«Ալվիսի խոսքը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
 
== Նկարագրություն ==
Թզուկներից ամենաիմաստունը համարվող Ալվիս անունով մեկն ընդերքում գտնվող իր ապարանքից գալիս է քաջազուն աստված [[Թոր]]ի տուն և հզոր աստծու բացակայությամբ, հավանաբար նրա կնոջ՝ Սիֆի համաձայնությամբ, պատրաստվում է նշանվել նրանց դստեր հետ։ Հանկարծ արևելյան արշավից վերադառնում է Թորը և իր տան շեմին տեսնում է թզուկին, որը, նախօրոք խոստացված պայմանի համաձայն, իրեն հայտնում է նրա լուսապայծառ աղջկա հետ նշանադրվելու և իր հետ որպես հարս տանելու միտմամմիտման մասին։ Թորը ոչ իրեն հատուկ որոշում է ընդունում։ Նա իր Մյոլնիր մուրճի օգնությամբ հարցը լուծելու փոխարեն թզուկին առաջարկում է մի պայման, ըստ որիորի՝ խոստանում է իր ձյունաճերմակ աղջկա ձեռքը տալ Ալվիսին, եթե նա կարողանա պատասխանել իր առաջադրած բոլոր հանելուկները։հանելուկներին։ Ինչպես «[[Վաֆթրուդնիրի խոսքը]]» առասպելում, իրար հաջորդում են հարցեր ու պատասխաններ, սակայն մի տարբերությամբ, որ այստեղ շեշտադրվում է ոչ թե առասպելաբանական բազմաբնույթ գիտելիքների իմացության ստուգումը, այլ ներկայացվում է համապատասխան բառերի հոմանիշների մի երկար շարան, որով բնորոշվում են Իգդրասիլ տիեզերական հացենու ինն աշխարհներում տեղի ունեցող երևույթերը։երևույթները։
[[Թոր]]ի և Ալվիսի միջև տեղի ունեցող հետաքրքրաշարժ երկխոսությանը հետևելով՝ ընթերցողը հայտնվում է անվերջանալի թվացող մի խոսքաշարի մեջ, որին վերջ է տալիս միայն կտրուկ վրա հասնող արշալույսը՝ իր հետ բերելով դաժան հանգուցալուծումը․ արևի ճառագայթներից վախճանվում է Ալվիսը, և աշխարհում պակասում է ևս մեկ բանիմաց ու իմաստուն թզուկ։
 
== Աղբյուրներ ==