«Կուրմանգազի Սաղիրբաևի հուշարձան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12.
|Ներկա վիճակը = կանգուն
}}
'''Կուրմանգազի Սաղիրբաևի հուշարձան''' ({{lang-ru|Памятник Курмангазы Сагырбаеву}}), հուշարձան [[Ռուսաստան]]ի [[Աստրախան]] քաղաքում։ Նվիրված է [[Ղազախստան]]ի ժողովրդական երաժիշտ, կոմպոզիտոր, դոմբրահար  [[Կուրմանգազի Սաղիրբաև]]ին։  Գտնվում է Աստրախանի  Սովետսկայա և Կալինինի փողոցների խաչմերուկում։
 
Հուշարձանը բացվել 2008 թվականի [[դեկտեմբերի 13]]-ին։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Եդիգե Ռահմանովը և Թոքթարբեկ Ռախիևը։
 
== Նկարագրություն ==
Կուրմանգազի Սաղիրբաևի հուշարձանը [[Ղազախստան]]ի կառավարության նվերն է [[Աստրախան]]ի 450-ամյակի առթիվ։ Դա [[բրոնզ]]ե քանդակ է, որը պատկերում է ձին հեծնած, դոմբրան ձեռքին [[Կուրմանգազի Սաղիրբաև]]ին։ Քանդակագործական հորինվածքի բարձրությունը 6 մետր է։ Այն տեղադրված է Քուրթիի [[գրանիտ]]ից պատրաստված երեքմետրանոց [[պատվանդան]]ի վրա։ Հուշարձանի հիմքը 1 մետր է։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործներ Թոքթարբեկ Ռախիևը և  Եդիգե Ռահմանովը։
 
== Պատմություն ==
Կուրմանգազի Սաղիրբաևը (1823-1896) [[Ղազախներ|ղազախ]] ժողովրդական երաժիշտ-դոմբրահար է, կոմպոզիտոր, դոմբրայի համար գրված ժողովրդական պիեսների (կյույերի) հեղինակ։  Նրա ստեղծագործությունը հսկայական ազդեցություն է թողել ղազախական երաժշտության զարգացման վրա։  Կուրմանգազի Սաղիրբաևի անունով են կոչվում ժողովրդական գործիքների պետական նվագախումբը, [[Ալմա Աթա]]յի կոնսերվատորիան, երաժշտական դպրոցներ, փողոցներ, [[Ղազախստան]]ի պետական մրցանակը։
 
Հարուստների անթաքույց քննադատության համար ենթարկվել է հետապնդումների։ Կուրմանգազի Սաղիրբաևը թաղվել է [[Աստրախանի մարզ]]ի [[Վոլոդարսկի շրջան]]ի Ալտինժար գյուղում։ 1996 թվականին նրա գերեզմանի տեղում կառուցվել է [[դամբարան]]։ 2005 թվականին կոմպոզիտորի գերեզմանից քիչ հեռու բացվել է Կուրմանգազիի անվան մշակութային կենտրոն, որի տարածքում գործում է Կուրմանգազի Սաղիրբաևի թանգարանը։
Տող 28.
 
== Գրականություն ==
* «Аргументы и факты. Астрахань» №  51 (168), 17.12.2008
 
== Հղումներ ==