«Շիա իսլամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 638.
 
Ներկայումս ամենահայտնի զեյդիական շարժումը Հութիների շարժումն է, որը հայտնի է ''Shabab Al Mu'mineen'' (Հավատացող երիտասարդություն) կամ AnsarAllah (Ալլահի մարտիկներ) անունով։ 2014-2015 թվականներին [[Զինված հակամարտություն Եմենում (2014-2015)|հութիները գրավել են Սանաայի կառավարությունը]], որը հանգեցրել է Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող Աբդ Ռաբբուհ Մանսուր Հադի կառավարության անկմանը<ref name="government">{{cite news|url=http://www.aljazeera.com/news/middleeast/2015/02/yemen-houthi-rebels-announce-presidential-council-150206122736448.html|title=Yemen's Houthis form own government in Sanaa|date=6 February 2015|accessdate=7 February 2015|agency=Al Jazeera|deadurl=no|archiveurl=https://web.archive.org/web/20150207102231/http://www.aljazeera.com/news/middleeast/2015/02/yemen-houthi-rebels-announce-presidential-council-150206122736448.html|archivedate=7 February 2015|df=dmy-all}}</ref>։ Հութիները և նրանց դաշնակիցները կարողացել են վերահսկողություն հաստատել Եմենի զգալի մասի նկատմամբ և դիմադրել Սաուդյան Արաբիայի ներխուժմանը Եմեն, որը ձգտում էր վերականգնել Հադիի իշխանությունը։ Թե՛ հութիները, թե՛ Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիան ենթարկվում էին [[Իրաքի և Լևանտի իսլամական պետություն|Իրաքի և Լևանտի իսլամական պետության]] հարձակումներին<ref>{{cite web|url=https://news.yahoo.com/yemen-govt-vows-stay-aden-despite-bombings-102423218.html|title=Yemen govt vows to stay in Aden despite IS bombings|date=7 October 2015|work=Yahoo News|archiveurl=https://web.archive.org/web/20151222173259/http://news.yahoo.com/yemen-govt-vows-stay-aden-despite-bombings-102423218.html|archivedate=22 December 2015|deadurl=no|df=dmy-all}}</ref><ref>{{cite web|url=http://www.ndtv.com/world-news/arab-coalition-faces-new-islamic-state-foe-in-yemen-conflict-1229476|title=Arab Coalition Faces New Islamic State Foe in Yemen Conflict|date=7 October 2015|work=NDTV.com|archiveurl=https://web.archive.org/web/20160304064145/http://www.ndtv.com/world-news/arab-coalition-faces-new-islamic-state-foe-in-yemen-conflict-1229476|archivedate=4 March 2016|deadurl=no|df=dmy-all}}</ref>։
 
=== Իսմայիլականություն ===
{{main article|Իսմայիլականություն}}
Իսմայիլականների անունը ծագում է Իսմայիլ իբն Ջաֆարի անունից, ով Ջաֆար աս-Սադիկի հոգևոր իրավահաջորդն է (իմամ), սակայն նրանք տարբերվում են տասներկուականներից, ովքեր Մուսա ալ-Կադիմին՝ Իսմայիլի կրտսեր եղբորը, համարում են իրական իմամ։
 
8-րդ դարում Մուհամմադ իբն Իսմայիլի մահից կամ թաքնված վիճակի անցնելուց հետո իսմայիլականության ուսմունքը փոփոխությունների է ենթարկվել և ձեռք է բերել ներկայիս տեսքը՝ ավելի շատ կենտրոնանալով հավատի գաղտնի, թաքնված նշանակության (''բատին՝ ներքին'') վրա։ Տասներկուականության վերջնական ձևավորման հետ մեկտեղ՝ իբրև բառացի կամ արտաքին իմաստի ''(զահիր՝ արտաքին)'' վրա հիմնված աքբարիական և ավելի ուշ ուսուլիական մտքի դպրոցների, շիականությունը զարգացել է երկու առանձին ուղղություններով՝ փոխաբերական իմաստի վրա հիմնված իսմայիլական խումբը, որը կենտրոնացած է Ալլահի միստիկ ճանապարհի և բնության վրա և «Ժամանակի իմամի»՝ իբրև «Ալլահի դեմքի» աստվածային մարմնացման վրա, և առավել բառացի իմաստի վրա հիմնված տասներկուական խումբը, որը կենտրոնացած է աստվածային օրենքի (''շարիաթ'') և Մուհամմադի ու նրա իրավահաջորդների (Ահլ ալ-Բայթ) արարքների և խոսքերի վրա, ովքեր իբրև Աիմմահ՝ հանդիսանում էին ուղղորդ և Ալլահի լույսը<ref>{{cite web|url=http://www-personal.umich.edu/~jrcole/ahsai1.htm|title=Shaykh Ahmad al-Ahsa'i|archiveurl=https://web.archive.org/web/20070218072512/http://www-personal.umich.edu/~jrcole/ahsai1.htm|archivedate=18 February 2007|accessdate=2007-04-25|deadurl=no|df=dmy-all}}</ref>։
 
Չնայած իսմայիլականների շրջանում մի շարք ենթախմբեր կան՝ ներկայիս իսմայիլական տերմինը վերաբերում է շիա իմամի իսմայիլական մուսուլմաններին (նիզարի համայնք), ովքեր հայտնի են պարզապես իսմայիլական անունով և Աղա Խանի հետևորդներն են ու իսմայիլականների շրջանում ամենամեծ խումբը։ Իսմայիլականների մեկ այլ խումբ են Դավուդի բոհրաներ՝ Դաի ալ-Մութլաքի գլխավորությամբ, ով թաքնված իմամի ներկայացուցիչն է համարվում։ Չնայած տարբեր ճյուղեր ունեն կորնական տարբեր ծեսեր և պրակտիկա՝ դրանց հիմնական աստվածաբանությունը նույնն է մնացել, ինչ որ առաջին իմամների ժամանակի էր։ Վերջին տարիներին իսմայիլականները հիմնականում հնդիրանական համայնքն են ներկայացնում<ref>Nasr, Vali, ''The Shia Revival'', Norton, (2006), p. 76</ref>, սակայն նրանց կարելի է հանդիպել Իրանում, [[Պակիստան|Պակիստանում]], Սիրիայում, Պաղեստինում, Սաուդյան Արաբիայում<ref>{{cite web|url=http://lantos.house.gov/HoR/CA12/Human+Rights+Caucus/Briefing+Testimonies/107/TESTIMONY+OF+ALI+H.+ALYAMI.htm|title=Congressional Human Rights Caucus Testimony&nbsp;– NAJRAN, The Untold Story|archiveurl=https://web.archive.org/web/20061227222620/http://lantos.house.gov/HoR/CA12/Human+Rights+Caucus/Briefing+Testimonies/107/TESTIMONY+OF+ALI+H.+ALYAMI.htm|archivedate=27 December 2006|accessdate=2007-01-08|deadurl=yes|df=dmy-all}}</ref>, Եմենում, Չինաստանում<ref>{{cite web|url=http://jmm.aaa.net.au/articles/11253.htm|title=News Summary: China; Latvia|date=2003-09-22|archiveurl=https://web.archive.org/web/20070506190104/http://jmm.aaa.net.au/articles/11253.htm|archivedate=6 May 2007|accessdate=2007-06-01|deadurl=no|df=dmy-all}}</ref>, [[Հորդանան|Հորդանանում]], [[Ուզբեկստան|Ուզբեկստանում]], [[Տաջիկստան|Տաջիկստանում]], [[Աֆղանստան|Աֆղանստանում]], [[Արևելյան Աֆրիկա|Արևելյան Աֆրիկայում]] և [[Հարավային Աֆրիկա|Հարավային Աֆրիկայում]]․ վերջին տարիներին նրանցից շատերը գաղթել են Եվրոպա, [[Ավստրալիա]], [[Նոր Զելանդիա]] և [[Հյուսիսային Ամերիկա]]<ref name="DaftaryShort1998p1">{{cite book|title=A Short History of the Ismailis|last=Daftary|first=Farhad|publisher=Edinburgh University Press|year=1998|isbn=978-0-7486-0687-0|location=Edinburgh|pages=1–4}}</ref>։
 
====Իսմայիլական իմամներ====
Իսմայիլ իբն Ջաֆարի մահից հետո շատ իսմայիլականներ հավատում էին, որ մի օր մեսիա Մահդին, ով շատերը կարծում են, թե Մուհամմադ իբն Իսմայիլն է, վերադառնալու է և ստեղծելու է արդարության դար։ Խմբերից մեկը ներկայացնում էին դաժան քարմաթյանները, որոնց հենակետը Բահրեյն է։ Ընդհակառակը շատ իսմայիլականները հավատում են, թե իմամաթը իրականում շարունակվում է, և իմամները թաքնված շրջան են մտել ու շարունակել են հաղորդակցվել և ուսուցանել իրենց հետևորդներին հրավիրված «միսիոներների» ցանցի միջոցով։
 
909 թվականին Աբդուլլահ ալ-Մահդի Բիլլահը՝ իսմայիլական իմամաթի հավակնորդ, ստեղծել է Ֆաթիմյան խալիֆայությունը։ Այս շրջանում ձևավորվել են իմաների երեք սերունդներ։ Առաջին այսօր հայտնի է դրուզներ անունով, որը սկսվել է ալ-Հաքիմ բի-Ամիր Ալլահից։ Վերջինս ծնվել է 985 թվականին և ղեկավար է դարձել 11 տարեկան հասակում։ Հալածանքները տարածված են եղել կրոնական առումով հանդուրժողական Ֆաթիմյան կայսրությունում նրա կառավարման շրջանում։ Երբ 1021 թվականին նրա ջորին վերադարձել է առանց իր տիրոջ և արյան մեջ կորած, նրա կյանքի օրոք ձևավորված կրոնական խումբը առանձնացել է իսմայիլականներից և չի ճանաչել նրա իրավահաջորդությունը։ Ավելի ուշ այս խումբը հայտնի է դարձել դրուզներ անունով, նրանք հավատում են, որ ալ-Հաքիմը Ալլահի մարմնավորումն է և խոստացված Մահդին, ով ի վերջո մի օր վերադառնալու է և արդարություն է բերելու աշխարհին<ref>{{cite web|url=http://baheyeldin.com/history/al-hakim-bi-amr-allah-fatimid-caliph-of-egypt.html|title=al-Hakim bi Amr Allah: Fatimid Caliph of Egypt|archiveurl=https://web.archive.org/web/20070406065948/http://baheyeldin.com/history/al-hakim-bi-amr-allah-fatimid-caliph-of-egypt.html|archivedate=6 April 2007|accessdate=2007-04-24|deadurl=no|df=dmy-all}}</ref>։ Ժամանակի ընթացքում իսմայիլականության մեջ զարգացել են նաև այլ դոկտրինաներ, որի արդյունքում առանձնացել են իսմայիլականությունից և իսլամից տարբերվող խմբեր։
 
Երկրորդ բաժանումը տեղի է ունեցել 1094 թվականին Մաադ ալ-Մուսթանսիր Բիլլահի մահից հետո։ Նա ամենաերկարն է խալիֆ եղել։ Նրա մահից հետո նրա որդիները՝ Նիզարը և ալ-Մուսթալին դինաստիական պայքար են սկսել քաղաքական և հոգևոր վերահսկողության համար։ Ավագ եղբայր Նիզարը պարտություն է կրել և բանտարկվել է, սակայն ըստ Նիզարի սովորության՝ նրա որդին փախուստի է դիմել Ալամութ, որտեղ իրանյան իսմայիլականները ընդունել են նրա պահանջները<ref name="DaftaryShort1998p106">{{cite book|title=A Short History of the Ismailis|last=Daftary|first=Farhad|publisher=Edinburgh University Press|year=1998|isbn=978-0-7486-0687-0|location=Edinburgh|pages=106–108}}</ref>։
 
Մուսթալիի սերունդները կրկին վաժանվել են թայաբիների (Դավուդի բոհրան դրա հիմնական ճյուղն է) և հաֆիզականների։ Առաջինները պնդում են, որ Աթ-Թայյիբ Աբիլ Կասիմը (Ալ-Ամիր բի-Ահքամի լ-Լահի որդին) և նրան հաջորդած իմամները անանունության փուլ (''Dawr-e-Satr'') են մտել և նշանակել են Դաի ալ-Մութլաքին համայնքի առաջնորդ։ Վերջինները (հաֆիազականներ) պնդում են, որ իշխող Ֆաթիմյան խալիֆը իմամն է եղել, ուստի Ֆաթիմյան կյասրության անկումից հետո նրանք վերացել են։
 
====Սյուներ====
Իսմայիլականները սահմանել են իրենց սովորույթները, որոնք հայտնի են 7 սյուներ անունով՝
{| width="100%"
| width="33%" valign="top"|
* Վալայահ (առաջնորդություն)
* Թահարահ (մաքրություն)
| width="33%" valign="top"|
*[[Նամազ|Սալաթ]] (աղոթք)
*[[Զաքաթ]] (նվիրատվություն)
| width="33%" valign="top"|
*[[Սաում]] (պահք)
*[[Հաջ]] (ուխտագնացություն)
| width="33%" valign="top"|
*[[Ջիհադ]] (պայքար)
|}
Շիաների շահադան (վկայություն) տարբերվում է սուննիների շահադայից Ալիի հիշատակության պատճառով<ref name=Shahada>{{cite web |url=http://www.mideastweb.org/Middle-East-Encyclopedia/shahada.htm |title=Encyclopedia of the Middle East |publisher=Mideastweb.org |date=2008-11-14 |accessdate=2011-05-04 |deadurl=no |archiveurl=https://web.archive.org/web/20110512174339/http://www.mideastweb.org/Middle-East-Encyclopedia/shahada.htm |archivedate=12 May 2011 |df=dmy-all }}</ref>։
 
====Ժամանակակից առաջնորդություն====
Նիզարիները մեծ կարևորություն են տալիս գիտական հաստատությանը ժամանակակից իմամի գոյության պատճառով։ Ժամանակի իմամը սահմանում է իրավագիտությունը և համայնքի առաջնորդությունն ըստ իմամի կարող է փոփոխվել՝ պայմանավորված ժամանակով և տարբեր հանգամանքներով։ Նիզարի իսմայիլականների համար իմամը Կարիմ ալ-Հուսեյնի աղա խան IV է։ Նիզարիների գիծը շարունակվում է մինչ օրս։
 
Աստվածային առաջնորդությունը շարունակվել է բոհրա ճյուղում «Անսահմանափակ միսիոներ» դայիի ինստիտուտի միջոցով։ Ըստ բոհրաների ավանդույթի՝ մինչ վերջին իմամ Աթ-Թայյիբ Աբի ի-Կասիմը անցել է մեկուսացման՝ նրա հայրը՝ 20-րդ Ալ-Ամիր բի-Ահկամի լ-Լահը, հանձնարարել է Եմենի Ալ-Հուրրա Ալ-Մալիքային իր մեկուսացումից հետո փոխանորդ նշանակել՝ Անսահմանափակ միսիոներ, ով իբրև իմամի փոխանորդ լիակատար իշխանություն ունի համայնքը թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ հարցերում ղեկավարելու համար, քանի դեռ Մուսթալի-Թայյիբի իմամները գտնվում են մեկուսացման կամ թաքնված շրջանի մեջ։ Մուսթալիի երեք ճյուղերը՝ ալավի բոհրա, սուլեյմանի բոհրա և դավուդի բոհրա, տարբերվում են իրարից միայն մեկ բանով, թե ով է Անսահմանափակ միսիոները։
 
== Տես նաև ==