«Շիա իսլամ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 14 178 բայտ ,  1 տարի առաջ
 
Ըստ տասներկուականների՝ իսլամական իրավագիտության սահմանումն ու մեկնաբանումը Մուհամմադի և 12 իմամների պատասխանատվությունն է։ Քանզի 12-րդ իմամը թաքնված է, կրոնավորների գործն է՝ հղում կատարելով իսլամական գրականությանը՝ Ղուրանին, հադիսներին, իսլամական օրենքի շրջանակներում որոշումներ կայացնել ժամանակակից խնդիրների լուծման համար։ Այլ կերպ ասած՝ տասներկուական կրոնավորները ապահովում են Իսլամական իրավագիտության առաջնորդությունը, որը սահմանվել է Մուհամմադի և նրա իրավահաջորդների կողմից։ Այս գործընթացը հայտնի է իջթիհադ անունով, իսկ կրոնավորները հայտնի են մարջա անունով, որը նշանակում է վկայակոչում։ Տասներկուական կրոնավորների համար օգտագործում են Ալլամա կամ Այաթոլլա տերմինները։
 
===Զեյդիականներ («Հնգականներ»)===
'''Զեյդիյան''' կամ '''զեյդիականություն''' շիական մազհաբ է՝ անվանված Զեյդ իբն Ալիի անունով։ Զեյդիական ֆիքհի հետևորդները կոչվում են զեյդիականներ (կամ երբեմն հնգականներ)։ Սակայն կա նաև մի խումբ, որը կոչվում է Զեյդի Վասիթիս (տես ներքևում), ովքեր տասներկուականներ են։ Զեյդիները կազմում են Եմենի բնակչության 42-47%-ը<ref>{{cite web|url=http://www.yemenincanada.ca/map.php|title=About Yemen|website=Yemeni in Canada|publisher=Embassy of the Republic of Yemen in Canada|archiveurl=https://web.archive.org/web/20070127175930/http://www.yemenincanada.ca/map.php|archivedate=27 January 2007|accessdate=9 April 2015}}</ref><ref>{{cite web|url=http://www.populstat.info/Asia/yemeng.htm|title=Yemen [Yamaniyyah]: general data of the country|website=Population Statistics|archiveurl=https://web.archive.org/web/20160304041925/http://www.populstat.info/Asia/yemeng.htm|archivedate=4 March 2016|accessdate=9 April 2015|deadurl=no|df=dmy-all}}</ref>։
 
====Դոկտրինա====
Զեյդիականները, տասներկուականները և իսմայիլականները ճանաչում են առաջին 4 իմամներին, սակայն զեյդիականները Զեյդ իբն Ալիին համարում են 5-րդ իմամ։ Զեյդ իբն Ալիից հետո զեյդիական հռչակել են, որ Հասան իբն Ալիի կամ Հուսեյն իբն Ալիի ժառանգորդները կարող են լինել իմամ, սակայն միայն որոշ պայմանների բավարարելու դեպքում<ref name="Washington">[http://www.wrmea.com/backissues/0591/9105024.htm Sunni-Shi'a Schism: Less There Than Meets the Eye] {{webarchive|url=http://webarchive.loc.gov/all/20050423070201/http://www.wrmea.com/backissues/0591/9105024.htm|date=23 April 2005}} 1991 Page 24</ref>։ Պատմության մեջ զեյդիական հայտնի այլ իմամներից են Յահյա իբն Զեյդը, Մուհամմադ ան-Նաֆս ալ-Զակիյան և Իբրահիմ իբն Աբդուլլահը։
 
Իմամաթի զեյդիական դոկտրինան պարտադիր չի պահանջում իմամների անսխալականություն կամ էլ իմամների աստվածային առաջնորդություն կամ ուղղորդում։ Զեյդիականները չեն հավատում նաև, որ իմամաթը պետք է փոխանցվի հորից որդուն, այլ հավատում են, որ այն կարող է պատկանել ցանկացած Սայիդի, ով ծագում է Հասան իբն Ալիից կամ Հուսեյն իբն Ալիից (ինչպես եղավ Հասան իբն Ալիի մահից հետո)։ Պատմականորեն զեյդիականները հավատում են, որ Զեյդը 4-րդ իմամի օրինական իրավահաջորդն է, քանի որ նա ղեկավարել է Օմայյանների բռնապետության և կոռուպցիայի դեմ մղվող ապստամբությունը։ Մուհամմադ իբն Բաքիրը չի մասնակցել քաղաքական գործերին, իսկ Զեյդիի հետևորդները հավատում էին, որ իրական իմամը պետք է կռվի կոռումպացված ղեկավարների դեմ։
 
====Իրավագիտություն====
Իսլամական իրավագիտության հարցերում զեյդիականները հետևում էին Զեյդ իբն Ալիի ուսմունքներին, որոնք փաստագրված էին նրա Մաջմուլ ֆիքհ ({{lang-ar|مجموع الفِقه}}) գրքում։ Ալ-Հադի իլալ-Հաքք Յահյան՝ Եմենում զեյդիական պետության հիմնադիրը, օգտագործել է սուննի մուսուլման իրավագետ [[Աբու Հանիֆա|Աբու Հանիֆայի]] իրավագիտական ավանդույթի որոշ տարրեր, արդյունքում զեյդիական իրավագիտությունն այսօր շարունակում է գոյություն ունենալ [[Հանաֆիական մազհաբ|հանաֆիական]] իրավագիտությանը զուգահեռ։
 
==== Ժամանակացույց ====
Իդրիսականները ({{lang-ar|{{big|الأدارسة}}}}) արաբ<ref>{{cite journal|last=Hodgson|first=Marshall|year=1961|title=Venture of Islam|location=Chicago|publisher=University of Chicago Press|page=262}}</ref> զեյդիական<ref>{{cite journal|last=Ibn Abī Zarʻ al-Fāsī|first=ʻAlī ibn ʻAbd Allāh|year=1340|title=Rawḍ al-Qirṭās: Anīs al-Muṭrib bi-Rawd al-Qirṭās fī Akhbār Mulūk al-Maghrib wa-Tārīkh Madīnat Fās|location=ar-Rabāṭ|publisher=Dār al-Manṣūr|publication-date=1972|page=38|title-link=Rawd al-Qirtas}}</ref><ref>{{cite web|url=http://hespress.com/?browser=view&EgyxpID=5116|title=حين يكتشف المغاربة أنهم كانوا شيعة وخوارج قبل أن يصبحوا مالكيين !|work=hespress.com|archiveurl=https://web.archive.org/web/20080612182657/http://www.hespress.com/?browser=view&EgyxpID=5116|archivedate=12 June 2008|deadurl=no|df=dmy-all}}</ref><ref>{{cite book|url=https://books.google.com/books?id=6zeStDQZOSgC&pg=PA218|title=Introduction to Islamic Theology and Law|author=Ignác Goldziher|publisher=Princeton University Press|year=1981|isbn=978-0-691-10099-9|page=218}}</ref><ref>{{cite book|url=https://books.google.com/books?id=XBwOF6jXBdIC&pg=PA844|title=Encyclopedia of Religion and Ethics|author=James Hastings|publisher=Kessinger Publishing|year=2003|isbn=978-0-7661-3704-2|page=844}}</ref><ref>{{cite web|url=http://www.iis.ac.uk/view_article.asp?ContentID=101310|title=The Initial Destination of the Fatimid caliphate: The Yemen or The Maghrib?|work=iis.ac.uk|publisher=The Institute of Ismaili Studies|archiveurl=https://web.archive.org/web/20150706101911/http://www.iis.ac.uk/view_article.asp?ContentID=101310|archivedate=6 July 2015|deadurl=no|df=dmy-all}}</ref><ref>{{cite web|url=http://www.muslimphilosophy.com/ik/Muqaddimah/Chapter3/Ch_3_25.htm|title=Shi'ah tenets concerning the question of the imamate – New Page 1|work=muslimphilosophy.com|archiveurl=https://web.archive.org/web/20120829024816/http://www.muslimphilosophy.com/ik/Muqaddimah/Chapter3/Ch_3_25.htm|archivedate=29 August 2012|deadurl=no|df=dmy-all}}</ref> դինաստիան են [[Մաղրիբ|Մաղրիբի]] արևմուտքում՝ կառավարելով 788-985 թվականին․ դինաստիան կոչվել է առաջին սուլթան Իդրիս I-ի անունով։
 
864 թվականին [[Ալավիներ|ալավիները]] [[Գիլան|Գիլանում]], Դեյլամանում և Տաբարիսթանում (հյուսիսային Իրան) հիմնել են զեյդիական պետություն<ref>Article by Sayyid 'Ali ibn 'Ali Al-Zaidi,''At-tarikh as-saghir 'an ash-shia al-yamaniyeen'' (Arabic: التاريخ الصغير عن الشيعة اليمنيين, A short History of the Yemenite Shi‘ites), 2005 Referencing: Iranian Influence on Moslem Literature</ref>․ այն գոյատևել է մինչև [[Սամանիների պետություն|Սամանիները]] 928 թվականին սպանել են նրա ղեկավարին։ Ուղիղ 40 տարի անց պետությունը վերականգնվել է Գիլանում և պահպանվել Հասանյան ղեկավարների իշխանության ներքո մինչև 1126 թվականը։ Այնուհետև 12-13-րդ դարերից սկսած Դելամանի, Գիլանի և Տաբարիսթանի զեյդիականները ճանաչել են Եմենի զեյդիական իմամներին կամ Իրանում հակառակորդ զեյդիական իմամներին<ref>Article by Sayyid 'Ali ibn 'Ali Al-Zaidi, ''At-tarikh as-saghir 'an ash-shia al-yamaniyeen'' (Arabic: التاريخ الصغير عن الشيعة اليمنيين, A short History of the Yemenite Shi‘ites), 2005 Referencing: Encyclopædia Iranica</ref>։
 
Բուիդները սկզբնապես զեյդիական են եղել<ref>{{cite book|url=|title=Hamid Al-Din Al-Kirmani: Ismaili Thought in the Age of Al-Hakim|last=Walker|first=Paul Ernest|publisher=I.B. Tauris in association with the Institute of Ismaili Studies.|year=1999|isbn=978-1-86064-321-7|edition=|series=Ismaili Heritage Series|volume=3|place=London; New York|publication-place=|publication-date=|page=13|doi=|oclc=|id=|author-link=|author2-link=|accessdate=}}</ref>, ինչպես 9-10-րդ դարերում ալ-Յամամայի Բանու Ուխայդիր ղեկավարները<ref>Madelung, W. [http://www.brillonline.nl/subscriber/entry?entry=islam_SIM-7693 "al-Uk̲h̲ayḍir."] Encyclopaedia of Islam. Edited by: P. Bearman, Th. Bianquis, C.E. Bosworth, E. van Donzel and W.P. Heinrichs. Brill, 2007. Brill Online. 7 December 2007 {{Registration required}}</ref>։ Զեյդիական համայնքի առաջնորդը օգտագործել է խալիֆ տիտղոսը։ Այսպիսով՝ Եմենի ղեկավարը հայտնի է եղել խալիֆ անունով, ալ-հադի Յահյա բին ալ-Հուսեյն բին ալ-Քասիմ առ-Ռասսի Ռասսիդը (Ալիի որդի Հասան իբն Ալիի ժառանգներից), ով Սադահում 893-897 թվականներին հիմադրել է զեյդիական իմամաթը, և այս համակարգը շարունակվել է մինչև 20-րդ դարի կեսերը, երբ 1962 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը հեռացրել է զեյդիական իմամին։ Եմենի զեյդիականության հիմնադիրները ջարուդիյա խմբից էին․ սակայն սուննի իսլամի հանաֆիական և շաֆիական մազհաբների ծեսերի աճող ազդեցությամբ ջարուդիյա խմբից անցել է սուլեյմանիյա, տաբիրիյա, բութրիյա կամ սալիհիյա խմբերին<ref>Article by Sayyid Ali ibn ' Ali Al-Zaidi, ''At-tarikh as-saghir 'an ash-shia al-yamaniyeen'' (Arabic: التاريخ الصغير عن الشيعة اليمنيين, A short History of the Yemenite Shi‘ites), 2005</ref>։ Զեյդիականները կազմում են Եմենում գերակայող երկրորդ կրոնական խումբը։ Ներկայումս նրանք կազմում են Եմենի բնակչության 40-45%-ը։ Ջաֆարիականներն ու իսմայիլականները կազմում են 2-5%-ը<ref>{{cite web|url=http://www.library.uu.nl/wesp/populstat/Asia/yemeng.htm|title=Universiteit Utrecht Universiteitsbibliotheek|publisher=Library.uu.nl|archiveurl=https://web.archive.org/web/20060502125032/http://www.library.uu.nl/wesp/populstat/Asia/yemeng.htm|archivedate=2 May 2006|accessdate=2011-05-04|deadurl=yes|df=dmy-all}}</ref>։ Սաուդյան Արաբիայում կատարված հաշվարկների համաձայն ապրում է շուրջ 1 միլիոն զեյդիական (հիմնականում երկրի արևմտյան նահանգներում)։
 
Ներկայումս ամենահայտնի զեյդիական շարժումը Հութիների շարժումն է, որը հայտնի է ''Shabab Al Mu'mineen'' (Հավատացող երիտասարդություն) կամ AnsarAllah (Ալլահի մարտիկներ) անունով։ 2014-2015 թվականներին [[Զինված հակամարտություն Եմենում (2014-2015)|հութիները գրավել են Սանաայի կառավարությունը]], որը հանգեցրել է Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող Աբդ Ռաբբուհ Մանսուր Հադի կառավարության անկմանը<ref name="government">{{cite news|url=http://www.aljazeera.com/news/middleeast/2015/02/yemen-houthi-rebels-announce-presidential-council-150206122736448.html|title=Yemen's Houthis form own government in Sanaa|date=6 February 2015|accessdate=7 February 2015|agency=Al Jazeera|deadurl=no|archiveurl=https://web.archive.org/web/20150207102231/http://www.aljazeera.com/news/middleeast/2015/02/yemen-houthi-rebels-announce-presidential-council-150206122736448.html|archivedate=7 February 2015|df=dmy-all}}</ref>։ Հութիները և նրանց դաշնակիցները կարողացել են վերահսկողություն հաստատել Եմենի զգալի մասի նկատմամբ և դիմադրել Սաուդյան Արաբիայի ներխուժմանը Եմեն, որը ձգտում էր վերականգնել Հադիի իշխանությունը։ Թե՛ հութիները, թե՛ Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվող կոալիցիան ենթարկվում էին [[Իրաքի և Լևանտի իսլամական պետություն|Իրաքի և Լևանտի իսլամական պետության]] հարձակումներին<ref>{{cite web|url=https://news.yahoo.com/yemen-govt-vows-stay-aden-despite-bombings-102423218.html|title=Yemen govt vows to stay in Aden despite IS bombings|date=7 October 2015|work=Yahoo News|archiveurl=https://web.archive.org/web/20151222173259/http://news.yahoo.com/yemen-govt-vows-stay-aden-despite-bombings-102423218.html|archivedate=22 December 2015|deadurl=no|df=dmy-all}}</ref><ref>{{cite web|url=http://www.ndtv.com/world-news/arab-coalition-faces-new-islamic-state-foe-in-yemen-conflict-1229476|title=Arab Coalition Faces New Islamic State Foe in Yemen Conflict|date=7 October 2015|work=NDTV.com|archiveurl=https://web.archive.org/web/20160304064145/http://www.ndtv.com/world-news/arab-coalition-faces-new-islamic-state-foe-in-yemen-conflict-1229476|archivedate=4 March 2016|deadurl=no|df=dmy-all}}</ref>։
 
== Տես նաև ==