«Շիա իսլամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 29.
 
===== Զուլ Աշիրայի իրադարձություն =====
Մուհամմադը երեք տարի շարունակ գաղտնի է քարոզել իսլամը։ Միայն 4-րդ տարում Մուհամմադը բացեիբաց առաջարկել է իր հարազատներին ընդունել իսլամ<ref>{{cite quran|26|214|style=ref}}.</ref> և բանու հաշիմը ցեղին հավաքել է մի հանդիսավոր արարողության ժամանակ։ Խնջույքի ժամանակ, երբ Մուհամմադը փորձել է հրավիրել նրանց՝ ընդունելու իսլամ, Աբու Լահաբը նրան կոպտորեն ընդհատել է, որից հետո բոլորը հեռացել են։ Մարգարեն հանձնարարել է Ալիին կրկին 40 հոգու հավաքել։ Երկրորդ անգամ արդեն Մուհամմադը քարոզել է իսլամը և հրավիրել նրանց միանալ իրեն<ref>{{cite book|last1=Razwy|first1=Sayed Ali Asgher|title=A Restatement of the History of Islam & Muslims|page=54}}</ref>։ Նա ասել է՝
{{quote|Ես շնորհակալ եմ Ալլահին իր ողորմածության համար։ Ես գովաբանում եմ Նրան և փնտրում Նրա առաջնորդությունը։ Ես հավատում եմ Նրան և վստահում։ Ես վկայում եմ, որ չկա ուրիշ աստված Ալլահից բացի։ Նա չունի որևէ գործընկեր, իսկ ես նրա մարգարեն եմ։ Ալլահը հրամայել է ինձ հրավիրել ձեզ՝ միանալու Իր կրոնին՝ ասելով՝ և զգուշացրու քո ազգակիցներին։ Ուստի ես էլ զգուշացնում եմ ձեզ և վկայում, որ չկա ուրիշ աստված Ալլահից բացի, և ես նրա մարգարեն եմ։ Օ՜ դուք՝ Աբդուլ Մութալիբի որդիներ, ոչ ոք չի եկել ձեր մոտ ավելի լավ բանով, քան ես եմ բերել։ Ընդունելով այն՝ դուք կապահովեք ձեր բարեկեցությունը այս աշխարհում և նաև ապագայում։ Ձեր միջից ո՞վ կաջակցի ինձ ի կատար ածել այս կարևոր առաքելությունը։ Ո՞վ կկիսի այս աշխատանքի բեռն ինձ հետ։ Ո՞վ կարձագանքի իմ կանչին։ Ո՞վ կդառնա իմ փոխանորդը, տեղակալն ու վեզիրը<ref>{{cite book|last1=Razwy|first1=Sayed Ali Asgher|title=A Restatement of the History of Islam & Muslims|pages=54–55}}</ref>։}}
Ալին միակն էր, ով արձագանքել է Մուհամմադի կոչին։ Մուհամադը ասել է նրան նստել և «Սպասի՛ր։ Գուցե քեզնից ավելի մեծ մեկը արձագանքի իմ կոչին»։ Մուհամմադը երկրորդ անգամ է հարցրել բանու հաշիմ ցեղի անդամներին։ Կրկին միայն Ալին է արձագանքել, և կրկին Մուհամմադը ասել է նրան սպասել։ Ի վերջո Մուհամմադը երրորդ անգամ է դիմել ցեղին։ Ալին միակ կամավորն է եղել։ Այս անգամ Մուհամմադը ընդունել է Ալիին։ Մուհամմադը «Ալիին իր մոտ է տարել, սեղմել իր սրտին և ասել հավաքվածներին՝ նա է իմ վեզիրը, ժառանգորդն ու փոխանորդը։ Լսե՛ք և ենթարկվե՛ք նրա հրամաններին»<ref>{{cite book|title=A Restatement of the History of Islam & Muslims|last1=Razwy|first1=Sayed Ali Asgher|page=55}}</ref>։ Մեկ այլ պատմության համաձայնհամաձայն՝ երբ Մուհամմադը ի վերջո ընդունել է Ալիի առաջարկը, նա «գրկել է երիտասարդին, սեղմել իր կրծքին» և ասել է․ «Ահա իմ եղբայրը, վեզիրն ու փոխանորդը․․․ Թող բոլորը լսեն նրա խոսքը և ենթարկվեն նրան»<ref>{{cite book|title=The Life of Mohammed|last1=Irving|first1=Washington}}</ref>։ Ռիչարդ Բերթոնը 1898 թվականի իր գրքում խնջույքի մասին գրել է․ «Ի դեմս Ալիի՝ Աբու Տալիբի որդու, Մուհամմադը ձեռք է բերել մի հավատացյալի, ով հազար սուր արժի»<ref>{{cite book|last1=Burton|first1=Sir Richard|title=(The Jew the Gypsy and El Islam|date=1898|location=San Francisco}}</ref>։
 
===== Ղադիր Խումի իրադարձություն =====