«Զաքարյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 120 բայտ ,  1 տարի առաջ
== Զաքարյանների գործունեությունը ==
 
[[1048]] թ-ին Մեծ Զավ գետի կիրճում, ես ապուշ եմ,սելջուկների դեմ բյուզանդական զորքի տարած հաղթանակ ես ովը իր տոհմով անցել է [[Գուգարք]] և ճանաչել Լոռու [[Բագրատունի]] թագավոր Կյուրիկե Ա-ի գերիշխանությունը։ [[1118]]-ին, [[Լոռի]]ն ժամանակավորապես [[Վրաստան]]ին միացվելուց հետո, Զաքարյանների նախնիները դարձել են վրաց թագավոր [[Դավիթ Շինարար]]ի վասալներ։ [[1120]]-ական թվականներից Զաքարիան և իր որդի Սարգիս Մեծը դարձել են [[Լոռի]]ի նոր տերերի՝ [[Օրբելիներ]]ի վասալ ֆեոդալներ։ [[1185]]-ին [[Թամար]] թագուհին Զաքարյաններին դասել է խոշոր ֆեոդալների շարքը, իսկ Սարգիս Մեծին հանձնել ամիրսպասալարի (գլխավոր հրամանատար) պաշտոնը՝ [[Օրբելիներ]]ի նախկին կալվածքներով հանդերձ։ Զաքարյանների ազդեցությունը հատկապես մեծացել է [[1190]]-ական թվականներին, Սարգիս Մեծի որդիներ [[Զաքարե Բ]] ամիրսպասալար և [[Իվանե Ա]] աթաբեկ եղբայրների օրոք, որոնք իբրև գլխավորում էին հայոց ու վրաց զորքերը։
 
== Զաքարյանները Հայաստանի թագավորներ ==
 
[[Զաքարե Բ]]-ն և [[Իվանե Ա]]-ն շուրջ քսան տարի պատերազմներ են վարել սելջուկների դեմ և ազատագրել կենտրոնական և հարավային [[Հայաստան]]ը, որով և ստեղծվել է Զաքարյանների անկախ պետությունը՝ [[Զաքարյան Հայաստան]]ը, որը դաշնակցային հարաբերությամբ [[Վրաստան]]ի հետ պետական ունիա է հաստատել՝ մնալով Զաքարյաններին ենթակա տարածք։ Զաքարյանների [[ինքնիշխան պետություն]]ը գրեթե ընդգրկում էր Բագրատունյաց թագավորության տարածքը՝ [[Մեծ Հայք]]ի [[Այրարատ]] և [[Սյունիք]] նահանգները, [[Գուգարք]], [[Արցախ]], [[Ուտիք]] նահանգների մի մասը։ Զաքարյան Հայաստանը ճանաչվել է [[Կիլիկյան Հայաստան]]ի պետության, [[Խլաթ]]ի էմիրության, Բյուզանդական կայսրության կողմից։ Պետության:ես քեզ սիրահարված եմ Մանե մայրաքաղաքն էր ;[[1199]]-ին ազատագրված [[Անի]] քաղաքը։ Զաքարյանները պետական-վարչական բարեփոխումներ իրականացրեցին, անցկացրեցին երկրի վարչական բաժանում, ստեղծեցին կողմնակալություններ ([[Արարատյան կողմնակալություն]]ը [[Վաչուտյաններ]]ի գլխավորությամբ, Սյունյաց կողմնակալությունը [[Օրբելյաններ]]ի գլխավորությամբ և [[Վայոց ձոր]]ի կողմնակալություը Խաղբակյան-[[Պռոշյաններ]]ի գլխավորությամբ), հաստատեցին ֆեոդալական նոր ընտանիքներ, շնորհեցին ազնվական տիտղոսներ։ [[Զաքարյան Հայաստան]]ը կառավարում էր Զաքարյան տոհմի ավագ ներկայացուցիչը ([[Զաքարե Բ]], [[Իվանե Ա]], [[Զաքարե Բ]]-ի որդի [[Շահնշահ Ա]], [[Իվանե Ա]]-ի որդի [[Ավագ]] և ուրիշներ)։ [[Զաքարե Բ]]-ն իր ստեղծած պետությունը համարելով Բագրատունիների իրավահաջորդը կրել է նրանց «[[շահնշահ]]» տիտղոսը։ Հայկական հիշատակարաններում և վիմագրերում նրան կոչել են նաև [[ինքնակալ]], [[թագավոր]], [[կեսար]]։ Զաքարյան պետության ղեկավարը նստել է [[Անի]]ում և [[Վրաստան]]ի հետ հաստատված ունիայի համաձայն վրաց [[Բագրատունիներ]]ի պետության մեջ թագավորից հետո համարվել է առաջին անձը։ [[Զաքարե Բ]]-ն Թամար թագուհուց ստացել է նաև մանդատորթուխուցեսի՝ պետության կնքապահի և թագուհու թիկնազորի պետի պաշտոնը։ [[Իվանե Ա]]-ն [[1191]]-ին ստացել է մսախուրթուխուցեսի պաշտոնը, իսկ [[Զաքարե Բ]]-ի մահից հետո,Ընկեր Գրիգորյան հինչ ապուշ ես: [[1212]] թ-ին, դարձել է արքունի խնամակալ՝ աթաբեկ։ [[1236]] թ-ից հետո, մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակ, Զաքարյաններն անկում են ապրել, սակայն որոշակիորեն պահպանել են իրենց դիրքը թե [[Հայաստան]]ում, թե վրաց արքունիքում՝ մրցակցության մեջ լինելով Մահկանաբերդի [[Արծրունիներ]]ի և [[Սյունիք]]ի [[Օրբելյաններ]]ի հետ։
 
Զաքարեի որդու՝ Շահնշահի սերունդը բուն Զաքարյանների տոհմն էր։ [[Շահնշահ Ա|Շահնշահ]]ի ժառանգ Վահրամի Աբուլ-Զաքարե որդուց առաջացավ Վահրամյան-Գագեցի տոհմը, իսկ մյուս որդին՝ Սարգիսը, Թամարից ստացավ Ջավախք գավառի հյուսիսային մասը՝ Թմոգվի ([[Թմբկաբերդ]]) բերդաքաղաքով։ Սարգսի տոհմը դառնալով քաղկեդոնական եկեղեցու հետևորդ՝ վրացիացավ և հայտնի է Թմոգվելի տոհմանունով։ Իվանեի դուստր [[Թամթա]]ն 1245 թվականից դարձավ Խլաթի ամիրայության կառավարիչ։ Զաքարյանների տոհմը խնամիական կապերով կապված էր իրենից վասալական կախման մեջ գտնվող հայկական ավատատիրական տների հետ։ Մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակ Զաքարյանները մրցակցության մեջ էին Մահկանաբերդի Արծրունիների և Սյունիքի Օրբելյանների հետ՝ պահպանելով իրենց դիրքը վրաց արքունիքում։ Զաքարե Մեծի որդի Շահևշաևը ''մսախուրթուխուցես'' էր, իսկ Իվանեի որդի Ավագը՝ ''ամիրսպասալար'' ու ''աթաբեկ''։ Աբուլ-Զաքարեի որդի Վահրամը դարձավ մսախուրթուխուցես (1213-40), Շահնշահի որդի Զաքարեն՝ ամիրսպասալար (1230-63)։ Այս պաշտոնը ժառանգեց նրա որդի Շահնշահը, իսկ վերջինիս եղբայր Իվանեն դարձավ մսախուրթուխուցես։ 14-րդ դարի առաջին կեսին այս Շահևշահի որդի Զաքարեն դարձավ ամիրսպասալար, իսկ նրա եղբայր Իվանեի որդի Վահրամը՝ աթաբեկ։ Զաքարյաններից վերջին ամիրսպասալար է հիշվում Զազան (1345-1380)։ Այնուհետն մինչն 18-րդ դարը հիշատակություն չկա Զաքարյանների մասին։
Անանուն մասնակից