«Լվովի ավետարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|Լվովի ավետարան '''Լվովի ավետարան''', 12-րդ դարի հայկական կիլիկյան ձեռա...»:
(Տարբերություն չկա)

16:39, 3 Մարտի 2019-ի տարբերակ

Լվովի ավետարան, 12-րդ դարի հայկական կիլիկյան ձեռագիր: Հայկական ավանդույթի համաձայն, Սկևրա վանքի անունով, որտեղ այն գրված էր, կոչվում է Սկևրի ավետարան:

Լվովի ավետարան

Պատմություն

Ավետարանը գրվել է Կիլիկյան թագավորությունում Սկևր վանքում (Լամբրոնից ոչ հեռու), որտեղ 12-րդ դարի վերջին ավարտվեց Կիլիկյան մանրանկարչության ոճի վերջնական ձևավորումը[1] [2]: Ինչպես վկայում է ձեռագրի էջերի հուշագրությունը հայկական օրացույցի 647-րդ տարում (1198 թվականին հունվարի 31 - 1199 թվականին հունվարի 30-ը), գրող ու մանրանկարիչ Գրիգոր Մուլցեցին ավարտել է աշխատանքը:

1930 թվականին Ավետարանը նկարագրվել է Ներսես Ակինյանի կողմից: Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ այն պատկանում էր Լվովի հայկական համայնքին: Արևմտյան Ուկրաինան ԽՍՀՄ-ին անդամակցելուց և Լվովի ու Արևմտյան Ուկրաինայի հայերի Լեհաստանում վերաբնակեցումից հետո, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբի հետ մեկտեղ, ձեռագրերի հետքերը անհետացել են: 1993 թվականին Ավետարանը հայտնաբերվել և ցուցադրվել է Գնեզնոյում դոկտոր Գյունտեր Պրինցինգի և նրա լեհ գործընկեր Ք. Իլսկիի կողմից:

Ձեռագրի հայտնաբերումից հետո, տարբեր երկրների մասնագետների մեծ խումբ է մասնակցել Մայնցեի Մ. Գուտենբերգի թանգարանում` Գ. Պրինցինգի և Ա. Շմիդթի ջանքերով կազմակերպված ձեռագրի վերականգնմանը և ուսումնասիրությանը: Ըստ Լ. Ռ. Ազարյանի, Լվովի Ավետարանը Վենետիկի Ավետրանի հետ մեկտեղ (1193 թվական) հանդիսանում է ամենակարևոր ձեռագրերից մեկը, որոնք ազդել են Կիլիկյան մանրանկարչության ձևավորման վրա:

Ծանոթագրություններ

  1. Академия Наук СССР//Институт Истории// Византийский временник //Том XXVIII стр-ца 278 [1] // Изд-во «Наука» М.- 1968 г.
  2. Академия Наук СССР//Институт Истории// Византийский временник //Том XXVIII стр-ца 277 [2] // Изд-во «Наука» М.- 1968 г.

Արտաքին հղումներ

  • [3] Євангеліє зі Скеври