«Շիա իսլամ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6543 բայտ ,  1 տարի առաջ
 
2011 թվականի մարտին մալայզիական կառավարությունը շիաներին հայտարարել է տարականոն ուղղություն և արգելել է նրանց տարածել իրենց հավատը այլ մուսուլմանների շրջանում, սակայն չի արգելել նրանց հետևել իրենց կրոնական պրակտիկային<ref>{{cite web|url= http://www.globalpost.com/dispatches/globalpost-blogs/belief/minister-malaysian-shia-keep-your-beliefs-yourself|title= Malaysian government to Shia Muslims: Keep your beliefs to yourself|publisher= globalpost.com|accessdate= 17 March 2014|deadurl= no|archiveurl= https://web.archive.org/web/20140228011729/http://www.globalpost.com/dispatches/globalpost-blogs/belief/minister-malaysian-shia-keep-your-beliefs-yourself|archivedate= 28 February 2014|df= dmy-all}}</ref><ref>{{cite web|url = https://www.state.gov/documents/organization/192853.pdf|title = Malaysia|publisher = state.gov|accessdate = 17 March 2014|deadurl = no|archiveurl = https://web.archive.org/web/20130907215126/http://www.state.gov/documents/organization/192853.pdf|archivedate = 7 September 2013|df = dmy-all}}</ref>։
 
===Տոներ===
Շիաները ամեն տարի նշում են հետևյալ տոները՝
*[[Ռամադան|Ռամազան]], որը նախանշում է Ռամադան ամսվա պահքի ավարտը,
*[[Կուրբան Բայրամ|Քուրբան բայրամ]], որը նախանշում է [[Հաջ|հաջի]] կամ դեպի Մեքքա ուխտագնացության ավարտը:
 
Հետևյալ տոները շիա մուսուլմանների յամար ամենակարևոր տոներից են՝
* Ղադրի տոն, որը նշվում է Ղադիր Խումում բազմաթիվ մուսուլմանների ներկայությամբ Ալիի իրավահաջորդության հայտարարման հիշատակման համար<ref>Paula Sanders (1994), [https://books.google.com/books?id=9fnBFANHMn4C&pg=PA121 ''Ritual, politics, and the city in Fatimid Cairo''], p. 121</ref>։ Այս տոնը տեղի է ունենում Զու ալ-Հիջահ ամսի 18-ին։
* Մուհարեմի սուգը և [[Շախսեյ-վախսեյ|Աշուրայի տոնը]] շիաների համար Հուսեյն իբն Ալիի մարտիրոսության հիշատակման օրն է։ Հուսեյնը Մուհամմադի թոռն էր, ում սպանել էր Յազիդ իբն Մուավիան։ Աշուրան սգի օր է, որը նշվում է Մուհարեմ ամսվա 10-ին։
* Արաբայնը Հուսեյն իբն Ալիի տան կանանց և երեխանների տառապանքների հիշատակման օրն է։ Այն բանից հետո, որ Հուսեյնը սպանվել է, վերջիններս Քերբելայից (կենտրոնական Իրաք) քշվել են Շամ ([[Դամասկոս]], [[Սիրիա]])։ Երեխաների մեծ մասը (նրանց մի մասը Մուհամմադի անմիջական ժառանգներն էին) ճանապարհին մահացել են ծարավից և հոգնածությունից։ Այս տոնը նշվում է Աշուրայից 40 օր հետո՝ Սաֆար ամսվա 20-ին։
* Մավլիդը Մուհամմադի ծննդյան օրն է։ Ի տարբերություն սուննի մուսուլմանների, ովքեր Մուհամմադի ծննդյան կամ մահվան օրը նշում են Ռաբի ալ-Ավվալ ամսվա 12-ին, շիա մուսուլմանները Մուհամմադի ծննդյան օրը նշում են այդ ամսվա 17-ին, որը համընկնում է 6-րդ իմամ [[Ջաֆար աս-Սադիկ|Ջաֆար աս-Սադիկի]] ծննդյան հետ<ref>Bernard Trawicky, Ruth Wilhelme Gregory, (2002), [https://books.google.com/books?id=gDbKexa1jfcC&pg=PA233 ''Anniversaries and holidays''], p. 233</ref>։ [[Վահաբականներ|Վահաբիականներն]] ընդհանրապես չեն նշում Մուհամմադի ծննդյան օրը՝ հավատալով, որ այն բիդա է (նորարարություն, նորություն, [[հերետիկոսություն]])<ref>{{cite web|title=Mawlid al-Nabi (the Prophet's birthday)|url=http://islamqa.info/en/249|website=Islamqa.info|accessdate=6 December 2015|deadurl=no|archiveurl=https://web.archive.org/web/20151226094532/http://islamqa.info/en/249|archivedate=26 December 2015|df=dmy-all}}</ref>։
* Ֆաթիմայի ծննդյան օրը Ջումադա աթ-Թանի ամսվա 20-ին։ Այս օրը նաև համարվում է «կանանց և մայրերի օր»<ref>{{cite web|url=http://english.khamenei.ir/news/4724/Lady-Fatima-inspired-women-of-Iran-to-emerge-as-an-extraordinary|title=Lady Fatima inspired women of Iran to emerge as an extraordinary force|date=18 March 2017|publisher=}}</ref>։
* Ալիի ծննդյան օրը Ռաջաբ ամսվա 13-ին։
* Բարայի գիշերը տասներկուական վերջին իմամ Մուհամմադ ալ-Մահդիի ծննդյան օրն է։ Շիաներն այս տոնը նշում են Շաաբան ամսվա 15-ին։
* Կադրի գիշեր, Ղուրանի բացահայտման գիշերվա հիշատակման օր։
* Այդ ալ-Մուբահիլան Ահլ ալ-Բայթի (Մուհամմադի տունը) և Նաջրանից քրիստոնյա պատվիրակության հանդիպման օրն է։ Այս տոնը նշվում է Զուլ ալ-Հիջահ ամսի 24-ին։
===Սրբավայրեր===
Մուսուլմանների համար 4 ամենասուրբ վայրերն են Մեքքան (Ալ-Հարամ մզկիթ), Մադինան (Ան-Նաբավի մզկիթ), Երուսաղեմը (Ալ-Աքսա մզկիթ) և Քուֆան (Քուֆայի մզկիթ)։ Շիաների համար բացի այս 4 վայրերից սուրբ են համարվում նաև Իմամ Հուսեյնի դամբարանը․ Ալ-Աբբաս մզկիթը Քերբելայում և Նաջաֆում Իմամ Ալի մզկիթը։
 
Շիաների կողմից երկրպագվող վայրերից են նաև Նաջաֆում [[Վադի աս Սալամ|Վադի աս-Սալամ]] գերեզմանոցը, Մադինայում Ալ-Բաքի գերեզմանոցը, [[Մաշհադ|Մաշհադում]] [[Իմամ Ռեզայի դամբարան|Իմամ Ռեզայի դամբարանը]], Քազիմիյա մզկիթը Քազիմիյայում, Ալ-Ասքարի մզկիթը [[Սամարա|Սամարայում]], Սահլայի մզկիթն ու Քուֆայի մեծ մզկիթը Քուֆայում և մի շարք այլ վայրեր [[Ղոմ|Ղոմում]], [[Շոշ|Շոշում]] և Դամասկոսում։
 
Սաուդյան Արաբիայում գտնվող գրեթե բոլոր շիական սրբավայրերը ոչնչացվել են Իխվանի ռազմիկների կողմից․ դրանցից ամենահայտնի դեպքը 1925 թվականին Ալ-Բաքիում Իմամների գերեզմանների ոչնչացումն էր<ref>Laurence Louėr (2008), [https://books.google.com/books?id=1vcfDuatockC&pg=PA22 ''Transnational Shia politics: religious and political networks in the Gulf''], p. 22</ref>։ 2006 թվականին Ալ-Ասքարի մզկիթը ոչնչացվել է ռումբի պայթյունի արդյունքում<ref>Karen Dabrowska, Geoff Hann, (2008), [https://books.google.com/books?id=DhJ3lRnXyXcC&pg=PA239&dq=askari+mosque+bomb+2006&hl=en&oi=book_result&ct=result&resnum=2 ''Iraq Then and Now: A Guide to the Country and Its People''], p. 239</ref>։
 
== Տես նաև ==