«Շիա իսլամ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 12 612 բայտ ,  1 տարի առաջ
 
Սաուդյան Արաբիայում գտնվող գրեթե բոլոր շիական սրբավայրերը ոչնչացվել են Իխվանի ռազմիկների կողմից․ դրանցից ամենահայտնի դեպքը 1925 թվականին Ալ-Բաքիում Իմամների գերեզմանների ոչնչացումն էր<ref>Laurence Louėr (2008), [https://books.google.com/books?id=1vcfDuatockC&pg=PA22 ''Transnational Shia politics: religious and political networks in the Gulf''], p. 22</ref>։ 2006 թվականին Ալ-Ասքարի մզկիթը ոչնչացվել է ռումբի պայթյունի արդյունքում<ref>Karen Dabrowska, Geoff Hann, (2008), [https://books.google.com/books?id=DhJ3lRnXyXcC&pg=PA239&dq=askari+mosque+bomb+2006&hl=en&oi=book_result&ct=result&resnum=2 ''Iraq Then and Now: A Guide to the Country and Its People''], p. 239</ref>։
 
==Ճյուղեր==
Շիական հավատը պատմության ընթացքում բաժանվել է տարբեր ուղղությունների՝ պայմանավորված իմամաթի խնդրով։ Ամենամեծ ճյուղը տասներկուականներն են, որին հաջորդում են զեյդիականները, ապա իսմայիլականները։ Այս երեք ճյուղերից յուրաքանչյուրը իմամաթի տարբեր գծերի (սերունդների) է հետևում։
[[https://upload.wikimedia.org/wikipedia/en/f/f3/Imam_chart.pdf]]
 
===Տասներկուականներ===
'''Տասներկուականները''' կամ '''իսնաաշարիները''' շիա իսլամի ամենամեծ ճյուղն են ներկայացնում․ շատ հաճախ շիա մուսուլման ասելով հասկանում են հենց տասներկուականներին։ Տասներկուական տերմինը ծագել է այն համոզմունքից, որ կան Ալլահի կողմից սահմանված տասներկու առաջնորդներ՝ 12 իմամներ։ Տասներկուական շիաները հայտնի են նաև իմամի կամ ջաֆարի անունով, որը ծագում է 6-րդ իմամ Ջաֆար աս-Սադիկի անունից, ով մշակել է տասներկուականների իրավագիտությունը<ref>{{harvnb|Cornell|2007|p=237}}</ref>։
 
Տասներկուականները կազմում են Իրանի (90%)<ref>"Esposito, John. "What Everyone Needs to Know about Islam" Oxford University Press, 2002. {{ISBN|978-0-19-515713-0}}. p. 45.</ref>, Ադրբեջանի (85%)<ref name="Britannica738" /><ref>{{cite web|url=http://files.preslib.az/projects/remz/pdf_en/atr_din.pdf|title=Administrative Department of the President of the Republic of Azerbaijan – Presidential Library – Religion|publisher=|archiveurl=https://www.webcitation.org/616xyRI4u?url=http://files.preslib.az/projects/remz/pdf_en/atr_din.pdf|archivedate=21 August 2011|deadurl=no|df=dmy-all}}</ref>, Բահրեյնի (70%), Իրաքի (65%) և Լիբանանի (մուսուլմանների 65%) բնակչության մեծամասնությունը<ref name="esp45">Esposito, John. "What Everyone Needs to Know about Islam" Oxford University Press, 2002. {{ISBN|978-0-19-515713-0}}. p. 45</ref><ref name="glob">{{cite web|url=http://www.globalsecurity.org/military/world/gulf/bahrain-religion.htm|title=Bahrain – Religion|author=John Pike|work=globalsecurity.org|deadurl=no|archiveurl=https://web.archive.org/web/20120118214401/http://www.globalsecurity.org/military/world/gulf/bahrain-religion.htm|archivedate=18 January 2012|df=dmy-all}}</ref><ref name=review>{{cite web|url=http://www.eurasiareview.com/25032011-challenges-for-saudi-arabia-amidst-protests-in-the-gulf-analysis/|title=Challenges For Saudi Arabia Amidst Protests In The Gulf – Analysis|work=Eurasia Review|deadurl=no|archiveurl=https://web.archive.org/web/20120401034318/http://www.eurasiareview.com/25032011-challenges-for-saudi-arabia-amidst-protests-in-the-gulf-analysis/|archivedate=1 April 2012|df=dmy-all|date=2011-03-25}}</ref>։
 
====Դոկտրինա ====
[[File:Names of imameen.jpg|thumb|upright=1.35|12 իմամների անունները՝ գրված արաբերեն '''على ''' «Ալի» անվան ձևով։]]
Տասներկուական դոկտրինան հիմնված է 5 սկզբունքների վրա<ref>{{cite web|url=http://www.iranicaonline.org/articles/shiite-doctrine|title=Shiʿite Doctrine|work=iranicaonline.org|archiveurl=https://web.archive.org/web/20150517022711/http://www.iranicaonline.org/articles/shiite-doctrine|archivedate=17 May 2015|deadurl=no|df=dmy-all}}</ref>։ [[Հավատի հիմքեր|Հինգ սկզբունքները]], որոնք հայտնի են Ուսուլ ադ-Դին անունով, հետևյալն են<ref>Joanne Richter, (2006), [https://books.google.com/books?id=X9fxXEdeIP8C&pg=PA7 ''Iran the Culture''], p. 7</ref><ref>Mulla Bashir Rahim, ''[http://www.al-islam.org/begin/intro/rahim.html An Introduction to Islam] {{webarchive|url=http://arquivo.pt/wayback/20091014001501/http://www.al-islam.org/begin/intro/rahim.html|date=14 October 2009}}'', by [[Ahlul Bayt Digital Islamic Library Project]]</ref>՝
 
# '''Միաստվածություն''', Աստված միակն է և եզակի,
# '''Արդարադատություն''', հավատը աստվածային արդարությանը և Ալլահի վճռին,
# '''Մարգարեություն''', Աստված է ուղարկում իր առաքյալներին, մարգարեներին՝ առաջնորդելու մարդկությանը,
#'''Առաջնորդություն''', առաջնորդները կամ իմամները աստվածային կամքով հաստատված մարդիկ են,
# '''Ահեղ դատաստան''', մարդկության համար Աստծո վերջին դատավճիռը։
 
Ավելի կոնկրետ այս սկզբունքները, ըստ տասներկուական շիաների, հայտնի են Ուսուլ ալ-Մազհաբ (շիական ճյուղի սկզբունքներ), որով էլ տարբերվում են Դարուրիյաթ ադ-Դինից (Կրոնի անհրաժեշտություններից), որը բոլոր մուսուլմանների համար սահմանված սկզբունքներն են։ Վերջինիս մեջ չի մտնում առաջնորդությունը (իմամաթ), քանզի այն պարտադիր չէ մուսուլման ճանաչվելու համար։ Սակայն ըստ տասներկուական գիտնական Այաթոլլա ալ-Խուի՝ այս սկզբունքը ներառում է հավատ առ Աստված, Մարգարեություն, Հարության օր և մյուս «անհրաժեշտություններ» (օրինակ՝ հավատ առ հրեշտակներ)։ Հենց այս պատճառով էլ տասներկուական շիաները առանձնացնում են մի կողմից իսլամի հիմնական սկզբունքների նկատմամբ հավատը, իսկ մյուս կողմից ավելի կոնկրետ շիական դոկտրինային, ինչպես օրինակ իմամաթի գաղափարին, հավատաը։
 
====Գրքեր====
Բացի Ղուրանից, որը ընդունված է բոլոր մուսուլմանների կողմից, շիաները օգտվում են նաև ավանդույթների գրքից («հադիս»), որը վերագրվում է Մուհամմադին և տասներկու իմամներին։ Ներքոնշյալները այս գրքերից առավել հայտնիներն են՝
 
* Նահջ ալ-Բալաղա (Ճարտասանության ճանապարհ)՝ գրված [[Ալի իբն Աբի Տալիբ|Ալի իբն Աբի Տալիբի]] կողմից․ այն համարվում է շիաների կողմից առաջին իմամ ճանաչված Ալիի քարոզների, նամակների և պատմությունների հայտնի հավաքածու
* Ալ-Քաֆի՝ գրված Մուհամմադ իբն Յակուբ ալ-Քուլայնի կողմից<ref>{{cite book|last=Islamic Texts Institute|title=Al-Kafi Book I: Intellect and Foolishness|year=2012|publisher=Taqwa Media|isbn=978-1-939420-00-8}}</ref>
* Վասաիլ ալ-Շիա՝ գրված ալ-Հուր ալ-Ամիլի կողմից
 
====Տասներկու իմամներ====
Տասներկուական շիաների համար տասներկու իմամները Մուհամմադի հոգևոր և քաղաքական ժառանգորդներն են։ Տասներկուականների աստվածաբանության համաձայն՝ Մուհամմադի իրավահաջորդ անսխալական մարդ է, ով ոչ միայն արդարությամբ ղեկավարում է համայնքը, այլև պահպանում և մեկնաբանում է աստվածային օրենքն ու դրա թաքնված իմաստը։ Մուհամմադի և իմամների խոսքերն ու արարքները համայնքի համար առաջնորդող մոդել են հանդիսանում, հետևաբար նրանք պետք է ազատված լինեն սխալ կամ մեղք գործելուց, իսկ իմամները պետք է ընտրվեն աստվածային կամքով կամ նասսով՝ Մուհամմադի միջոցով<ref name="Nasr_a" /><ref name="Momen 1985, p. 174"/>։ Յուրաքանչյուր իմամ իր նախորդի որդին է եղել բացի Հուսեյն իբն Ալիից, ով Հասան իբն Ալիի եղբայրն էր։ 12-րդ և վերջին իմամը Մուհամմադի ալ-Մահդին է, ով ըստ տասներկուականների՝ այժմ ողջ է և թաքնված է<ref name="Imamat"/>։
 
====Իրավագիտություն====
{{see also|Ջաֆարիական մազհաբ}}
Տասներկուականների իրավագիտությունը կոչվում է Ջաֆարիական իրավագիտություն։ Այստեղ Սուննան համարվում է Մուհամմադի սովորույթների բանավոր ներկայացումն ու դրանց մեկնաբանությունը տասներկու իմամների կողմից։ Ջաֆարիական իրավագիտության մեջ կան երեք ուղղություններ կամ դպրոցներ՝ ուսուլի, աքբարի և շայխ։ Ուսուլի դպրոցը վերոնշյալ երեքից ամենամեծն է։ Ջաֆարիական իրավագիտությանը չհետևող տասներկուական խմբերն են ալավիները, բեքթաշիները և [[Ղզլբաշներ|քըզըլբաշները]]։
 
Ջաֆարիական իրավագիտության մեջ իսլամի 5 հիմնական սյուները հայտնի են Ուսուլ ադ-Դին անունով։ Դրանք մի քիչ տարբերվում են սուննիական «կրոնի 5 սյուներից»։ Շիական հիմնական «սյուներն» են՝
 
# Թաուհիդ կամ Ալլահի միակը լինելու գաղափար
# Նաբուվա կամ Մուհամմադի մարգարեություն
# Մուադ կամ հարություն
# Ադլ կամ Ալլահի արդարադատություն
# Իմամա կամ շիա իմամաների առաջնորդություն
 
Ջաֆարիական իրավագիտության մեջ կան ևս 8 երկրորդական սյուներ, որոնք հայտնի են Ֆուրու ադ-Դին անունով<ref name=":8">[https://books.google.com/books?id=X9fxXEdeIP8C&pg=PA7 ''Iran the Culture''] Joanne Richter (2007), p. 7</ref>՝
 
#[[Նամազ|աղոթք]]
#[[Սաում|ծոմ]]
#[[Հաջ|ուխտ]] դեպի [[Մեքքա]]
#[[Զաքաթ|ողորմություն]]
#[[ջիհադ]] արդարացի նպատակի համար
# ուրիշներին ուղղորդում դեպի լավը
# ուրիշներին չարից հեռացում
# խումս (առևտրային ծախսերի հանումից հետո բիզնեսից ստացվող տարեկան եկամուտների 20% հարկ)
 
Ըստ տասներկուականների՝ իսլամական իրավագիտության սահմանումն ու մեկնաբանումը Մուհամմադի և 12 իմամների պատասխանատվությունն է։ Քանզի 12-րդ իմամը թաքնված է, կրոնավորների գործն է՝ հղում կատարելով իսլամական գրականությանը՝ Ղուրանին, հադիսներին, իսլամական օրենքի շրջանակներում որոշումներ կայացնել ժամանակակից խնդիրների լուծման համար։ Այլ կերպ ասած՝ տասներկուական կրոնավորները ապահովում են Իսլամական իրավագիտության առաջնորդությունը, որը սահմանվել է Մուհամմադի և նրա իրավահաջորդների կողմից։ Այս գործընթացը հայտնի է իջթիհադ անունով, իսկ կրոնավորները հայտնի են մարջա անունով, որը նշանակում է վկայակոչում։ Տասներկուական կրոնավորների համար օգտագործում են Ալլամա կամ Այաթոլլա տերմինները։
 
== Տես նաև ==