«Մասնակից:Սամուէլ/Ավազարկղ29»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 99.
 
=== Ներքին քաղաքականությունը ===
Կայսրի բարեփոխական ծրագրերը թագադրումից հետո ձեռք բերեցին մի շարք փոփոխություններ։ Հայլեյի գործողությունները դարձան զգույշ և ավելի օգտակար։ Գլխավոր շեշտադրությունը դրվում էր միահեծանության (աբսոլյուտիզմի) պահպանման և միապետին ենթարկվող խոշոր հողատերետի իրավունքների պահպանման վրա։ Հայլե Սելասիեն նշել է․<blockquote>Ես համոզված եմ, որ որոշակի արևմտյան ինստիտուտներ, եթե ընդհունվեն մեր պետության կողմից, կարող են մեզ դարձնել բավականաչափ ուժեղ, որպեսզի մենք կարողանանք ինքնուրույն հզորանալ։ Սակայն այդ նոր գաղափարները չպետք է կտրուկ իրագործվեն, առանց հապաղման․․․ Մենք պիտի զգույշ լինենք, որպեսզի չոչնչացնենք մեր Եթովպիան, այն միայն նոր է արթնանում Մենք պիտի գնանք միջին ճանապարհով արևմուտքի և եթովպիայի միջև։</blockquote>1930 թվականին Հայլե Սելասիեն ստեղծեց սահմանադրական ժողով, որի նպատակը Եթովպիայի կայսրության սահմանադրության ստեղծումն էր։ Որպես հիմք վերցվեց [[Մեյձիի հեղափոխություն|Մեյձիի ճապոնական սահմանադրությունը]]։ 1931 թվականին կայսրը հաստատեց սահմանադրությունը, որում հաստատվում էր նրա բացարձակ իշխանությունը։ Ըստ սահմանադրության 5-րդ հոդվածի՝<blockquote>Իր կայսրական արյան, ինչպես նաև իր թագօծման համար կայսրը սուրբ է, և նրա արժանապատվությունն ու իշխանությունն անսասանելի են։</blockquote>Հաստատվեց երկպալատանի խորհրդարան, կազմված ծերակույտից և պատգամավորների պալատից։ Ծերակույտի անդամները նշանակում էր Կայսրը ազնվականներից, իսկ պատգամավորները ընտրվում էին ազնվականների և ավատատերների կողմից, այսինքն՝ Ծերակույտը գտնվում էր կայսրի, իսկ պատգամավորների պալատը ազնվականների ձեռքին։ Գերագույն օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը գտնվում էր կայսրի ձեռքերում։ Այպիսով, բնակչությունը զրկված էր ցանկացած տիպի ժողովրդավարությունից։ Սահմանադրությունն իշխանությունը վստահում էր միայն Հայլե Սելասիեյի անմիջական ժառանգորդներին։
 
Նույն ժամանակ շարունակվում էին ներքին վերափոխումները։ Սահմանադրության ընդունումից երեք տարի անց կայսրը հաստատեց դպրոցների և համալսարանների, ճանապարհների և հիվանդանոցների կառուցման ծրագրերը։ Հայլե Սելասիեն, ծախսելով միայն պետ․ բյուդժեյի երկու տոկոսը և կրթության հարկի փոքր մասը, արդեն մեկ տարում բացեց 20-ից ավելի դպրոց։ 1931 և 1935 թվականին ընդհունվեցին ստրուկների ազատման մի քանի օրենքներ։ Հայլեն սկսեց նշանակել նախարարներ։ Նա կատարեց բարեփոխումներ ֆինանսական, հանրային անվտանգության, առողջապահության և կրթության ոլորտներում։ Կայսրը փորձում էր հավասարակշռություն պահպանել գաղութատերների հետ՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի։
 
Հայլե Սելասիեն վերջնականապես մտցրեց կայուն բանակ, չնայած որ այն ժամանակակից զենքերով ապահովելու համար Եթովպիայի ջանքերը հանդիպեցին հզոր տերությունների հակաճառմանը։ Եթովպիային արգելվեց գնել ծանր զենք։ Բանակը միայն զինված էր հրաձգային զենքերով։
<br />