«Գուրգեն Անտոնյան (գրականագետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
| պատկեր = Antonyan gurgen.jpg
}}
'''Գուրգեն Գերասիմի Անտոնյան''' ({{ԱԾ}}), [[հայ]] գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, [[պրոֆեսոր]] ([[1955]]), Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1946]] թվականից։ [[ԽՄԿԿ]] անդամ [[1943]] թվականից:
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Կուսապատ]] (այժմ՝ [[ԼՂՀ]] [[Մարտակերտի շրջան]]ում) գյուղում։ [[1934]] թվականին ավարտել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետը։ [[1934]]-1937 թթ. սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ Ղեկավարն [[Արսեն Տերտերյան]]ն էր։ [[1937]]-1974 թթ. դասավանդել է [[Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան|Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտում]], [[1943]]-[[1974]] թթ. եղել է այդ ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը։ 1974-[[1984]] թթ. դասախոսել է [[Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ]]ում, եղել այդ ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։ Մահացել է Բաքվում, որտեղ էլ թաղվել է։<ref>{{cite book|author=Հայկ Խաչատրյան|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 49}}</ref>։
 
== Ստեղծագործական ուղի ==
Աշխատությունները վերաբերում են հայ-ադրբեջանական գրականության կապերին, հասարակական մտքին («Նիզամին և հայ գրականությունը», [[1947]], «Սամեդ Վուրղուն», [[1958]], «Հայ-ադրբեջանական բարեկամությունը գրականության մեջ», [[1962]])։ [[Ռուսերեն]] լույս է տեսել նրա «Շամիլի ռեակցիոն շարժումը և 19-րդ դարի հայ հասարակական մտքի մի քանի հարցեր» գիրքը ([[Բաքու]], [[1950]]), [[ադրբեջաներեն]]՝ «Հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության արտացոլումը 19-20-րդ դարի գրականության մեջ» երկը (Բաքու, [[1950]]
 
== Պարգևներ ==
Տող 40.
[[Կատեգորիա:ԽՍՀՄ գրողների միության անդամներ]]
[[Կատեգորիա:ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ]]