«Հայաստանի առողջապահության ֆինանսավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հայաստանի մասին լրացուցիչ տեղեկատվության ավելացում
Տող 7.
[[2010]]-[[2011]] թվականներին Երևանի 3 բուժհաստատությունում կիրառվել է փորձարարարական եղանակով բժշկական ծառայությունների ֆինանսավորման համավճարային տարբերակ։ Հստակեցվել են համավճարի չափը (պետական մասնակցության մասով սահմանվել է նոր հաշվարկված իրատեսական գների՝ 70 %-ի, բնակչության մասով՝ 30 %-ի չափով), համավճարից գոյացող միջոցների ծախսման ուղղությունները, մասնավորապես աշխատավարձերին ուղղվող ֆինանսական միջոցների չափը և բաշխման կարգը։ ՀԲ և ԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ Կառավարության քննարկումների ժամանակ փորձարարական ծրագիրը գնահատվել է դրական՝ 30-90 %-ով ավելացել են բուժաշխատողների աշխատավարձերը։ [[2011]] թվականից որոշվել է ծրագիրը կիրառել հանրապետության ողջ տարածքում՝ անհետաձգելի և գինեկոլոգիական բուժօգնության ծառայությունների փոխհատուցման ժամանակ, որի համար մշակվել ու հաստատվել է նոր ծառայությունների գների խմբավորում և համավճարային մեխանիզմների կիրառման նոր կարգ։ Այն կնպաստի բուժաշխատողների աշխատանքի խթանմանը, մատուցվող ծառայությունների որակի և աշխատավարձերի բարձրացմանը, ինչպես նաև ոչ պաշտոնական վճարումների նվազեցմանը։ Աշխատանքներ են կատարվում մասնավոր կամավոր ապահովագրության ներդրման ուղղությամբ։ [[2010]] թվականին կատարվել են այդ ոլորտի առաջին քայլերը։
 
== Անվճար բուժզննումներ ==
Հայաստանում քաղցկեղն առավել տարածված է կանանց շրջանում<ref>{{Cite news|url=|title=Հայաստանում քաղցկեղն առավել տարածված է կանանց շրջանում|last=Արմենպրես|first=|date=Հունիսի 29, 2013|work=|access-date=https://armenpress.am/arm/news/724482.html|via=}}</ref>։ Քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղությամբ պետությունը և մի շարք կազմակերպություններ զանգվածային բուժզննումներ են իրականացնում։ Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման ուղղությամբ գործողություններ է իրականացնում Հայաստանի առողջապահության նախարարությունը՝ ՊԱՊ թեստերի և պատվաստմնա միջոցով։ Վահանաձև գեղձի և կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղությամբ զանգվածային հետազոտություններ է իրականացնում [[Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ|Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը]]՝ աշխատելով գյուղական համայնքներում։
 
Հայաստանում մատչելի չէ նաև ատամների խնամքը։ [[Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ|COAF]]-ն իրագործում է բերանի խոռոչի հիգիենա Հայաստանի գյւողական դպրոցներում, կազմակերպում է 0-14 տարեկան երեխաների ատամների ֆտորացում գյուղերում, ատամների խնամք և բուժում<ref>{{Cite web|url=https://am.coafkids.org/health/|title=Առողջապահության բարելավում|last=|first=|date=2019|website=coafkids|publisher=|accessdate=}}</ref>։
<br />
 
== Հղումներ ==
 
* [[Առողջապահության ազգային ինստիտուտ]]
* [[ՀՀ առողջապահության նախարարություն]]
* [[Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ]]
* [[Պապ թեստ]]
{{ՀՀ2012}}