«Դոդոշներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 35.
Ինչպես բոլոր երկկենցաղները, անոտները բաժանասեռ կենդանիներ են։ Բեղմնավորումը տեղի է ունենում էգի օրգանիզմում։ Արուի մոտ կոյանցքից դուրս է գալիս բեղմնավորմանը մասնակցող օրգանը՝ Phallodeum: Գոյություն ունեն ձվադրող տեսակներ, անոտների 75 %-ը կենդանածին են։ Երիտասարդ առանձյակները ձվիցդուրսեն գալիս մոր օրգանիզմում։ Ձվադրողները ձվադրում են փակ տեղերում և հողի տակ գտնվող բներում։
 
Տեսակներից շատերին հատուկ է արտաքին բեղմնավորումը, սակայն մի քանիսի մոտ բեղմնավորումը ներքին է, (Noctophrynoides, Mertensophyne micranotis): Բազմացման եղանակները տարբեր են, ջրում գորտնկիթ դնելուց և լողալու ընդունակ շերեփուկները դուրս գալուց, մինչև ձվակենդանածնություն և ուղղակի վերգետնյա զարգացում։ Ընտանիքի ներկայացուցիչների մեծ մասը ձվադրում են կանգնած կամ հոսող ջրամբարներում։ Pelophryne ֆիլիպինյան տեսակի դոդոշները ձվերը դնում են բույսերի տերևանութներում՝ մի քանի մետր բարձրության վրա։ Որոշ տեսակների շերեփուկներ, որոնք ապրում են արագահոս գետակներում Ansonia,Atelopus զարգանում են փորային կամ որովայնային ծծիչներ, որոնքց օգնությամբ նրանք ամրանում են ստորջրյան առարկաներին։
{{ՀԲ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դոդոշներ» էջից