է, որ հաջորդն է լինելու։ Սակայն Սալադինը ազատ է արձակել նրան և Ռենոյի մասին ասել․ «թագավորներին հարիր չէ սպանել թագավորներին, սակայն նա անցել էր բոլոր սահմանները և ուստի ես այդպես վարվեցի նրա հետ»<ref>Eddé, Anne-Marie "Saladin" trans. Jean Marie Todd Harvard University Press 2011, p. 304, {{ISBN|978-0-674-05559-9}}.</ref><ref>''Saladin Or What Befell Sultan Yusuf'' by Beha Ed-din, Baha' Al-Din Yusuf Ib Ibn Shaddad, Kessinger Publishing, 2004, p. 115.</ref>։
 
==Մահ==