«Արտազի երեք վանքերը (գիրք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 50.
}}
'''«Արտազի երեք վանքերը»''' ({{lang-en|Three monasteries of Artaz}}, {{lang-ru|Три монастыр́ гащара Артаз}}), [[Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ|Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության]] կողմից 2012 թվականին հրատարակված «[[ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ (գրքաշար)|ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ]]» շարքի թվով 15-րդ գիրքը (Գիրք ԺԵ): Այն հեղինակել է [[Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ]]ի հիմնադիր [[Արմեն Հախնազարյան]]ը: Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ [[հայերեն]], [[անգլերեն]] և [[ռուսերեն]]: Աշխատությունը ներկայացնում է [[Ատրպատական]]ի ([[Իրանական Ադրբեջան]]ում, ներկայում [[Իրանի Իսլամական Հանրապետություն|Իրանի Իսլամական Հանրապետության]] հյուսիսում) գտնվող [[Հայեր|հայկական]] [[Հայ առաքելական եկեղեցի|առաքելական]] երեք վանքերի՝ [[Սուրբ Թադևոսի վանք|Թադեոս Առաքյալի]], [[Ծոր Ծոր|Ծործորի]] և [[Սուրբ Ստեփանոս վանք (Դարաշամբ)|Մաղարդա Սուրբ Ստեփանոս Նախավկայի]] պատմությունը: Գրքում ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ։ Հեղինակը գիրքը ստեղծել է իր հոր՝ Հովհաննես Հախնազարյանի հիշատակին<ref name="raa-am Արտազի երեք վանքերը">[http://www.raa-am.com/raa/public/publish.php?clear=1&mid=5&more=1&cont=33&obid=56 «Արտազի երեք վանքերը» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում] ''([https://web.archive.org/save/http://www.raa-am.com/raa/public/publish.php?clear=1&mid=5&more=1&cont=33&obid=56 արխիվացված])'':</ref>:
 
«Արտազի երեք վանքերը» գիրքը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակեպության գիտական խորհրդի երաշխավորությամբ և տպագրվել «Բյուրական» տպարանում: Աշխատության նախահրատարակչական աշխատանքները հովանավորել է [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] [[ՀՀ մշակույթի նախարարություն|մշակույթի նախարարությունը]], իսկ տպագրությունը՝ [[Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ]]ը<ref name="raa-am Արտազի երեք վանքերը"/>: