«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4627 բայտ ,  5 տարի առաջ
Content deleted Content added
Տող 178.
 
Սալադինի կանանց կամ հարճերի մասին որևէ հստակ տեղեկություն չկա։ 1176 թվականին նա ամուսնացել է Նուր ադ-Դին Զանգիի այրի Իսմաթ ադ-Դին խաթունի հետ։ Նա երեխաներ չի ունեցել։ Սալադինի կանանցից մեկը՝ Շամսահը, թաղված է իր որդի ալ-Ազիզի հետ աշ-Շաֆիի գերեզմանում<ref>{{cite book|title=The art and architecture of Islamic Cairo|last1=Yeomans|first1=Richard|date=2006|publisher=Garnet|isbn=9781859641545|edition=1st|location=Reading|page=115}}</ref>։
 
==Ճանաչում և ժառանգություն==
===Արևմտյան աշխարհ===
[[File:Cristofano dell'altissimo, saladino, ante 1568 - Serie Gioviana.jpg|thumb|''Սալադինուս'', հեղինակ՝ Քրիստոֆանու դել Ալտիսիմո, 1568 թվական]]
Սալադինը, ի վերջո, Եվրոպայում ձեռք է բերել ասպետի հեղինակություն՝ շնորհիվ խաչակիրների դեմ մղած կատաղի պայքարի և մեծահոգության։ ''[[Աստվածային կատակերգություն|Աստվածային կատակերգության]]'' մեջ նա հիշատակվում է իբրև [[Լիմբոս|լիմբոսի]] առաքինի ոչ քրիստոնյաներից մեկը<ref name=":4">[[wikisource:Divine Comedy (Longfellow 1867)/Volume 1/Canto 4|Inferno, Canto IV]], line 129</ref>։ Չնայած Սալադինը միջնադարից հետո անցել է պատմության գիրկը՝ նա հայտնվել է [[Գոտհոլդ Լեսսինգ|Գոտհոլդ Լեսսինգի]] ''Նաթան իմաստուն'' (1779) պիեսում և [[Վալտեր Սքոթ|Վալտեր Սքոթի]] ''[[Թալիսման (վեպ, 1825)|Թալիսմանը]]'' (1825) պատմավեպում։ Սալադինի մասին ներկայիս պատկերացումները հիմնվում են հենց այս տեքստերի վրա։ Ըստ Ջոնաթան Ռայլի Սմիթի Սքոթը Սալադինին պատկերել է իբրև «19-րդ դարի ազատական եվրոպական ազնվայր, ում կողքին միջնադարյան արևմուտքցիները թույլ տպավորություն կթողնեին»<ref>Riley Smith, Jonathan, "The Crusades, Christianity and Islam", (Columbia 2008), p. 67.</ref>։ Չնայած խաչակիրները 1099 թվականին Երուսաղեմը գրավելուց հետո կոտորած են իրականացրել՝ Սալադինը համաներում է շնորհել և ազատ է միջանցք է թողել [[Կաթոլիկ եկեղեցի|կաթոլիկների]] համար նույնիսկ այն դեպքում, երբ քրիստոնեական զորքը պարտություն է կրել․ միակ պայմանն այն է եղել, որ նրանք պետք է վճարեին նախապես որոշված փրկագինը (հույն ուղղափառ քրիստոնյաներին ավելի լավ էին վերաբերվում, քանզի նրանք հակադրվում էին արևմտյան խաչակիրներին)։
 
Չնայած կրոնական տարբերությանը՝ մուսուլման Սալադինը հարգված է եղել քրիստոնյա ղեկավարների շրջանում, մասնավորապես [[Ռիչարդ I Առյուծասիրտ|Ռիչարդի]]։ Վերջինս նույնիսկ գովել է Սալադինին՝ իբրև մեծ միապետ՝ նշելով, որ նա անվիճելիորեն իսլամական աշխարհի ամենամեծ և հզոր առաջնորդն է<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|p=357}}</ref>։ Սալադինն իր հերթին հայտարարել է, որ չկա ավելի պատվարժան քրիստոնյա միապետ, քան Ռիչարդը։ Հաշտության պայմանագիր կնքելուց հետո Սալադինը և Ռիչարդը բազմաթիվ ընծաներ են ուղարկել միմյանց՝ իբրև հարգանքի նշան, սակայն երբեք անձամբ չեն հանդիպել։ 1191 թվականի ապրիլին մի [[Ֆրանկներ|ֆրանկ]] կնոջ երեք ամսական երեխային գողացել են իր վրանից և վաճառել շուկայում։ Ֆրանկները հորդորել են նրան իր բողոքը հայտնել անձամբ Սալադինին։ Ըստ Բահա ադ-Դինի Սալադինն իր գումարով հետ է գնել երեխային․
 
{{quote|Նա տվեց երեխային մորը, վերջինս վերցրեց նրան և այտերից հոսող արցունքներով գրկեց երեխային ու սեղմեց իր սրտին։ Մարդիկ նայում էին նրան և լալիս, իսկ ես (իբն Շադադ) նրանց մեջ էի կանգնած։ Կինը որոշ ժամանակ կերակրեց երեխային, որից հետո Սալադինը հրամայեց ձի բերել կնոջ համար և հասցնել նրան իր վրանը<ref>Bahā' al-Dīn (2002), pp. 147–48 {{Harvnb|Lyons|Jackson|1982|pp=325–26}}</ref>։}}
 
==Տես նաև==