«Մասրիկ (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
 
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գետ}}
 
'''Մասրիկ''', ''Մազրա, Մազրի, Մեզրե, Մյազրաչայ, Սոդ, Սոդից զետգետ'', գետ [[Հայաստան]]ի [[Գեղարքունիքի մարզ]]ում։ Սկիզբ է առնում [[Արևելյան Սևանի լեռներ]]ի հարավարևմտյան լանջերից և [[Ծովակ]] գյուղից հյուսիսում թափվում [[Սևանա լիճ]]։ Երկարությունը՝ 45 կմ<ref>{{Գիրք:ՀՀՖՕՀՏԲ|80}}</ref>։ Ակունքները աղբյուրներից սնվող մանր ու արագահոս առվակներ են, որ միանում և գետ են ղառնում լձամերձ հարթավայր հասնելուց միայն։ Միջին և ստորին հոսանքում դանդաղահոս է և գալարուն։ Նախկինում Մասրիկ դեպի Սևան էր հոսում Գիլլի ծանծաղ ու ճահճապատ լճի միջով։ Այժմ՝ Սևանի մակարդակի իջեցման հետևանքով, Գիլլի փոքրիկ Ժիճն ու նրա ճահճուաները չորացել են և գետը դանդաղ հոսքով թափվում է ուղղակի Սևանա լիճը, ջրհավաք ավսզանը՝ 682 կմ², տարեկան հոսքը՝ 131 մլն մ³։ Հորդանում է գարնանը, ջրերն օգտագորձվում են ոռոգման համար, [[Ղևոնդ Ալիշան|Ղ. Ալիիշանը]] Մասրիկ կազմված Է համարում Քեթի (Քեյթի), Երիշատ կամ Արաշատ և Սոդից (Սոդ) գետերի միացումից։ Որանցից Երիշաաը Մասրիկ ի կենտրոնական ճյուղն է, Քեթին՝ միջին և վերին հոզանքը, իսկ Սոդ կամ Սոդից գետը՝ աջ օժանդակը։ Սակայն Սոդ կամ Սոդից գետ հին անունով երբեմն անվանել են նաև ամբողջ գետը<ref>{{Գիրք:ՏԲ3|709}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==