«Կորդուք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
Ըստ Պլինիոս Ավագի՝ գավառանունն առաջացել է տեղաբնիկների կորտ, կորդ կամ գորդ ցեղանունից։ Կորդուքի անունով է կոչվում նաև Կորդվաց լեռնաշղթան։ [[Ադիաբենե]]ում բնակվող արամեացիները, հայերին ու նրանց երկրին առաջին անգամ ծանոթանալով Կորդուքի միջոցով, Հայաստանը կոչել են Կարդու, Քարդու (Աստվածաշնչի հին ասորական և հին արաբական թարգամանություններն այդ անունները գործածել են Հայաստան անվան փոխարեն)։ Հայ մատենագիրները [[Կորճայք]] նահանգը հաճախ կոչել են Կորդուաց աշխարհ։ Հայ հնագույն պատմության մեջ Կորդուքը հիշատակվում է Կադմեաց տուն (հայոց անվանադիր նախնի Հայկի թոռան և Արամանյակի որդու՝ Կադմոսի անունով)։
 
[[Ասորեստան]]ի թագավոր ԹիգլատպալասարԹիգլաթպալասար I-ի (մ.թ.ա. 1115-1077 թթ.թվականներ) տարեգրության մեջ Կադմեաց տունը հիշատակվում է Կադմուխի երկիր անունով, իսկ նրա բնակիչներին՝ ասորեստանցիներին, անվանել են նաև կուրիտներ կամ ընդհանուր հորջորջմամբ՝ բաբխեցիներ (լեռնականներ)։
 
Մ.թ.ա. 401 թ. 7 օր անդադար հալածելով Հայաստանով նահանջող հույն զինվորներին (10 հազար)՝ Կորդուքի հայերը զգալի կորուստներ են պատճառել նրանց և դուրս մղել իրենց հողերից։ Ստրաբոնը Կորդուքի հայերին անվանում է քաջ պատերազմիկներ, ներհուն արվեստագետներ և ճարտարապետներ։ Անտիկ պատմիչները Կորդուքը անվանել են «արգավանդ գավառ» (Ամմիանոս), «գինեվետ երկիր» ([[Քսենոփոն]])։
 
[[Արտաշեսյաններ]]ի և [[Արշակունիներ]]ի թագավորության ժամանակ (մ.թ.ա. IIդ.2-րդ-մ.թ. IVդ.4-րդ դար) Կորդուքի իշխանը եղել է Հայաստանի հարավային զորաթևի կուսակալը՝ բդեշխը։
 
Քրիստոնեության տարածման ժամանակաշրջանում (I-IVդդ.) Կորդուքում հաստատվել են ասորական համայնքներ։ 640 թ. Կորդուքը գրավել են արաբները։ Արաբական և հատկապես սելջուկյան նվաճումներից (XIդ.) հետո Կորդուքում հաստատվել են քրդական վաչկատուն աշիրաթներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կորդուք» էջից