«Պիղատոս Պոնտացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Պիղատոս Պոնտացի''', Պիղատոս Պnնտիուս ({{lang-en|Pontius Pilatus}}, {{ԱԾ}}), հռոմեական կառավարիչ [[Հուդա]] նահանգում մ․ թ․ [[26]]-[[36]] թվականներին։ Ըստ անտիկ հեղինակների, վարել է հարկային դաժան քաղաքականություն, անարգել հրեաների կրոնական հավատալիքներն ու սովորույթները, անխնա ճնշել ժողովրդական ապստամբությունները։ Համաձայն Հովսեպոս Փլավիոսի և նոր-կտակարանային ավանդության՝ Պիղատոս Պոնտացին, հակառակ իր ներքին համոզմունքի, Հիսուս Քրիստոսին դատապարտել է խաչելության։ Արյունահեղության մեջ անմեղությունը խորհրդանշող հին հրեական սովորույթի համաձայն՝ Պիղատոս Պոնտացին ժողովրդի առջև ձեռքերը ջրով լվացել է (այստեղից էլ՝ «ձեռքերը լվանալ» հայտնի արտահայտությունը)։ Արյունոտ հաշվեհարդարի ենթարկված սամարիացիների բողոքով [[36]] թվականին հեռացվել է պաշտոնից և ուղարկվել [[Հռոմ]]՝ պատասխանատվության։ Նրա հետագա ճակատագիրն ստույգ հայտնի չէ (համաձայն [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարացու]]՝ ինքնասպան է եղել, ըստ այլ հաղորդումների՝ նրան մահապատժի է ենթարկել [[Ներոն]] կայսրը)։ Պիղատոս Պոնտացու հանդեպ [[քրիստոնեություն|քրիստոնեության]] սկզբնական թշնամանքն աստիճանաբար անցել է, և «զղջացող» ու «քրիստոնեություն ընդունող» Պիղատոս Պոնտացին մտել է մի շարք նորկտակարանային պարականոններում, կնոջ հետ միասին նույնիսկ սրբացվել ղպտական եկեղեցուց։ Պիղատոս Պոնտացու կերպարն արտացոլվել է գեղարվեստական գրականության մեջ ([[Միխայիլ Բուլգակով|Մ. Բուլգակովի]] «[[Վարպետն ու Մարգարիտան]]», [[Անատոլ Ֆրանս|Ա. Ֆրանսի]] «Հուդայի կառավարիչը») և կերպարվեստում ([[Ռեմբրանդտ]]ի «Քրիստոսը Պիղատոսի առջև» և այլն)։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}