«Աղվեսներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ 37.186.92.108 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BRPever մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 33.
'''Աղվեսները''' ({{lang-lat|Vulpes}}), [[շնազգիներ]]ի ընտանիքի [[գիշատիչներ|գիշատիչ կաթնասունների]] ցեղ են
 
։ ՀՀ բոլոր մարզերում տարածված է [[աղվես սովորական]]ը (''V. vulpes''), որն ունի 2 ենթատեսակ՝ աղվես անդրկովկասյան և աղվես հայկական։ Բնակվում են գետնափոր բներում (յուրաքանչյուր բույն ունենում է մի քանի բնանցք), որը կառուցում են բլրալանջերին, զբաղեցնում գորշուկի հին բույնը կամ թաքնվում են ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։Աղվեսները խելացի են եւ սիրում են պողպատե հավերին:https://go.mail.ru/search_images?fr=lite&gp=868104&q=foxes%20-%20%20#urlhash=8635165714766642071թաքստոցներում։
 
== Արտաքին կառուցվածք ==
Հայաստանի ժողովուրդը սիրում է մեզ հեքիաթների մեջ: Շատ հաճախ աղվեսները բարի են, ոմանք էլ խելացի են:
 
== FOXES ==
Աղվեսները ավելի փոքր են, քան միջին չափի ընտանի [[շուն]]ը, բնութագրվում են երկար նեղ [[մռութ]]ով, և խիտ [[պոչ]]ով։
Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ։ Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրադեղնավուն և այլ երանգներով։ Բուծվում են արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվես։ Ականջների արտաքին մասը սև է, ոտնաթաթերի տակը՝ մորթապատ։
[[Պատկեր:Red Fox (Vulpes vulpes) -British Wildlife Centre-8.jpg|մինի|left|280px|Մայր աղվեսը ձագի հետ]]
=== Ընդհանուր տեղեկություն տեղեկություններ ===
Աղվեսները խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանիներ են։ Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը։ Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել։ Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս։ Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց։
 
=== Տարածվածություն ===
Աղվեսն ապրում է գետնափոր բներում (կառուցում է բլրալանջերին), զբաղեցնում գորշուկի և այլ կենդանիների բները կամ թաքնվում է ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։ Հաճախ ապրում է բնակավայրերից ոչ հեռու։
Աղվեսը Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի [[Անտարկտիդա]]յից, իսկ [[Ավստրալիա]] տարել են [[Եվրոպա]]յից։ Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական։
Գազանաբուծական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվեսներ։ ՀՀ-ում նման տնտեսություն կա [[Լոռու մարզ]]ում։
 
=== Սնունդը ===
Աղվեսը սնվում է [[նապաստակներ]]ով, [[գորտեր]]ով ու [[մողեսներ]]ով, խոշոր միջատներով (առավելապես՝ մորեխներով), երբեմն կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը։ Սակայն նրա հիմնական կերը մկներն ու մանր կրծողներն են ([[դաշտամկներ]], [[ավազամկներ]], [[ճագարամուկ]], [[առնետ]] և այլն)։ Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մկնանման [[վնասատու կրծողներ]], իսկ ձագերի հետ՝ երկու-երեք անգամ ավելի։ Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Ամռանն աղվեսը սնվում է բույսերի որոշ տեսակներով։
Ակտիվ գործում են օրվա բոլոր ժամերին, առավելապես՝ լուսաբացին և մայրամուտին։ Ապրում են 15 տարի։
[[Պատկեր:VulpesZerdaScratching cropped.jpg|մինի|ձախից|240px|FOX[[Ֆենեկ աղվես]]ը]]
=== Բազմացումը և ձագերը ===
Կտղուցի շրջանում (հունվար-փետրվարին) արուների միջև տեղի է ունենում պայքար էգին տիրելու համար։ Հղիությունը տևում է 52-56 օր։ Այդ ընթացքում արուն չի հեռանում էգից, մաքրում է նրա վրայի մակաբույծները, թարմացնում բույնը, կեր հայթայթում և այլն։ Ունենում են 4-6 (երբեմն՝ 12) ձագ։ 17-19 օրական ձագերը կարող են դուրս սողոսկել բնից, երկար ժամանակ խաղալ բնի շրջակայքում, իսկ վտանգի դեպքում՝ անմիջապես թաքնվել բնում:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աղվեսներ» էջից