«Աշոտ Հովհաննիսյան (պատմաբան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 33.
'''Աշոտ Գարեգինի Հովհաննիսյան''' ({{ԱԾ}}), հայ պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, դասախոս։ Նրա հիմնարար երկերից են ''[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=27456 Ֆրիկը պատմաքննական լույսի տակ]'' գրքույկը, ''[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=23710&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D5%86%D5%A1%D5%AC%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8%20%D6%87%20%D5%B6%D6%80%D5%A1%20%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A8 Նալբանդյանը և նրա ժամանակը]'' և ''[http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=17351 Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության]'' երկհատոր աշխատությունները:
 
Ավարտել է [https://www.en.uni-muenchen.de/index.html Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանի] փիլիսոփայական ֆակուլտետը՝ 1913 թ․ պաշտպանելով ''Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը'' դոկտորական ավարտաճառը<ref>{{Cite book|title=Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը|last=Հովհաննիսյան|first=Աշոտ|publisher=Հովհաննիսյան ինստիտուտ|year=2016|isbn=978-9939-1-0315-0|location=Երևան|pages=}}</ref>: Եղել է [[Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպություն|Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության]] (ՍԴԲՀԿ) անդամ 1904-1906 թթ․<ref>Վարդան Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն»․ Աշոտ Հովհաննիսյանի ավարտաճառը և նրա գործուն պատմագիտությունը», տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, ''Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը'' (Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ, 2016), էջ 580-581:</ref>, [[:ru:Российская_социал-демократическая_рабочая_партия|Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության]] (ՌՍԴԲԿ) անդամ 1906 թվականից<ref>Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն»», էջ 616:</ref>: Դասավանդել է [[Գևորգյան Հոգևոր Ճեմարան|Էջմիածնի Գևորգյան ճեմարանում]] (1914-1917 թթ․), [[Լազարյան ճեմարան (Մոսկվա)|Մոսկվայի արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտում]] (1918-1919 թթ․), [http://www.ysu.am/main/ Երևանի պետական համալսարանում] (1921-1926 թթ․): Եղել է Խորհրդային Հայաստանի հիմնադիր գործիչներից․ լուսավորության ժողովրդական կոմիսար 1920-1921 թթ․, ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար 1922-1927 թթ․: Ստալինյան [[1930-ականների բռնաճնշում|«Մեծ զտման»]] ժամանակ բռնադատվել է ([[1937]] թ․), վերապրել աքսորը: Պատմական գիտությունների դոկտոր է [[1956]] թ․, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս [[1960]] թ․<ref>{{Cite web|url=http://www.sci.am/members.php?mid=76&langid=2|title=Աշոտ Գարեգինի Հովհաննիսյան, ՀՀ ԳԱԱ անդամների անհատական տվյալներ|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>:
 
== Կենսագրություն ==
Աշոտ Հովհաննիսյանը ծնվել է [[1887]] թվականի հունիսի 17-ին [[Շուշի]] քաղաքում, մահացել է [[1972]] թվականի հունիսի 30-ին [[Երևան]]ում: Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի ռեալական վարժարանում։ Ավարտել է [[Շուշիի ռեալական դպրոց]]ը։ Նրա պատանեկության և վաղ երիտասարդական տարիներին Շուշին հասարակական-քաղաքական հակամարտ հոսանքների, գաղափարական իրարամերժ խմբավորումների մի ուրույն կենտրոն էր։ Աշոտ Հովհաննիսյանն անվերապահորեն կանգնում է սոցիալ-դեմոկրատական հոսանքի ուղղության վրա։ [[Վլադիսլավ Կասպարով]]ի և իր դասընկերոջ՝ [[Հայկ Գյուլիքևխյան]]ի հետ նա 1905 թվականին ղեկավարում է ռեալական դպրոցի աշակերտական դասադուլը և գրում հակացարական բովանդակություն ունեցող թռուցիկներ, որոնցում հայոց լեզվի դասավանդումն ուսումնարանում պարտադիր դարձնելու պահանջ է ներկայացնում։
 
Բարձրագույն կրթությունն ստացել է [[Գերմանիա]]յում (սովորել է [[Ենայի համալսարան|Ենայի]], Հալլեի, Մյունխենի համալսարաններում), մասնագիտացել [[Տնտեսագիտություն|տնտեսագիտության]] և [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] բնագավառում։ Աշոտ Հովհաննիսյանը [[1906]] թվականի սեպտեմբերին մեկնում է Գերմանիա՝ ընդունվում Ենայի համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Ենայի համալսարանում ուսումնառության տարիներին նա ունկնդրել է ժամանակի նշանավոր գիտնականներ [[Ռուդոլֆ Էյկեն]]ին, [[Օտտո Լիբման]]ին, [[Էռնստ Հեկկել]]ին և այլ հայտնի անհատականությունների։ Աշոտ Հովհաննիսյանը բուռն մասնակցություն է ունենում ուսանողական միությունների աշխատանքներին, 1906 թվականի վերջերին անդամակցում է ՌՍԴԲԿ արտասահմանյան կազմակերպությանը։
Գերմանիայի համալսարաններում ընդունված կարգի համաձայն՝ նա սովորում է ոչ թե մեկ, այլ մի քանի համալսարաններում։ Ենայից հետո Հովհաննիսյանը ուսումը շարունակում է Հալլեի համալսարանի տնտեսագիտության և Մյունխենի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետներում։
[[1913]] թվականին վերադարձել է Շուշի և դասավանդել հոգևոր ճեմարանում։ Ամենայն հայոց կաթողիկոս [[Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի)|Գևորգ Ե Սուրենյանցի]] առաջարկությամբ նա [[1914]] թվականի սեպտեմբերին տեղափոխվում է Վաղարշապատ և նշանակվում [[Գևորգյան Ճեմարան|Գևորգյան ճեմարանի]] քաղաքատնտեսության, լատիներենի, գերմաներենի և ընդհանուր պատմության առարկաների դասախոս։
 
[[1917]] թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո Գևորգյան ճեմարանը դադարեցնում է իր գործունեությունը. ուսուցիչներն ու սաները ցրվում են։ Աշոտ Հովհաննիսյանը նույն թվականի հուլիսին վերադառնում է Շուշի, որտեղ խմբագրում է «Նեցուկ» թերթը, որի համարներում տպագրված հրապարակախոսական հոդվածներում և խմբագրականներում պաշտպանում է սոցիալիստական հեղափոխություն իրագործելու ծրագիրը։ [[Ստեփան Շահումյան]]ի հրավերով նա 1917 թվականի վերջերին տեղափոխվում է [[Բաքու]],որտեղ գործուն մասնակցություն է ունենում Բաքվի խորհրդի, այնուհետև Բաքվի խորհրդային իշխանության (Կոմունա) աշխատանքներին։ Նշանավոր հեղափոխական [[Նադեժդա Կոլեսնիկովա]]յի հետ գլխավորում է Բաքվի խորհրդի ժողովրդական կրթության բաժինը։ Նույն խորհրդում աշխատում է որպես կուլտուր-լուսավորական բաժնի վարիչ, խմբագրում է «Բանվորի խոսք» թերթը։ [[Բաքվի կոմունա]]յի անկումից հետո (1918 թ., օգոստոսի 10) Աշոտ Հովհաննիսյանը որոշ ժամանակ հանգրվանում է Աստրախանում, որտեղ խմբագրում է «Կարմիր բանվոր» թերթը, քաղաքական աշխատանք կատարում «Իվան Կոլեսնիկով» շոգենավի կոլեկտիվում։ Այնուհետև տեղափոխվում է [[Մոսկվա]]: 1918-1919 թվականներին եղել է Մոսկվայի [[Լազարյան ճեմարան]]ի պրոֆեսոր, միաժամանակ, Հայկական գործերի կոմիսարիատում՝ հրատարակչական բաժնի վարիչ։
1920 թվականի գարնանը գործուղվում է Դոնի Ռոստով, որտեղ խմբագրում է «Բանվորի կռիվ» թերթը և քաղաքական աշխատանք կատարում հայ բնակչության շրջանում։ [[1920]] թվականին վերադառնում է Երևան և [[Բորիս Լեգրան]]ի առաքելության կազմում մասնակցում [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] (1918-1920) կառավարության հետ բանակցություններին։
Զբաղեցրել է [[ՀԽՍՀ]] առաջին լուսժողկոմի պաշտոնը։ Նա է ստորագրել հայոց լեզուն հանրապետությունում պետական ճանաչելու, անգրագիտությունը վերացնելու, պետական հրատարակչություն կազմակերպելու, կուլտուր-լուսավորական ինստիտուտի ստեղծման, Երևանի համալսարանի կազմակերպման, կուլտուր-պատմական ինստիտուտի ստեղծման, Երևանի հեղափոխական թանգարանի հիմնադրման և այլ դեկրետներ։ 1921-1927-ին թվականներին եղել է ՀԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար։ 1921-1926 թվականներին դասախոսել է [[ԵՊՀ]]-ում։ Հետագա տարիներին կատարել է գիտամանկավարժական աշխատանք (Մոսկվա, Երևան)։
 
[[1927]] թվականի հուլիսին ազատվում է զբաղեցրած պաշտոնից և տեղափոխվում Լենինգրադ, որտեղ [[Մ. Սալտիկով-Շչեդրին]]ի անվան գրադարանում մեկ տարի աշխատելուց հետո հրավիրվում է Մոսկվա։ 1928–1931 թվականներին աշխատում է Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի կաբինետի վարիչ, այնուհետև՝ 1931-1934 թվականներին [[ԽՍՀՄ Ազգությունների ինստիտուտ]]ի փոխտնօրեն, 1934–1935 թվականներին Նյութական մշակույթի
պատմության պետական ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի տնօրեն և վերջում՝ 1935-1937 թվականներին, ԽՍՀՄ պատմության ինստիտուտի փոխտնօրեն։ [[1937]] թվականին անհիմն բռնադատվել է, [[1943]] թվականին՝ բանտից ազատվել, վերջնականապես արդարացվել է [[1954]] թվականին։ Նույն թվականից աշխատել է [[ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ|ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում]], ղեկավարել նոր պատմության բաժինը։ Նա [[1955]] թվականից նորից պաշտպանում է դոկտորական ատենախոսություն, իսկ [[1960]] թվականին ընտրվում ԳԱ ակադեմիկոս։ Նրան գիտության վաստակավոր գործչի կոչում է շնորհվում [[1961]] թվականին։
 
== Աշխատություններ ==
Աշոտ Հովհաննիսյանը ներկայացնում է [[1913]] թվականին Մյունխենում[[Մյունխեն]]ում հրատարակում է «Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը» աշխատությունը, որը պաշտպանում է որպես դոկտորական ատենախոսություն և ստանում փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։
 
Կենտկոմի առաջին քարտուղար աշխատած տարիներին իր խմբագրած գրական, գիտական և քաղաքական «[[Նորք (հանդես)|Նորք]]» հանդեսում են տպագրվել նրա «Դաշնակցության իդեոլոգիայի ընթացիկ կուրսը», «Հայաստանի հեղափոխության հուլիսն ու հոկտեմբերը», «Նժդեհի բացատրությունը Լեռնահայաստանի անկման պատճառների մասին», «Դաշնակցությունը և պատերազմը», «Դաշնակցական Հայաստանի գործերից», «Դաշնակցության սոցիալական ծագումը», «Ամերիկահայ կոմունիստական շարժումը» և այլ ուսումնասիրություններ։
Հիմնական ուսումնասիրությունները նվիրված են հայ ազատագրական մտքի, հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը։ Նա հայագիտության պահեստապաշարը հարստացրեց «Ֆրիկը պատմաքննական լույսի տակ» (1955, «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (հ․ 1-2, 1957, 1959), «Նալբանդյանը և նրա ժամանակը» (հ․ 1-2, 1955, 1956) մենագրություններով։ Այդ աշխատություններում բացահայտելով հայ ազատագրական մտքի դեգերումները, նրա էությունը, նպատակներն ու դրսևորումները՝ հանգել է այն եզրակացության, որ հայ ժողովրդի պետական անկախության վերականգնման գաղափարն իշխող է եղել դարեր շարունակ՝ Արշակունիների կործանման ժամանակաշրջանից (V դ․) մինչև XIX դ․ 2-րդ կեսը։