«Շիա իսլամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 36.
Ղադիր Խումի իրադարձությունը տեղի է ունեցել 632 թվականի մարտին։ Հաջից վերադառնալուց հետո Մուհամմադ մարգարեն հավաքել է բոլոր մուսուլմաններին և երկար մի քարոզ կարդացել։ Այս քարոզում Մուհամմադը հայտարարել է․ «ում համար ես հովանավոր եմ, նրա համար Ալին էլ է հովանավոր»։ Քարոզից հետո Մուհամմադը հրամայել է բոլորին հավատարիմ լինել Ալիին։ Շիա մուսուլմանները համարում են, որ այս իրադարձությամբ Ալին պաշտոնապես նշանակվել է Մուհամմադի իրավահաջորդ<ref>{{cite book|last1=Razwy|first1=Sayed Ali Asgher|title=A Restatement of the History of Islam & Muslims|page=276}}</ref>։
 
Մուհամմադի քարոզից մի հատված՝ {{Quotation| Օ՜հ մարդիկ։ Մտածեք Ղուրանի մասին և հասկացեք դրա այաները։ Նայեք պարզ այաներին և մի հետևեք երկիմաստներին, քանզի ոչ ոք չի կարող բացատրել ձեզ դրանց նախազգուշացումներն ու գաղտնիքները, ոչ ոք չի կարող պարզաբանել նրա մեկնաբանությունը բացի նրանից, ում ձեռքը ես բռնել եմ, բերել իմ մոտ, [և բարձրացրել նրա թևը,] նա, ում համար ես ձեզ ասում եմ՝ «նա, ով ինձ համարում է իր տերը (''Mawla''{{efn|''Mawla'' բառը արաբերենում տարբեր իմաստներ ունի, այնուամենայնիվ, շիաները վիճում են, որ քարոզների բովանդակության մեջ այս տերմինը նշանակում է առաջնորդ<ref>{{Citation|last=Zakee Kazmee|title="Misconceptions of Shi'a" – Ammar Nakhshwani Lecture at MIT|date=2011-04-24|url=https://www.youtube.com/watch?v=cjLXvqqfIpY|accessdate=2017-04-10|deadurl=no|archiveurl=https://web.archive.org/web/20170411101416/https://www.youtube.com/watch?v=cjLXvqqfIpY|archivedate=2017-04-11|df=}}</ref>։ Սակայն «մաուլան» միակ բառը չի եղել, որ Մուհամմադը օգտագործել է Ալիին կոչելու համար, նա նաև օգտագործել է «վալի», «իմամ» և «խալիֆ» տերմինները։ Այս ամենը փաստում է, որ Ալին Մուհամմադի իրավահաջորդն է նշանակվել հենց նրա քարոզներում։ Շիաների կարծիքով այս բառերի միությունը, որոնք ապացուցում են Ալիի առաջնորդությունը, ունեն ինչպես կրոնական առաջնորդության, այնպես էլ քաղաքական առաջնորդության իմաստ, ինչպես ցույց են տալիս տվյալ բառերը.<ref>{{cite book|last1=Majd|first1=Vahid|title=The Sermon of Prophet Muhammad (saww) at Ghadir Khum|pages=17–18}}</ref>}}), ապա Ալիին ևս իր տերը պետք է համարի»․ և նա Ալի Իբն Աբի Տալիբն է՝ իմ եղբայրը, իմ կամքի կատարողը։ Նրա նշանակումը՝ իբրև ձեր հովանավոր և առաջնորդ, ուղարկվել է ինձ Ալլահի կողմից՝ հզոր և փառահեղ։ |Մուհամմադ, «Հրաժեշտի քարոզից»<ref>[[s:The Last Sermon of Muhammad by Shia Accounts|The Last Sermon of Muhammad by Shia Accounts]]</ref>|}}։
 
Մուհամմադի քարոզի ավարտից հետո մուսուլմաններին հրամայվել է իրենց հավատարմությունը հայտնել Ալիին։ Ասում են, թե Օմարը առաջինն է եղել, որ իր հավատարմությունը հայտնել է Ալիին։