«Թաթուլ Հուրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
 
Թաթուլ Սամսոնի Հուրյանը (Խաչատրյան) ծնվել է [[1912]] թ. [[հուլիսի 4]]-ին Արևմտյան Հայաստանի [[Սուրմալու]]ի գավառի Թեջրլու գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ Նա աչք է բացել համատարած վշտի ու կարիքի մեջ։ Շուտով գալիս են աղետի տարիները. սկսվում է համաշխարհային պատերազմը, որը սանձազերծեց թուրք բարբարոսներին։ Այնուհետև հաջորդում է ջարդերի շրջանը։ Խուսափելով համատարած բնաջնջումից լքելով հայրենի տունը՝ Հուրյանենց ընտանիքը բռնեց գաղթի տառապալից ճանապարհը և անցավ Անդրկովկաս։ Նրանք բնակություն հաստատեցին Երևանից ոչ հեռու գտնվող [[Փարաքար]] գյուղում, այնուհետև տեղափոխվեցին [[Զեյվա]] (այժմ [[Տարոնիկ]])։ Հենց այստեղ էլ 1920 թ. մահանում է Թաթուլի մայրը՝ Սաթենիկ Խաչատրյանը։ Մոր մահը ցնցում է երեխային։ Այդ խոր վիշտը նրա հոգում ապրում է երկար տարիներ։ Թաթուլի հայրը՝ Սամսոն Եսայի Խաչատրյանը, կնոջ մահից հետո իր երկու երեխաների՝ Թաթուլի և Անգինի (ծնված 1914 թ.) հետ տեղափոխվում են [[Հոկտեմբերյանի շրջան]]ի [[Էվջիլար]] (այժմ [[Արազափ]]) գյուղը։ Նույն թվականին Սամսոն Խաչատրյանը բարեկամների խորհրդով նորից է ամուսնանում։ Թաթուլի հայրը միջահասակ, կենսուրախ, անմիջական բնավորությամբ հողի աշխատավոր էր։ Հաճախ էր երեխաներին պատմում հեքիաթներ, լեգենդներ, առակներ։ Աշխատանքի ընկերները հաճախ էին խնդրում հետաքրքիր պատմություններ պատմել։ Նույնիսկ պատրաստ էին նրա փոխարեն աշխատել, միայն թե չզրկվեն նրան լսելու բավականությունից։ Ոչ մի կրթության չուներ, բայց տառաճանաչ էր։ Թաթուլը իր ստեղծագործելու շնորքը ժառանգել էր հորից։ Մանուկ Թաթուլը ութ տարեկանից արդեն հոգսի մեջ էր, զբաղվում էր գյուղական զանազան աշխատանքով։ Հուրյանի լույս տեսած երգերի ժողոցածուների մի մասը բացվում է «[[Աստղ]]» բանաստեղծությամբ, որը պոետի մանկության ու երազների սքանչելի պատկերն էր տալիս։ Նկարագրելով գիշերը՝ «[[վառվող ու մարող աստղերով]]», հոգեբանական մի պահի միջոցով Հուրյանը հիշում է իր մանկությունը, բարկ տատին և նրա չարագուշակ զրուցը, թե իր նորածին թոռը աստղից զուրկ է։
 
Տող 10 ⟶ 9՝
 
=== Կյանքի վերջին տարիները ===
Խորհրդային տարիներին մեղադրվել է ազգայնականության մեջ, հալածանքների պատճառով թողել է Բաքուն և եկել [[Արցախ]]։ Հետագայում ուղարկվել է ռազմաճակատի ծանր գիծ, որտեղ և զոհվել է։1942 թվականի հունիսի 21-ին Սևաստոպոլի համար մղված մարտում:
 
== Ստեղծագործություններ ==
Բանաստեղծություններն աչքի են ընկնում հայրենասիրական պաթոսով («Հասակ», [[1934]], «Աստղ», [[1943]], «Բանաստեղծություններ և պոեմներ», [[1949]], «Հուշարձան», [[1970]] և այլ ժողովածուներ)։ Թաթուլ Հուրյանը [[Արցախ]]ի գրական միավորման հիմանդիրներից և առաջին անդամներից մեկն է եղել։ Նա արժանացավ [[Եղիշե Չարենց]]ի քաջալերանքին և բարձր գնահատականին<ref>«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:</ref>:
 
== Երկեր ==
* Հողի արյունը (բանաստեղծություններ և պոեմներ), 1932:
* Դնեպր (պոեմ), 1933:
* Հասակ, 1934:
* Պոեմներ, 1941:
* Աստղ (բանաստեղծություններ և պոեմներ), 1943:
* Ֆրիկ (Թաթուլ Հուրյան) (դրամա), 1945:
* Բանաստեղծություններ և պոեմներ (ժողովածու), 1949:
* Երկրի հետ (բանաստեղծություններ և պոեմներ), 1951:
* Բանաստեղծություններ, 1956:
* Հուշարձան (բանաստեղծություններ), 1970:
* Լուսապսակ (բանաստեղծություններ), 1982:
 
=== Թարգմանություններ ===
Բանաստեղծություններն աչքի են ընկնում հայրենասիրական պաթոսով («Հասակ», [[1934]], «Աստղ», [[1943]], «Բանաստեղծություններ և պոեմներ», [[1949]], «Հուշարձան», [[1970]] և այլ ժողովածուներ)։ Թաթուլ Հուրյանը [[Արցախ]]ի գրական միավորման հիմանդիրներից և առաջին անդամներից մեկն է եղել։ Նա արժանացավ [[Եղիշե Չարենց]]ի քաջալերանքին և բարձր գնահատականին:
* Բանաստեղծություններ, 1953 (Հեղինակ՝ [[Նիկոլայ Նեկրասով]]):
* Հատընտիր։ Ղոշմաներ, գազելներ, մուխամմազներ (հեղինակ՝ Վագիֆ):
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՀՀ}}