«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 149.
 
Հալեպի միջնաբերդում մեկ գիշեր անցկացնելուց հետո Սալադինը շարժվել է դեպի Հարեմ, որը խաչակիրների տիրապետության տակ գտնվող [[Անտիոք|Անտիոքի]] մոտակայքում է գտնվում։ Քաղաքը հայտնվել էր Սուրհաքի ձեռքում, ով «փոքր [[Մամլուքներ|մամլուք]] էր»։ Սալադինը առաջարկել է նրան [[Հարեմ (քաղաք)|Հարեմի]] դիմաց տալ [[Բոսրա|Բոսրան]] և Դամասկոսում որոշ սեփականություն, սակայն Սուրհաքը ավելին է ուզել, որի արդյունքում Հարեմի կայազորը նրան հեռացրել է։ Սալադինի օգնական Թաքի ադ-Դինը ձերբակալել է Սուրհաքին այն մեղադրանքով, որ վերջինս նախատեսել է հանձնել Հարեմը Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ին։ Երբ Հարեմը հանձնվել է Սալադինին, նա կազմակերպել է քաղաքի պաշտպանությունը խաչակիրներից։ Նա հայտարարել է Եմենի և [[Բաալբեկ|Բաալբեկի]] խալիֆին և իր ենթարակներին, որ նախապատրաստվում է հարձակվել [[Հայաստան|Հայաստանի]] վրա։ Մինչ նա կսկսեր արշավանքը, մի շարք վարչական խնդիրներ կային, որոնք պետք էր լուծել։ Սալադինը համաձայնվել է Բոհեմունդի հետ զինադադար կնքել՝ դրա դիմաց ստանալով մուսուլման գերիներին, այնուհետև Ալամ ադ-Դին Սուլեյմանին տվել է Ազազը, իսկ Սաիդ ադ-Դին ալ-Յազքուջին՝ Հալեպը․ առաջինը Հալեպի էմիր էր, ով միացել էր Սալադինին, իսկ վերջինը Շիրքուհի մամլուքներից էր, ով օգնել էր Սալադինին Ազազում մահափորձի ժամանակ<ref name="Lyons202">{{Harvnb|Lyons|Jackson|1982|pp=202–03}}</ref>։
 
===Պայքար Մոսուլի համար===
[[File:Flickr - Gaspa - Cairo, museo militare (8).jpg|thumb|right|199px|Սալադինի արձանը [[Կահիրե|Կահիրեի]] Եգիպտական ռազմական թանգարանում]]
 
Երբ Սալադինը հասել է Մոսուլի մոտ, նա կանգնել է մի մեծ խնդրի առաջ՝ ինչպես արդարացնել նման մեծ քաղաքի նվաճումը<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=178}}</ref>։ Մոսուլի Զանգիները դիմել են ան-Նասիրին՝ Բաղդադի Աբբասյան խալիֆին, ում վեզիրը ընդառաջել է նրանց դիմումին։ Ան-Նասր ուղարկել է Բադր ալ-Բադրին (բարձրաստիճան կրոնական գործիչ)՝ միջնորդելու երկու կողմերի միջև։ 1182 թվականի նոյեմբերի 10-ին Սալադինը ժամանել է քաղաք։ Իզզ ադ-Դինը չի ընդունել նրա պահանջները՝ հայտարարելով, որ դրանք չափից շատ են, ուստի Սալադինը պաշարել է լավ ամրացված քաղաքը<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=179}}</ref>։
 
Մի քանի ընդհարումներից և անհաջողություններից հետո, որոնք նախաձեռնում էր խալիֆը, Սալադինը սկսել է մտածել պաշարման վերացման մասին, սակայն այնպես, որ դա չվարկաբեկի սեփական հեղինակությունը։ Նա որոշել է հարձակվել Սինջարի վրա, որը գտնվում էր Իզզ ադ-Դինի եղբայր Շարաֆ ադ-Դինի ձեռքին։ Քաղաքը 15 օր տևած պաշարումից հետո դեկտեմբերի 30-ին անկում է ապրել<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|pp=180–81}}</ref>։ Սալադինի զինվորները, կարգապահությունը մոռանալով, թալանել են քաղաքը․ Սալադինը կարողացել է միայն պաշտանել կառավարչին ու նրա պաշտոնյաներին և ուղարկել նրանց Մոսուլ։ Սինջարում կայազոր թողնելուց հետո նա սպասում էր Իզզ ադ-Դինի կողմից հավաքված կոալիցիոն ուժերին Հալեպից, Մարդինից և Հայաստանից<ref>{{Harvnb|Lane-Poole|1906|p=171}}</ref>։ 1183 թվականին Սալադինն ու իր զորքը հանդիպել են կոալիցիոն ուժերին Խառանում, սակայն երբ լսել են նրա մոտենալու մասին, կոալիցիոն ուժերը սուրհանդակ են ուղարկել Սալադինի մոտ՝ խնդրելով խաղաղության պայմանագիր կնքել։ Յուրաքանչյուր կողմը վերադարձել է իր քաղաքները և ալ-Ֆադիլը գրել է․ «Նրանք [Իզզ ադ-Դինի կոալիցիան] առաջացան ինչպես տղամարդիկ, բայց անհետացան ինչպես կանայք»։
 
Մարտի 2-ին Եգիպտոսից ալ-Ադիլը գրել է Սալադինին՝ հայտարարելով, որ խաչակիրները հարձակվել են «իսլամի սրտի վրա»։ [[Ռենո (Անտիոքի դուքս)|Ռենո դը Շատիլյոնը]] նավեր է ուղարկել Աքաբայի ծոց՝ հարձակվելու [[Կարմիր ծով|Կարմիր ծովի]] առափնյա քաղաքների և գյուղերի վրա։ Նա իրականում նպատակ չուներ խաչակրաց ազդեցությունը տարածել ծովի վրա կամ գրավել առևտրային ճանապարհները, սա պարզապես ծովահենային քայլ էր<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=184}}</ref>։ Այնուամենայնիվ, Իմադ ադ-Դինը գրում է, որ այս հարձակումը ահազանգ էր մուսուլմանների համար, քանի որ նրանք սովոր չէին ծովում հարձակումների ենթարկվելուն, և Իբն ալ-Աթիրը ավելացնում է, որ բնակիչները որևէ փորձ չունեին խաչակիրների հետ՝ թե՛ իբրև առևտրականներ, թե՛ ռազմիկներ<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=185}}</ref>։
 
[[Իբն Ջուբայր|Իբն Ջուբայրը]] ինչ-որ տեղից լսել է, թե խաչակիրները այրել են մուսուլմանների 16 նավեր, որից հետո առևանգել են ուխտագնացների մի նավ և Այդհաբում մի քարավան։ Նա նաև հայտնել է, որ նրանք ցանկացել են հարձակվել [[Մադինա (Յասրիբ)|Մադինայի]] վրա և հանել Մուհամմադի մարմինը։ [[Ալ-Մաքրիզի|Ալ-Մաքրիզին]] ավելացրել է, թե իբրև խաչակիրները ցանկացել են Մուհամմադի մարմինը տեղափոխել խաչակրաց տիրույթներ, որպեսզի մուսուլմանները ուխտագնացություն կատարեն հենց իրենց տիրույթներ։ Ալ-Ադիլը հանել է իր ռազմանավերը Ֆուսթաթից և [[Ալեքսանդրիա|Ալեքսանդրիայից]] և տեղափոխել Կարմիր ծով [[Հայեր|հայ]] վարձկան Լուլուի գլխավորությամբ։ Նրանք կոտրել են խաչակրաց շրջափակումը՝ ոչնչացնելով նրանց նավերի մեծ մասը և հետևելով ու գերեվարելով նրանց, ովքեր խարիսխ էին գցել կամ էլ փախել անապատ<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=186}}</ref>։ Փրկված խաչակիրները՝ թվով 170 մարդ, Սալադինի հրամանով սպանվել են մուսուլմանական տարբեր քաղաքներում<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=187}}</ref>։
 
Սալադինի տեսանկյունից և տիրույթների առումով Մոսուլի դեմ պատերազմը բավականին լավ էր ընթանում, սակայն նա դեռևս չէր հասել իր նպատակներին, իսկ զորքն էլ նվազում էր․ Թաքի ադ-Դինը իր զորքը հետ էր տարել Համա, իսկ Նասիր ադ-Դին Մուհամմադն ու իր զորքը հեռացել էին։ Սա ոգևորել է Իզզ ադ-Դինին ու նրա դաշնակիցներին, որոնք անցնել են հարձակման։ Նախկին կոալիցիան վերամիավորվել է Խառանից 140 կմ հեռավորության վրա գտնվող Հարզամում։ Ապրիլի սկզբին առանց Նասիր ադ-Դինին սպասելու Սալադինը և Թաքի ադ-Դինը սկսել են իրենց առաջխաղացումը կոալիցիայի դեմ՝ առանց խոչընդոտների հանդիպելու շարժվելով դեպի արևելք՝ Ռաս ադ-Այն<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=188}}</ref>։ Ըստ Սալադինի՝ ապրիլի վերջերին՝ «իրական կռիվներից» երեք օր անց, Այյուբյանները կարողացել են գրավել [[Դիարբեքիր|Ամիդը]]։ Սալադինը քաղաքը հանձնել է Նուր ադ-Դին Մուհամմադին քաղաքում եղած պաշարների հետ միասին, որը կազմված էր 80,000 մոմերից, նետագլուխներով լի աշտարակից և 1,040,000 գրքերից։ Ի պատասխան այս քայլի՝ Նուր ադ-Դինը հավատարմության երդում է տվել Սալադինին՝ խոստանալով հետևել նրան խաչակիրների դեմ մղվող ցանկացած արշավանքի ժամանակ և վերացնել քաղաքին հասցված վնասը։ Ամիդի անկումը համոզել է Մարդինի Իլ-Ղազիին ծառայել Սալադինին՝ թուլացնելով Իզզ ադ-Դինի կոալիցիան<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=191}}</ref>։
 
Սալադինը փորձել է ստանալ խալիֆ ան-Նասիրի աջակցությունը ընդդեմ Իզզ ադ-Դինի՝ նրան նամակ ուղարկելով, որի մեջ խնդրում էր փաստաթուղթ տրամադրել, որը օրինական արդարացում կտար Մոսուլի գրավման համար։ Սալադինը փորձել է համոզել խալիֆին, թե մինչ ինքը նվաճել է Եգիպտոսն ու Եմենը Աբբասյանների դրոշի ներքո, Մոսուլի Զանգիները աջակցել են սելջուկներին (խալիֆայության հակառակորդներ) և խալիֆին օգնության են եկել միայն անհրաժեշտության դեպքում։ Նա նաև մեղադրել է Իզզ ադ-Դինի ուժերին խաչակիրների դեմ մղվող մուսուլմանական «սրբազան պատերազմին» խանգարելու համար՝ հայտարարելով, որ «նրանք գոհ չեն, որ չեն կռվում և թույլ էլ չեն տալիս կռվել նրանց, ովքեր կարող են»։ Սալադինը պաշպանում էր իր վարքագիծը՝ պնդելով, որ նա եկել է [[Սիրիա]]՝ խաչակիրների դեմ կռվելու, Ասսասինների ժառանգությանը վերջ դնելու և մուսուլմանների սխալ քայլերը դադարեցնելու։ Նա նաև խոստանում էր, որ եթե Մոսուլը իրեն հանձնվի, ապա դա կհանգեցնի [[Երուսաղեմ|Երուսաղեմի]], [[Կոստանդնուպոլիս|Կ․Պոլսի]], [[Վրաստան|Վրաստանի]] և [[Մաղրիբ|Մաղրիբի]] [[Ալմոհադներ|Ալմոհադների]] տարածքների գրավմանը՝ «մինչև Ալլահի խոսքը կդառնա գերակա և Աբբասյան խալիֆայությունը կմաքրի աշխարհը՝ եկեղեցիները դարձնելով մզկիթներ»։ Սալադինը շեշտում էր, որ այս ամեն կատարվելու է Ալլահի կամքով, և խալիֆից ֆինանսական կամ ռազմական աջակցություն խնդրելու փոխարեն նա գրավելու է և խալիֆին է հանձնելու Թիքրիթը, Դակուկը, [[Խուզիստան|Խուժաստանը]], [[Քիշ (կղզի)|Քիշ կղզին]] և [[Օման|Օմանը]]<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|pp=192–94}}</ref>։
 
==Մահ==