«Սալահ ադ-Դին»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 46 բայտ ,  10 ամիս առաջ
1181 թվականի ամռանը Սալադինի պալատական կառավարիչ Քարա Քուշը առաջնորդում է իր ուժերին՝ Եմենի Զաբիդ քաղաքում Թուրան շահի նախկին տեղակալ Մաջդ ադ-Դինին ձերբակալելու, ով այդ ժամանակ Կահիրեի իր կալվածքում զվարճանում էր Իմադ ադ-Դինի հետ։ Սալադինի մտերիմները մեղադրում էին Մաջդ ադ-Դինին Զաբիդի եկամուտները յուրացնելու մեջ, սակայն Սալադինը հավատում էր, որ այդ հայտարարությունների համար փաստացի ապացույցներ չկան։ Նա հրամայել է ազատ արձակել Մաջդ ադ-Դինին 80,000 դինարի դիմաց։ Դեռ ավելին՝ նա հավելյալ գումար պետք է վճարեր Սալադինի եղբայրներ ալ-Ադիլին և Թաջ ալ-Մուլուք Բուրիին։ Մաջդ ադ-Դինի հակասական ձերբակալությունը ավելի մեծ դժգոհության մի մասն էր, որը կապված էր Եմենի Թուրան շահի հեռանալու հետ։ Չնայած նրա տեղակալները շարունակում էին այդ նահանգից եկամուտ ուղարկել Սալադինին՝ կենտրոնական իշխանությունը բացակայում էր, որն էլ պայքար է առաջացրել [[Ադեն|Ադենից]] Իզզ ադ-Դին Օսմանի և Զաբիդից Հիթթանի միջև։ Ալ-Ադիլին ուղղված նամակում Սալադինը գրել է․ «Եմենը հարստության տուն է․․․ Մենք գրավեցինք այն, սակայն մինչ օրս որևէ օգուտ չենք ստացել։ Եղել են միայն մեծաքանակ ծախսեր․․․ և ակնկալիքներ, որոնք վերջում իրականություն չդարձան»<ref>{{Harvnb|Lyons|Jackson|1982|pp=158–59}}</ref>։
 
==Կայսերական նվաճումներ==
===Միջագետքի մի շարք քաղաքների նվաճում===
[[File:Ayyubid wall cyark 2.jpg|thumb|right|12-րդ դարի [[Այյուբյան սուլթանություն|Այյուբյան]] պատի Բաբ ալ-Բարքիյա դարպասի իզոմետրիկ սկանավորված տարբերակը։ Այս ամրացված դարպասը կառուցվել է հատուկ մեխանիզմով, որը մուտք գործողներին շրջապատում էր այնպես, որ ապահովում էր անվտանգությունն ու վերահսկողությունը, որը բնորոշ չէր այլ քաղաքների դարպասներին։ ]]