«Լյուդվիգ վան Բեթհովեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 134.
1799 թվականին ավարտել է «''Սեպտետը''» (Op. 20), որն իր կենդանության ժամանակվա ամենատարածված ստեղծագործություններից մեկն էր։
 
Նույն թվականի մայիսին, Բեթհովենը դաշնամուրի դասեր էր տալիս հունգարացի կոմսուհի Աննա Բրունսվիկի դստերը։ Որոշ ժամանակ անց նա սիրահարվում է իր աշակերտուհուն՝ Ժոզեֆինային, ով համարվել է նրա «Անմահ սիրելի» (1812 թվական) նամակների հասցեատերը։ Սակայն Ժոզեֆինան ամուսնանում է կոմս Ժոզեֆ Դեյմի հետ։հետ<ref> Cooper 2008, pp. 146, 168.</ref>։ Բեթհովենը նրանց տան կանոնավոր այցելուն էր, նվագում նրանց խնջույքներին և համերգներին, շարունակում էր պարապմունքները Ժոզեֆինայի հետ։ Նրա ամուսնությունը հաջող էր բոլոր առումներով, և զույգն իր համատեղ կյանքում չորս երեխա է ունեցել<ref>There were (as mentioned in Goldschmidt 1977, p. 484), over 100 love letters between the newlyweds, indicating that a healthy erotic relationship was growing between the spouses. Steblin 2009, p. 155, n. 41 announced a forthcoming publication of these letters.</ref>։ Կոմպոզիտորի և Ժոզեֆինայի հարաբերություններն իր ամուսնու հանկարծակի մահից հետո (1804 թվական) ավելի է ամրապնդվում<ref> Cooper 2008, p. 80.</ref>։
 
Բեթհովենը մի քանի այլ աշակերտներ էլ է ունեցել։ 1801-ից 1805 թվականներին նա դասավանդել է Ֆերդինանդ Ռիսին, ով դարձել է կոմպոզիտոր և հետագայում գրել Բեթհովենի և իր հանդիպումների ու հուշերի մասին մի գիրք։ 1801 թվականից 1803 թվականները ավստրիացի դաշնակահար-մանկավարժ և կոմպոզիտոր, ազգությամբ չեխ [[Կառլ Չեռնի]]ն սովորել է Բեթհովենի մոտ, ով հետագայում դարձել է երաժշտության ուսուցիչ և եղել [[Ֆերենց Լիստ]]ի ուսուցիչը։ Իսկ 1812 թվականի փետրվարի 11-ին ՝ 21 տարեկան հասակում, Չեռնին Վիեննայում առաջին անգամ կատարեց Բեթհովենի № 5 դաշնամուրային կոնցերտը ՝ «Emperor»-ը (Piano Concerto No. 5)<ref> Thayer 1921, p. 526 Prior to this first performance, there were others based in earlier sketches, as early as 22 December 1808</ref>։
Տող 141.
 
Բեթհովենի համգործակցությունը հրատարակիչների հետ 1802 թվականին սկսում է լավանալ, և նրա եղբայր Կասպարը սկսում հանձն առնել զբաղվել կոմպոզիտորի գործերով։ Բացի վերջին շրջանի գրված գործերից Կասպարը բարձր գնով սկսում է վաճառել նրա վաղ շրջանի չհրատարակված ստեղծագործությունները<ref>Cooper 2008, pp. 112–15.</ref>։
 
=== Լսողության կորուստ ===
1987 թվականից Բեթհովենի մոտ ի հայտ է գալիս լսողական խանգարումներ։ Այն մասամբ վերականգնելուց հետո, որոշ ժամանակ անց, [[Աղմուկ ականջներում|ականջներում եղած աղմուկն]] ավելի է ուժգնացել, որի հետևանքով էլ նվազել և հետզհետե կոմպոզիտորը կորցրել է լսողությունը<ref> Swafford 2014, pp. 223–24.</ref>։