«Մատերիա (փիլիսոփայություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ 5.77.159.182 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Vardik9 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 4.
Մատերայի գաղափարը նրա դրսևորման կոնկրետ ձևերի ֆիզիկական հատկանիշների հետ նույնացնելու փաստով էր պայմանավորված այն ճգնաժամային վիճակը, որը ստեղծվեց [[ֆիզիկա]]յում [[XX դար|XX դ]]. սկզբին՝ կապված ատոմի տրոհման և ռադիոակտիվության հայտնագործման հետ։ Այս փաստերը շատ մտածողների հանգեցրին այն եզրակացությանը, որ մատերիան չքանում է, մնում է միայն շարժումը։ Այս միտումը հանգեցրեց, մասնավորապես, էներգեաիզմի (Օսավալդ), որը փորձում էր աշխարհի հիմքում դնել զուտ [[էներգիա]]ն՝ առանց նրա մատերիական կրողի։ [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ը ցույց ավեց, որ դա արդյունք է մատերիայի մետաֆիզիկական պատկերացման, երբ մատերիան ըմբռնվում է որպես որոշակի ֆիզիկական վիճակ, և առաջ քաշեց մատերիայի կառուցվածքայնության անվերջության գաղափարը, որն ամենևին էլ նույնական չէ նյութի անվերջ բաժանելիության մեխանիկական ըմբռնմանը։ Ներկայումս հայտնի է մատերիայի դրսևորման երկու հիմնական ձև՝ նյութ և դաշտ։ Այդ ձևերը միմյանց հեա փողկապված են և ամենևին էլ վերջնական չեն։
 
<br />{{ՀՍՀ|հատոր=7|էջ=286}}
== Մատերիան որպես իրականի և անիրակնի դրսևորման միասնություն ==
Աշխարհի էության մասին գրեթէ բոլոր փիլիսոփայական պատկերացումներում այն ընբռնվում է, որպես հակադիր ուժերի (դրականի և բացասականի, բարիի և չարի, լույսի և խավարի և այլն) միասնություն, որոնց հակասությունների փոխհարաբերությունները (կամ այսպես կոչված պայքարը) առաջ է բերում մատերիաի շարժումը (ներկայացվում է էներգիա հասկացությամբ): Նշված սկզբունքով է ներկայացվում նաև մատերիաի մասին փիլիսոփայական պատկերացումները, այն բաժանելով երկու իրար հակադիր դրսևորումների՝ իրական (նյութական) մատերիաի և անիրական (ոչ նյութական, երբեմն անվանում են նաև մութ կամ ստվերային) մատերիաի միասնություն:
 
Իրական (նյութական) մատերիա ասելով հասկանում ենք այս իրական աշխարհի այն ամեն նյութականը՝ մեր գիտակցությունից անկախ և մեզանից դուրս, որը դրսևորվում է հիմնական երեք՝ միկրոաշխարհ, մակրոաշխարհ և մեգաաշխարհ որակներով, որոնք միմյանց հետ սերտ փոխկապակցված լինելով հանդերձ, իրարից զատորոշվում են որոշակի ուրույն դրսևորման ձևերով:
 
Անիրական (ոչ նյութական) մատերիան հանդիսանում է <ընդհանուր մատերիաի> շարժման մի ուրույն դրսևորման ձև, որը բնութագրվում է իր ոչ նյութական, վերացական գոյացությունների կառուցվածքներով և հանդիսանում է իրական (նյութական) մատերիաի այսպես կոչված անտիմատերիան: Այն մարդու գիտակցությունից անկախ և նրանից դուրս գոյություն ունեցող ռեալություն է:
 
Վերը նշված մատերիական որակների միջանկյալ փուլը՝ ըստ փիլիսոփայական ենթադրությունների, հանդիսանում է վերացական, ոչ նյութական էության վերափոխման գործընթացը դեպի առարկայական, նյութական՝ այսինք իրական էությունների և գոյացությունների: Այս փուլը իրենից ներկայացնում է անցումային, միջանկյալ որակ՝ մատերիաի դրսևորման երկու հիմնական ձևերից՝ անիրական մատերիաից իրական մատերիաի անցման կամ փոխակերպման գործընթացում: Այսինքն միջանկյալ մատերիաի որակում տեղի է ունենում անիրական մատերիաում գործող ուժերից, իրական մատերիյին բնորոշ ուժերի սինթեզում: Այս հասկացությունը առաջին անգամ իր փիլիսոփայության մեջ արտահայտել է Անաքսիմանդրոսը և այն կոչել <Ապեյրոն>, որը նշանակում է հավերժ շարժման մեջ գտնվող  անսահման, անվերջ,  անորոշ,  որակազուրկ  սկզբնանյութ: Այս  տեսությունը   նոր   որակով  սկսեց զարգանալ ու մեծ տարածում գտնել XX դարի սկզբներին, կապված ատոմի տրոհման և ռադիոակտիվության հայտնաբերման հետ: Ըստ Օստվալդի. Ապեյրոնը դա մի որակ է՝ առանց իրական մատերիական կրողի, որը իր գործունեության ընթացքի այսպես կոչված որոշակի կուլմինացիոն կետում վերափոխվում է յուրօրինակ ֆիզիկական դաշտի, որը հանդիսանում է իրական մատերիաի սկիզբը և բնութագրվում է նյութական աշխարհին բնորոշ ժամանակի և տարածության հասկացողություններով: Տարածությունը և ժամանակը իրական մատերիաի գոյության հիմնական ձևերն են, այսինքն իրական մատերիական օբյեկտների և երևույթների կոորդինացման ձևերը: Տարածությունը և ժամանակը կազմում են մի օրգանական միասնություն՝ մի քառաչափ բազմաձևություն՝ քառաչափ աշխարհ: Այս մեկնաբանությունը ձևական չէ՝ թելադրված չէ բնության օրինաչափությունների մաթեմատիկական նկարագրման հարմարության նկատառումներով: Դա հավերժ փոփոխվող մատերիաի էությանը համապատասխանող ըմբռնում է: Տարածության և ժամանակի միավորումը մի բազմաձևությունում՝ քառաչափ աշխարհի գաղափարը, երբեք էլ չի նշանակում մատերիաի այդ ատրիբուտների նույնացում: Տարածական երեք կոորդինատները նշում են պատահույթի տեղը, իսկ ժամանակը՝ նրա տեղի ունենալու պահը: Պատճառականորեն իրար հետ կապված պատահույթներում՝ պրոցեսներում, տարածական կոորդինատները կարող են փոփոխվել կամայականորեն, իսկ ժամանակը փոփոխվում է մի ուղղությամբ՝ միայն աճում է: Տարածության և ժամանակի մասին արդի պատկերացումները վերջնական չեն ու ենթակա են հետագա ճշգրտումների, հատկապես մատերիաի հետ նրանց ունեցած կապերի հարցում:
 
Ինչպես նշեցինք միջանկյալ մատերիաում՝ Ապեյրոնը իր գործունեության որոշակի կուլմինացիոն կետում վերափոխվում է ֆիզիկական դաշտի: Ֆիզիկական դաշտի օրինակ են՝ առայժմս գիտությանը հայտնի էլեկտրամագնիսական և գրավիտացիոն դաշտերը, միջուկային ուժերի դաշտերը, տարրական մասնիկների ալիքային դաշտերը և այլն (որոնք ըստ էության` <Փոխազդեցությունների մեծ միասնության տեսության> վարկածի միևնույն ֆիզիկական դաշտի դրսևորումներ են): Դասական մեխանիկայում նյութը (նյութական մարմիններ, մասնիկներ) հանգստի զանգված ունեցող, տարածությամբ սահմանափակված ընդհանուր գոյացություն է, իսկ ֆիզիկական դաշտը բաշխված է տարածության որոշ տիրույթում: Քվանտային մեխանիկան, ի տարբերություն դասական մեխանիկայի, որտեղ նյութը և դաշտը հակադիր են, միավորել է նյութի և դաշտի գաղափարները՝ մասնիկի շարժումը ներկայացնելով ալիքային ֆունկցիայի միջոցով: Փորձնականորեն ցույց է տրվել, որ ընդհատ և անընդհատ ֆիզիկական օբյեկտները միաժամանակ դրսևորում են և մասնիկային, և ալիքային հատկություններ: Ընդ որում, որքան մեծ է մասնիկի զանգվածը, այնքան ավելի կտրուկ են արտահայտվում նրա մասնիկային հատկությունները և նյութի ու դաշտի հակադրությունները, իսկ փոքր զանգվածների դեպքում այդ հակադրությունը ավելի թույլ է նկատվում: Նյութի և դաշտի միասնականացումը իրականացվել է դաշտի քվանտային տեսությունում, երկրորդային քվանտացման միջոցով: Այս դեպքում իրական ֆիզիկական դաշտին համապատասխանեցվում են քվանտներ և քվանտացված դաշտի օգնությամբ նկարագրում նյութի մասնիկների վարքը: Այստեղ փոխազդեցությունը ներկայանում է որպես դաշտի քվանտների փոխանակում (ֆոտոնները իրականացնում են լիցքավորված մասնիկների, օրինակ՝ էլեկտրոնների էլեկտրամագնիսական փոխազդեցությունը; p-մեզոնները՝ նուկլոնների միջուկային փոխազդեցությունը): Հետևաբար, քվանտացված դաշտը ալիքային և մասնիկային հատկությունների ամբողջությամբ օժտված ֆիզիկական օբյեկտ է: Արդի ֆիզիկան նյութը և դաշտը դիտում է որպես միկրոաշխարհի միմյանց անխզելիորեն կապված տարբեր կողմեր, որպես մասնիկային և ալիքային հատկությունների միասնության արտահայտություն:
 
Այսպիսով անիրական մատերիաում առաջանում է Ապեյրոնը (անվանում են նաև մութ կամ ստվերային մատերիա), որը անիրական մատերիաում գործող ուժերից (իռացիոնալ ուժեր) սինթեզում է իրական մատերիաին բնորոշ ուժերով (ռացիոնալ ուժեր) օժտված էներգիան (մատերիաի շարժման տարբեր ձևերի ընդհանուր չափանիշ): Վերջինս հանդես է գալիս ֆիզիկական դաշտի ձևով, որի ալիքա-քվանտային շարժման բնույթից ելնելով ձևավորվում են տարրական մասնիկները՝ որոնք էլ հանդիսանում են ժամանակի հետ կապված տարածականության առաջացման հիմքը: Այսինքն, վերացական (անիրական) մատերիան ձևափոխվում է առարկայական, նյութական մատերիաի, որը կոչվում է իրական մատերիա: Այս երևույթը հնարավոր եղավ հիմնավորել Ա. Էնշտեյնի հայտնաբերած E=mc<sup>2</sup> բանաձևի ձևակերպումով, ինչով նա ապացուցեց, որ ֆիզիկական դաշտը բնութագրող /վերացական հասկացություն/ էներգիան (E) և նյութական մարմինը կամ մասնիկը բնութագրող (առարկայական կամ իրական) զանգվածը (m) միևնույն էության տարբեր դրսևորումներ են (c<sup>2</sup>- ն լույսի հաստատուն արագությամբ ներկայացված տարածության և ժամանակի ֆակտրն է):
 
/Տես՝ Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> - Եր., 2002 թ./
<br />{{ՀՍՀ|հատոր=7|էջ=286}}
 
[[Կատեգորիա:Մատերիա]]