«Հնգամատյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1.
'''Հնգամատյան''', (եբրայերեն անվանումը՝ Tora [[օրենք]]), [[Հին Կտակարան|Հին կտակարանի]] առաջին հինգ գրքերը։ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչական]] ավանդությունը վերագրում է [[Մովսես մարգարե]]ին։ Իրականում տարբեր ավանդությունների հավաքածու է՝ ստեղծված մ. թ. ա. IX—VI11 դդ. (խմբագրել և վերջնական տեքստի է բերել կրոնա-քաղաքական բարեփոխիչ, Եզրասը մ. թ. ա. V դար)։ Ընդգրկում է [[Ծննդոց]], [[Ելք|Ելից]], [[Ղևտական|Ղևտացվոց]], [[Թվոց]], [[Երկրորդ օրենք|Երկրորդ օրինաց]] գրքերը։ Ծննդոց գիրքը բովանդակում է աշխարհի ու մարդկության ստեղծման, Աստծո դեմ մարդկանց մեղանչման և դրա ծանր հետևանքների (Մեծ Ջրհեղեղը՝ որը սկսվել էր [[Նոյյան Տապան]]ի շինարարությամբ և այլն) մասին առասպելները։ Ելից և Թվոց գրքերում պատմվում է հրեա ժողովրդի դիցաբանական անցյալը (եգիպտական փարավոնին գերի ընկնելը, Մովսեսին Սինա լեռան վրա Եհովա աստծո հայտնությունն ու տասը պատվիրանների շնորհումը, [[Եգիպտոս]]ից հեռանալը և թափառումներն [[Անապատ (աշխարհագրություն)|անապատում]])։ Ղևտացվոց գրքում շարադրված են հրեա ժողովրդի պաշտամունքային, իրավական և բարոյական հնավանդ նորմերը (զոհ մատուցելու եղանակները, ծիսակատարությունները, հոգևորակաևների իրավունքները և այլն)։ Երկրորդ օրինացը առաջին չորս գրքերի ամփոփումն է, Մովսեսի ճառերն ու պատվիրանները։ Գիտությունը, ժխտելով Հնգամատյանի «աստվածային բնույթը», ընդունում է այն որպես գրական հուշարձան և պատմական սկզբնաղբյուր։
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=464}}