«Արտաշես Շահինյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 25.
}}
 
'''Արտաշես Լիպարիտի Շահինյան''' ([[1906]], [[դեկտեմբերի 19]], [[Ալեքսանդրապոլ]] - [[1978]], [[մայիսի 14]], [[Երևան]]), հայ մաթեմատիկոս, ակադեմիկոս և մանկավարժ։ Համարվում է հայկական մաթեմատիկական գիտության դպրոցի հիմնադիրը։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր ([[1944]]), [[պրոֆեսոր]] ([[1944]]), ՀԽՍՀ ԳԱ [[ակադեմիկոս]] ([[1947]], թղթակից անդամ՝ [[1945]] թվականից)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ ([[1961]])։
 
Ֆիզիկոս [[Արամ Շահինյան]]ի հայրն է։
== Կենսագրություն ==
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ [[Գյումրի]])։
[[1930]] թվականին ավարտել է [[ԵՊՀ]]։ [[1929]]-[[1978]] թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում. [[1938]]-[[1944]]-ին՝ թվականներին՝ [[երկրաչափություն|երկրաչափության]], [[1944]]-[[1978]]-ին՝ թվականներին՝ [[մաթեմատիկական անալիզ]]ի և ֆունկցիաների տեսության ամբիոնների վարիչ, միաժամանակ, [[1939]]-[[1942]]-ին՝ թվականներին՝ ֆիզմաթ ֆակուլտետի դեկան։ [[1945]]-[[1955]] թթ՝ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի բաժանմունքի, [[1955]]-[[1959]]-ին՝ թվականներին՝ համանուն ինստիտուտի հիմնադիր-տնօրեն։ [[1950]]-[[1963]] թթ., միաժամանակ՝ ՀԽՍՀ ԳԱ ֆիզմաթ գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ [[1967]]-[[1975]] թթ եղել է ՀԽՍՀ ԳԽ պատագմավոր։
[[Պատկեր:Artashes Shahinyan's plaque.jpg|մինի|150px|Արտաշես Շահինյանի հուշատախտակը Երևանի Բաղրամայան պողոտայում]]
== Գործունեություն ==
Շահինյանի աշխատանքներով Հայաստանում սկիզբ են դրվել մաթեմատիկայի բնագավառի համակարգված գիտական հետազոտություններին։ Զբաղվել է մաթեմատիկական անալիզում ֆունկցիաների մոտավորության տեսությամբ, կոմպլեքս փոփոխական ֆունկցիաների տեսությամբ։ Աշխատանքները վերաբերում են կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսությանը, կոմպլեքս և իրական փոփոխականների ֆունկցիաների տեսության մի շարք նոր ուղղությունների։ Ֆունկցիաների տեսության բնագավառում Շահինյանի ներդրումները միջազգային ճանաչում են ստացել։
[[Պատկեր:ArtashesShahinyan-k1.jpg|մինի|ձախից|Արտաշես Շահինյանի կիսանդրին [[Ֆիզմաթ դպրոց|համանուն դպրոցի]] բակում]]
Շահինյանի անունով են կոչվել ԵՊՀ-ին կից իր նախաձեռնությամբ ստեղծված ֆիզմաթ թեքումով Արտաշես Շահինյանի անվան [[ֆիզմաթ դպրոց]] ([[1978]] թվականից), փողոցներ Երևանում և [[Գյումրի]]ում, [[1999]] թվականին Գյումրիում կանգնեցվել է հուշակոթող։ [[1978]] թվականին ԵՊՀ-ում սահմանվել Է Շահինյանի անվան կրթաթոշակ։
 
== Երկեր ==