«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6458 բայտ ,  1 տարի առաջ
 
Սալադինը շարունակել է իր ճանապարհը՝ գրավելու Մծբինը, որը որևէ դիմադրություն ցույց չի տվել։ Չնայած Մծբինը մեծ կարևորություն չուներ՝ այն գտնվում էր Մարդինի և Մոսուլի միջև ռազմավարական կարևոր դիրք ուներ և Դիարբեքիրի մոտակայքում էր գտնվում<ref name="LY8">{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=177}}</ref>։ Այս հաղթական արշավի ժամանակ Սալադինին տեղեկացրել են, որ խաչակիրները հարձակումներ են գործում Դամասկոսի գյուղերի վրա։ Սալադինը պատասխանել է․ «Թողեք նրանց․․․ մինչ նրանք գրավում են գյուղեր, մենք գրավում ենք քաղաքներ․ երբ մենք վերադառնանք, մենք ավելի մեծ ուժ կունենանք նրանց դեմ կռվելու համար»<ref name="LP9" />։ Միևնույն ժամանակ Հալեպում քաղաքի Զանգի էմիրը հարձակվել է Սալադինի տիրույթների հյուսիսային և արևելյան շրջանների քաղաքների վրա՝ Բալիս, Մանբիջ, Սարուջ, Բուզաա, ալ-Քարզայն։ Նա նույնիսկ ավերել է իր միջնաբերդը Ազազում՝ այսպիսով փորձելով թույլ չտալ, որ Այյուբյանները գրավելու դեպքում որևէ կերպ այն օգտագործել կարողանան<ref name="LY8" />։
 
===Հալեպի նվաճում===
[[File:L'armée de Saladin.jpg|thumb|250px|Սալադինի զորքը, ֆրանսիական մանրանկար, 1337 թվական]]
 
Սալադինն իր ուշադրությունը սևեռել է Հալեպի վրա՝ իր եղբայր Թաձ ալ-Մուլուք Բուրին ուղարկելով՝ գրավելու Թել Խալիդը, որը գտնվում էր Հալեպից 130 կմ հյուսիս-արևելք։ Զորքը նախապատրաստվել է պաշարման, սակայն Թել Խալիդի կառավարիչը հանձնվել է Սալադինին մայիսի 17-ին մինչև պաշարման սկիզբը։ Ըստ Իմադ ադ-Դինի՝ Թել Խալիդից հետո Սալադինը շարժվել է դեպի հյուսիս՝ [[Այնթապ (Այնթապի նահանգ, Թուրքիա)|Այնթապ]], սակայն քաղաքը գրավել է միայն այն ժամանակ, երբ նրա զորքը մոտեցել է քաղաքին՝ թույլ տալով Սալադինին ևս 100 կմ առաջ շարժվել դեպի Հալեպ։ Մայիսի 21-ին Սալադինը վրան է խփել քաղաքի մատույցների մոտ՝ դիրքավորվելով Հալեպի միջնաբերդից արևելք, իսկ ուժերի մնացյալ մասը կենտրոնացել է հյուսիսարևելյան Բանաքուսա արվարձանի և արևմուտքում Բաբ Ջանանի մոտ։ Նա իր զորքը որքան հնարավոր է քաղաքին մոտ էր տեղակայել՝ ակնկալելով շուտափույթ հաջողություն<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=195}}</ref>։
 
Զանգին երկար ժամանակ չդիմադրեց։ Նա իր ենթակաների շրջանում համակրված չէր, ուստի շտապում էր վերադառնալ Սինջար, որի կառավարիչն էր եղել նախկինում։ Զանգիի և Սալադինի միջև համաձայնություն է ստեղծվել, ըստ որի Զանգին զիջելու էր Հալեպը Սալադինին՝ դրա դիմաց վերականգնելով Սինջարի, Մծբինի և Ռաքքայի ղեկավարությունը։ Զանգին այս տիրույթները պահպանելու էր՝ իբրև Սալադինի վասալ՝ մատուցելով զինվորական ծառայություններ։ Հունիսի 12-ին Հալեպը պաշտոնապես հայտնվել է Այյուբյանների ձեռքում<ref>{{Harvnb|Lane-Poole|1906|pp=172–73}}</ref>։ Հալեպի բնակիչները տեղյակ չէին այս համաձայնության մասին, ուստի նրանք խիստ զարմացել են, երբ քաղաքի միջնաբերդի վրա բարձրացել է Սալադինի դրոշը։ Երկու էմիրները, այդ թվում նաև Սալադինի հին ընկեր Իզզադդին Ջուրդուքը ողջունել են Սալադինին և խոստացել են իրենց ծառայությունները մատուցել նրան։ Չնայած Սալադինը խոստացել է քաղաքի կրոնական առաջնորդության հարցերին չխառնվել՝ հանաֆիական վարչակազմը փոխարինել է շաֆիականով։ Չնայած Սալադինն էլ ֆինանսական խնդիրներ ուներ, թույլ է տվել հեռացող Զանգիին իր հետ վերցնել միջնաբերդում եղած պաշարները, իսկ մնացածը վաճառել, որը հենց ինքն էլ գնել է։ Չնայած Սալադինը սկզբում կասկածում էր այս փոխանակման հաջողությանը՝ ավելի ուշ հայտարարում էր, որ Հալեպը «հողեր բանալին է», «քաղաքը Սիրիայի աչքն է, իսկ միջնաբերդը՝ բիբը»<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=199}}</ref>։ Սալադինի համար քաղաքի գրավումը նշանակում էր 8 տարի տևած սպասումների ավարտ<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|pp=198–201}}</ref>։
 
Հալեպի միջնաբերդում մեկ գիշեր անցկացնելուց հետո Սալադինը շարժվել է դեպի Հարեմ, որը խաչակիրների տիրապետության տակ գտնվող [[Անտիոք|Անտիոքի]] մոտակայքում է գտնվում։ Քաղաքը հայտնվել էր Սուրհաքի ձեռքում, ով «փոքր [[Մամլուքներ|մամլուք]] էր»։ Սալադինը առաջարկել է նրան [[Հարեմ (քաղաք)|Հարեմի]] դիմաց տալ [[Բոսրա|Բոսրան]] և Դամասկոսում որոշ սեփականություն, սակայն Սուրհաքը ավելին է ուզել, որի արդյունքում Հարեմի կայազորը նրան հեռացրել է։ Սալադինի օգնական Թաքի ադ-Դինը ձերբակալել է Սուրհաքին այն մեղադրանքով, որ վերջինս նախատեսել է հանձնել Հարեմը Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ին։ Երբ Հարեմը հանձնվել է Սալադինին, նա կազմակերպել է քաղաքի պաշտպանությունը խաչակիրներից։ Նա հայտարարել է Եմենի և [[Բաալբեկ|Բաալբեկի]] խալիֆին և իր ենթարակներին, որ նախապատրաստվում է հարձակվել [[Հայաստան|Հայաստանի]] վրա։ Մինչ նա կսկսեր արշավանքը, մի շարք վարչական խնդիրներ կային, որոնք պետք էր լուծել։ Սալադինը համաձայնվել է Բոհեմունդի հետ զինադադար կնքել՝ դրա դիմաց ստանալով մուսուլման գերիներին, այնուհետև Ալամ ադ-Դին Սուլեյմանին տվել է Ազազը, իսկ Սաիդ ադ-Դին ալ-Յազքուջին՝ Հալեպը․ առաջինը Հալեպի էմիր էր, ով միացել էր Սալադինին, իսկ վերջինը Շիրքուհի մամլուքներից էր, ով օգնել էր Սալադինին Ազազում մահափորձի ժամանակ<ref name="Lyons202">{{Harvnb|Lyons|Jackson|1982|pp=202–03}}</ref>։
 
==Մահ==