«Երգ Թրիմրի մասին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 16.
Նա հանդիպում է սառցե հսկաների գլխավոր Թրիմրին, որը ցուրտ ձմռան հովանավորն էր։ Հսկան հարցնում է Լոկիին, թե ինչու է նա հեռավոր Ասգարդից եկել իր մոտ։ Լոկին հայտնում է, որ կորել է Մյոլնիր մուրճը և հարցնում, թե արդյոք Թրիմրը չի հափշտակել։ Թրիմրը խոստովանում է, որ ինքն է տարել այն և ութ ասպարեզ խորությամբ թաղել է հողի տակ։ Եվ պայման է դնում, որ այն կվերադարձնի, եթե իրեն որպես հարսնացու բերեն չքնաղ [[Ֆրեյա]]յին։
 
[[Լոկի]]ն վերադառնում է Ասգարդ, որտեղ նրան սպասում էր [[Թոր]]ը։ Լոկին պատմում է, թե ուր հասավ և ինչ իմացավ Մյոլնիր մուրճի մասին, նաև այն, թե ինչպես միայն կարելի է վերադարձնել մուրճը։ Իմանալով այդ, Թորը եղբոր՝ Լոկիի հետ կրկին գնում է [[Ֆրեյա]]յի մոտ և ասում, որ նա պետք է իսկույն հարսի շորեր հագնի ու իր հետ գնա հսկա յոտունների երկիրը հարսնության։ Բայց Ֆրեյան խիստ զայրանում է, ասելով, որ եթե համաձայնվի, իրեն անառակ կհամարեն։ Դրանից հետո [[ասեր]]ը ժողով են գումարում, որպեսզի որոշեն, թե ինչ հնարով վերադարձնեն Թորի մուրճը։ Ի վերջո որոշում են Թորին հագցնել հարսի զգեստներ և Ֆրեյայի փոխարեն ուղարկել Թրիմրի մոտ։ Հզոր աստվածը նախ ընդդիմանում է, թե իրեն կնաբարո կհամարեն, բայց ի վերջո համաձայնում է։
Երբ նա հասնում է Թրիմրի պալատը, հսկաների առաջնորդը մեծ սեղան է գցել տալիս, ապա իր քրոջն ուղարկում բերելու Մյոլնիր մուրճը, որպեսզի այն դնեն հարսի ծնկներին և օծեն նրան։ Բայց երբ Թորը կրկին տիրանում է իր ահեղ զենքին, իսկույն սպանում է Թրիմրին, ապա կոտորում մյուս հսկաներին։