«Վալտեր Սքոթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Վալտեր Սքոթ''' ({{lang-en|Walter Scott}}; {{ԱԾ}}), անգլիացի գրող, բանաստեղծ, ծագումով [[Շոտլանդիա]]յից։ Հայտնի է գլախորապեսգլխավորապես իր պատմավեպերով, որոնցից «Քվենտին Դորվարդը» (Quentin Durward (1823)) և «Այվենհոն» (Ivanhoe (1819) թարգմանված են նաև [[հայերեն]]<ref>Քվենտին Դորվարդ։ Վեպ։ / Վ. Սքոթ; Ռուս. թարգմ. և խմբ.՝ Ա. Պողոսյան; Վերջաբ.՝ Ռ. Սամարին. - Երևան։ Լույս, 1985. - 496 էջ</ref><ref>Այվենհո։ [Վեպ] / Վ.Սքոթ; Ռուս. թարգմ.` Ա. Ղուկասյան; Խմբ.՝ Է.Ս. Ավագյան; Նկ.՝ Ալ. Հ. Գրիգորյան,. - Երևան։ Հայաստան, 1975 - 526 էջ</ref>:
 
== Կենսագրություն ==
Տող 7.
Սքոթի առաջին ինքնատիպ ստեղծագործությունը «Հովհաննու իրիկունը» (1800 թվական) ռոմանտիկական [[բալլադ]]ն է։ [[1800]] թվականից զբաղվել է շոտլանդական ժողովրդական [[բալլադ]]ներ հավաքելով («Շոտլանդական սահմանի երգերը»)։ [[1805]] և [[1817]] թվականների պոեմները ականավոր բանաստեղծի համբավ բերեցին նրան, հանրաճանաչ դարձրին [[քնարաէպիկական]] [[պոեմ]]ի ժանրը․ «Վերջին մենեստրելի երգը» (1805 թվական), «Մարմիոն» ([[1808]] թվական), «Լճի լեյդին» ([[1810]] թվական, հայկական հրատարակություն [[1912]] թվական), «Ռոուքբի» (1813 թվական)։ Սքոթը պատմավեպի ժանրի հիմնադիրն է։ Առաջին [[պատմավեպ]]ը («Ուեվըրլի», 1814 թվական) հրատարակվել է անստորագիր (հետագա վեպերը, ընդհուպ մինչև 1827 թվականը, լույս են տեսել որպես «Ուեվըրլի»-ի հեղինակի» երկեր)։
 
Սքոթի վեպերի կենտրոնում սոցիալ-պատմական խոշոր բախումների հետ կապված իրադարձություններ են։ Առանձնանում են շոտլանդական պատմանյութի հիման վրա գրված «Պուրիտաններ» (1816 թվական) և «Ռոբ Ռոյ» (1818) վեպերը։ Առաջինում պատկերված է 1679 թվականի ապստամբությունը՝ ուղղված [[1660]] թվականի [[Ատյուարտների դինաստիա]]յի վերահաստատման դեմ, երկրորդում՝ հերոսը ժողովրդական վրիժառուն է, «շոտլանդական Ռոբին Հուդը»։ Սքոթի որոշ [[վեպ]]եր՝ «Գայ Մանըրինգ» ( 1815 թվական), «Հնավաճառանոց» (1816 թվական), «Լամմերմուրի հարսնացուն» (1819 թվական), պատմական չեն։ 1810-ական թվականներին վեպերում իշխում է [[ռեալիստ]]ական մեթոդը։ [[1819]] թվականից հետո գրողի աշխարհայացքի մեջ ուժեղանում են հակասությունները։ Նա այլևս չի համարձակվում առաջվապեսնախկինի նման սուր կերպով դնել դասակարգային պայքարի հարցերը։ Սակայն նկատելիորեն ընդլայնվում է նրա պատմավեպերի թեմատիկան։ Գրողին հետաքրքրում են արդիականությունից հեռու ժամանակները։ Նա գրում է «Այվենհո» (1820 թվական, հայկական հրատարակություն 1975 թվական), «Քենիլվըրդ» (1821 թվական), «Քվենտին Դորվարդ» (1823 թվական, հայկական հրատարակություն 1939 թվական), «Վուդսթոք» (1826 թվական), «Պերտի գեղեցկուհին» (1828 թվական) վեպերը, որոնցում, պահպանելով հանդերձ ռեալիստական հիմքերը, երբեմն տուրք է տալիս ռոմանտիզմին։ Սքոթի [[ստեղծագործության]] մեջ հատուկ տեղ է գրավում ժամանակի կյանքը պատկերող «Սուրբ Ռոնանի ջրերը» ( 1824 թվական) վեպը։ Կենցաղագրական վեպի ժանրային սկզբունքներն իրենց զգացնել են տալիս «Ծովահեն» ( 1822 թվական) և «Նայջելի արկածները» (1822 թվական) վեպերում։ Շոտլանդական ժողովրդի իրավազրկության թեման է Սքոթի 1820-ական թվականների [[նովել]]ներում և վիպակներում։ Այդ շրջանում հրատարակվել են պատմական և պատմագրական թեմաներով մի շարք երկեր՝ «Նապոլեոն Բոնապարտի կյանքը» ( 1827 թվական), «Շոտլանդիայի պատմությունը» (1829—1830 թվականներ), «Լորդ Բայրոեի մահը» (1824 թվական), «Վիպագիրների կենսագրությունը» (1821—1824 թվականներ), որոնք պարզում են ստեղծագործի կապերը [[18-րդ դար]]ի գրողների հետ։
 
Ստեղծելով պատմավեպը՝ Սքոթը տվել է նոր ժանրի կանոններն ու դրանք հիանալի մարմնավորել իր գործերում։ Սքոթի ստեղծագործությունը վիթխարի ազդեցություն է թողել եվրոպական և ամերիկականամերիկյան գրականությունների վրա։ Սքոթին առաջին անգամ հայերեն է թարգմանել [[Մաթեոս Մամուրյան]]ը (1871 թվական)։
 
== Ծանոթագրություններ ==