«Վազգեն Օվյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://avproduction.am/ +https://avproduction.am/)
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Վազգեն Գարեգինի Օվյան''' (Վազգեն Օհանջանյան, [[հունվար 6]], [[1932]], [[Դաշուշեն]] - [[փետրվար 23]], [[1987]], [[Ստեփանակերտ]]), [[հայ]] [[բանաստեղծ]], արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1960 թվական]]<nowiki/>ից։ [[ԽՄԿԿ]] անդամ [[1961]] թվականից: Գրական անուն է դարձրել անվան և ազգանվան առաջին տառերի յան վերջավորության մեկտեղումը (Օվյան):
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1932 թվական]]<nowiki/>ի [[հունվարի 6]]-ին [[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ|Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ]]<nowiki/>ի [[Ստեփանակերտ]]ի շրջանի (այժմ՝ [[Ասկերանի շրջան]]ի) [[Դաշուշեն]] գյուղում։ [[1954 թվական]]<nowiki/>ին ավարտել է Բաքվի Մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի և Գրականության բաժինը: Այնուհետև ուսուցչություն է արել [[Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ադրբեջանական ԽՍՀ]] [[Վարդաշենի շրջան]]<nowiki/>ի [[Ճալեթ|Ճալեթ գյուղ]]<nowiki/>ի ութամյա դպրոցում: 1955-1958 թվականներին ծառայել է [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]] Զինված ուժերում: Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի Դադուշեն գյուղի յոթնամյա դպրոցում: 1960 թվականին եղել է Ստեփանակերտի կուլտուրայի շրջանային տան տնօրենը: [[1960 թվական]]<nowiki/>ից եղել է [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|ԽՍՀՄ]] գրողների միության անդամ։ 1961-1976 թվականներին աշխատել է [[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ|Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ]]<nowiki/>ի ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում որպես թղթակից, ապա գրական-երաժշտական բաժնի ավագ խմբագիր։ 1976-1979 թվականներին աշխատել է [[«Սովետական Ղարաբաղ»]] օրաթերթի խմբագրությունում որպես նամակների բաժնի վարիչ: Այդ տարիներին թերթում հիմնել էր «Եղինջ» երգիծական հանդես-բաժինը և ամիսը մեկ երգիծական պատմվածքներ, ֆելիետոններ, զանազան հումորեսկ էր ներկայացնում ընթերցողին։
 
[[1979 թվական]]<nowiki/>ից մինչև իր անժամանակ մահը Վազգեն Օվյանը դարձյալ աշխատել է [[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ|Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ]]<nowiki/>ի ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում որպես գրական-երաժշտական խմբագրության ավագ խմբագիր: Կրկին սկսեց եթեր հեռարձակվել «Մախաթյան և Լեղունց» (հետագայում ավելացրեց նաև նոր հերոս՝ տիկին Խայթունին) երգիծական հանդեսը։ Երկուսուկես տասնամյակի ընթացքում նրա ջանքերով [[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ|Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ]]<nowiki/>ի ռադիոյում ստեղծվել էր հայկական երաժշտական ու գրական հաղորդումների ֆոնդ, որը հրկիզվել է [[Ստեփանակերտ]]ի հրետակոծության ժամանակ։
 
Վազգեն Օվյանի առաջին բանաստեղծությունը տպագրվել է [[1948 թվական]]<nowiki/>ին [[«Սովետական Ղարաբաղ»]] թերթում։ [[1961 թվական]]<nowiki/>ին լույս է տեսել գրողի անդրանիկ գիրքը։ Այնուհետև պարբերաբար տպագրվել են «Լեռների լեգենդը», «Շաղասար», «Խանքենդի», «Երգը մնաց լեռներում», «Տոհմածառ», «Մեղրի ժամանակը» գրքերը։
 
Վազգեն Օվյանի լավագույն ստեղծագործությունները, այդ թվում նրանք, որոնք բացահայտ ուղղված էին խորհրդային մեծ ու փոքր նազարների՝ [[Լեոնիդ Բրեժնև]]<nowiki/>ի, [[Հեյդար Ալիև]]<nowiki/>ի, Կևորկովի դեմ («Նազարնամե», «Հեքիաթ փառամոլ էշի մասին», «Հեքիաթ Մեծ գայլի, շնագայլի և այլոց մասին», «Հայրենադավը», «Հուդային», «Բասարական», «Զևս, խելոք կաց», «Հիմա է՞լ լռենք», «Դլե յաման», «Ղարաբաղ եմ ասում...», «Դու հպարտ չես, իմ Ղարաբաղ», «Կկորչեն հավետ և փառք, և անուն», «Իմ Ղարաբաղը տեսե՞լ ես, ասա» և այլն), արտացոլում էին կուռքերի, վերջը չերևացող ժողովների ու ծափերի վրա հիմնված խորհրդային իրականության զավեշտաողբերգական դեմքը («Այս շքերթներից հոգնել եմ արդեն», «Կրկես», «Տրիոլետներ», «Ութնյակներ» և այլն), բնականաբար, չէին կարող տպագրվել այն տարիներին և մնացել էին անտիպ։ Հետմահու լույս են տեսել «Եվ [[Պըլը Պուղի|Պըլը-Պուղի]]<nowiki/>ն մի առակ պատմեց», «Ղարաբաղի արծիվը», «Այս Ղարաբաղն է», «Լեռների լեգենդը», «Ավելի շատ լույս», «Կապույտ տարիներ» գրքերը, որոնցում հիմնականում տեղ են գտել գրողի անտիպ ստեղծագործությունները։
 
[[Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն|Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն]]ը [[1969 թվական]]<nowiki/>ին բեմադրել է Վազգեն Օվյանի «Մեծ Լոռեցին» պիեսը, որը [[Հայաստան]]<nowiki/>ում [[Հովհաննես Թումանյան]]ի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի։ [[1973 թվական]]<nowiki/>ին նույն թատրոնում բեմադրվել է Վազգեն Օվյանի մեկ այլ՝ «Լուսաբացը լեռներում» պիեսը: Այդ ներկայացումներն ու [[1980 թվական]]<nowiki/>ին բեմադրված «Եվ [[Պըլը Պուղի|Պըլը-Պուղի]]<nowiki/>ն մի առակ պատմեց» քնարական դրաման լայն ընդունելություն են գտել հանդիսատեսների շրջանում, բեմադրվել են 100-ից ավելի անգամ։
 
2015 թվականին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բեմադրվել է Վազգեն Օվյանի 4-րդ պիեսը՝ «Ակամա մեղավորները»։ 2017 թ. ապրիլին կրկին նույն թատրոնի բեմ է բարձրացել Հովհ. Թումանյանի հոբելյանին նվիրված պիեսը՝ «Աշխարհը Լոռվա ձորերում» անվամբ։ 
 
Վազգեն Օվյանը վախճանվել է [[1987 թվական]]<nowiki/>ի [[փետրվարի 23]]-ին [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|ԼՂՀ]] մայրաքաղաք [[Ստեփանակերտ]]<nowiki/>ում։ Հետմահու պարգևատրվել է [[ԼՂՀ]] բարձրագույն պարգևով՝ «<nowiki/>[[Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան|Մեսրոպ Մաշտոց» շքանշան]]<nowiki/>ով։
 
<!-- == Ստեղծագործություն ==
Տող 21.
Վազգեն Օվյանի լեզուն պատկերավոր է, աֆորիզմի սահմանին հասնող կարճ, համոզիչ, տպավորիչ... Այդ իսկ պատճառով լարվածությամբ կարդացվում են նրա նովելները՝ մի շնչով, առանց կանգ առնելու։ Բնածին է նրա հումորը, լեռնցու լայն բնավորությունն արտահայտող, կակուղ և կիրթ միևնույն ժամանակ։
 
Վազգեն Օվյանի «Լեռնակերտ» («Խանքենդուց մինչև Ստեփանակերտ») վիպակն իր «ելման» կետում առնչություններ ունի [[Եղիշե Չարենց]]<nowiki/>ի «Երկիր Նաիրի»-ի, [[Ակսել Բակունց]]<nowiki/>ի «Կյորես»-ի, [[Սերո Խանզադյան]]<nowiki/>ի «Մատյան եղելությանց»-ի հետ (թեև խիստ տարբեր են մատուցման եղանակները, յուրօրինակ են կերպն ու հայացքը)։ Ապա և անուղղակի շոշափումներ կան «Լեռնակերտի» և [[Վահան Թոթովենց]]<nowiki/>ի «<nowiki/>[[Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա]]<nowiki/>» վիպակի միջև, քիչ այն կողմ է նաև [[Գուրգեն Մահարի|Գուրգեն Մահար]]<nowiki/>ու «Այրվող այգեստանները»։
-->
 
Տող 36.
* Եվ Պըլը-Պուղին մի առակ պատմեց (երգիծական պատմվածքներ, առակներ, երգիծական բանաստեղծություններ), [[Ստեփանակերտ]], 1993, 188 էջ, տպ. 1000։
* Ղարաբաղի արծիվը (պատմավեպ), Ստեփանակերտ, 1993, 188 էջ, տպ. 500։
* Այս Ղարաբաղն է (բանաստեղծություններ, չափածո առակ-հեքիաթներ, չափածո պոեմ՝ «Նազար-նամե»), տպագրությունը՝ [[Չելյաբինսկ]]<nowiki/>ում, 2002, 320 էջ, տպ. 300։
* Լեռների լեգենդը, [[Երևան]], «Անտարես», 2003, տպ. 1000։
* Ավելի շատ լույս (երգիծական պատմվածքներ, առակներ, պիեսներ), Ստեփանակերտ, 2006, 432 էջ, տպ. 300։
Տող 74.
{{DEFAULTSORT:Օվյան, Վազգեն}}
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
[[Կատեգորիա:Հայ բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Հայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ դրամատուրգներ]]
[[Կատեգորիա:ԵՊՀ շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ գրողների միության անդամներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]
[[Կատեգորիա:Գրական կեղծանուններ]]