«Շիա իսլամ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3697 բայտ ,  1 տարի առաջ
 
Աստվածային առաջնորդությունը շարունակվել է բոհրա ճյուղում «Անսահմանափակ միսիոներ» դայիի ինստիտուտի միջոցով։ Ըստ բոհրաների ավանդույթի՝ մինչ վերջին իմամ Աթ-Թայյիբ Աբի ի-Կասիմը անցել է մեկուսացման՝ նրա հայրը՝ 20-րդ Ալ-Ամիր բի-Ահկամի լ-Լահը, հանձնարարել է Եմենի Ալ-Հուրրա Ալ-Մալիքային իր մեկուսացումից հետո փոխանորդ նշանակել՝ Անսահմանափակ միսիոներ, ով իբրև իմամի փոխանորդ լիակատար իշխանություն ունի համայնքը թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ հարցերում ղեկավարելու համար, քանի դեռ Մուսթալի-Թայյիբի իմամները գտնվում են մեկուսացման կամ թաքնված շրջանի մեջ։ Մուսթալիի երեք ճյուղերը՝ ալավի բոհրա, սուլեյմանի բոհրա և դավուդի բոհրա, տարբերվում են իրարից միայն մեկ բանով, թե ով է Անսահմանափակ միսիոները։
 
==Այլ ուսմունքներ==
 
===Գիտելիք ձեռք բերելու անհրաժեշտության մասին դոկտրինա===
Ըստ Ալլամեհ Մուզաֆերի՝ Աստված մարդկությանը օժտել է տրամաբանելու և բանավիճելու կարողությամբ։ Դեռ ավելին՝ Աստված պատվիրել է մարդկանց մտածել ստեղծագործությունների մասին, մինչդեռ ինքը իր արարած էակներին վերավերվում է՝ իբրև իր հզորության և փառքի նշան։ Եվ այս նշանները ընդգրկում են ողջ տիեզերքը։ Ավելին՝ այս փոքրիկ աշխարհի մարդկանց և տիեզերքի՝ իբրև մեծ աշխարհի, միջև առկա է նմանություն։ Աստված չի ընդունում նրան հավատը, ովքեր հետևում են նրան առանց մտածելու՝ պարզապես ընդօրինակելով, սակայն միևնույն ժամանակ Աստված մեղադրում է նրանց նման գործողությունների համար։ Այլ կերպ ասած՝ մարդկությունը պետք է մտածի տիեզերքի մասին՝ օգտագործելով իր բանականությունն ու ինտելեկտը, որը շնորհվել է Աստծո կողմից։ Շիաների շրջանում առավել մեծ ուշադրություն է դարձվում ինտելեկտին, նույնիսկ մարգարեության հավակնություններ ունեցող մեկի պնդումները գնահատելու համար օգտագործվում է ինտելեկտը<ref>{{cite book|title=The faith of Shia Islam|author=Allamah Muhammad Rida Al Muzaffar|publisher=Ansariyan Qum|year=1989|page=1}}</ref><ref>{{cite web|url=http://www.introducingislam.org/info/muzaffar/chapter1.php|title=The Beliefs of Shia Islam – Chapter 1|publisher=|archiveurl=https://web.archive.org/web/20161025175646/http://www.introducingislam.org/info/muzaffar/chapter1.php|archivedate=25 October 2016|deadurl=no|df=dmy-all}}</ref>։
 
===Դուայի (աղոթք) մասին դոկտրինա===
 
Աղոթքը կամ դուան շիականության մեջ շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ Մուհամմադն այն ներկայացնում էր իբրև հավատացյալների զենք։ Իրականում դուան համարվում է շիական համայնքի առանձնահատկություն։ Շիականության մեջ դուայի իրականացումը ենթադրում է որոշակի հատուկ ծիսական արարողություն։ Այս պատճառով շատ գրքեր կան գրված շիաների շրջանում աղոթքի վերաբերյալ։ Շիական առաջնորդները միշտ հրավիրել են իրենց հետևորդներին իրականացնելլ դուա։ Օրինակ՝ Ալին հաճախակի է առնչվել դուայի թեմայի հետ՝ պայմանավորված միաստվածության մեջ իր առաջնորդությամբ<ref>{{cite web|url=http://www.introducingislam.org/info/muzaffar/chapter5pg1.php#34|title=The Beliefs of Shia Islam – Chapter 5.1|publisher=|deadurl=no|archiveurl=https://web.archive.org/web/20161025175902/http://www.introducingislam.org/info/muzaffar/chapter5pg1.php#34|archivedate=25 October 2016|df=dmy-all}}</ref><ref>{{cite book|author=Allamah Muhammad Rida Al Muzaffar|title=The faith of Shia Islam|year=1989|pages=50–51|publisher=Ansariyan Qum}}</ref>։
 
== Տես նաև ==